
Այսօր մեզ հյուր էր եկել սիրելի տիկին Մարինեն:Նա ներկայացրեց, թե ինչ է չարխափանը և ինչպես ընկույզներից չարխափան պատրաստենք։Սովորողներին շատ հետաքրքիր էր լսել և տեսնել ընթացքը:

Այսօր մեզ հյուր էր եկել սիրելի տիկին Մարինեն:Նա ներկայացրեց, թե ինչ է չարխափանը և ինչպես ընկույզներից չարխափան պատրաստենք։Սովորողներին շատ հետաքրքիր էր լսել և տեսնել ընթացքը:
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյան
Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը
Ներկայացնում է Մարի Սաղոյանը
Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը
Ներկայացնում է Արսեն Հակոբյանը
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Սառա Պողոսյանը
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Ազգագրական փառատոնի շրջանակում 2.1 և 1.1 ջոկատները ծանոթացան ազգային խաղերից մեկին և միմյանց հետ շատ մեծ ոգևորությամբ խաղացին:














Հոլախաղերը փառատոնային ճամբարում
Ազգագրական փառատոնի շրջանակում հանդիպեցինք ընկեր Հասմիկին և ավագ ճամբարականներին, ծանոթացանք հոլախաղերի պատմությանը, տեսակներին, խաղալու ձևերին։
Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների ճամբարականները սկզբում իրենք խաղացին և ցուցադրեցին խաղը, ապա 2-րդ դասարանի ճամբարականներին սովորեցրեցին հոլերով խաղալ….Արդյունքում կրտսեր ճամբարականների շատերի մոտ ստացվեց խաղը և ոգևորված պատրաստվում են հոլեր ձեռք բերել։
Ազգագրական փառատոնը այսպիսի ոգևորությամբ է ընթանում։Շնորհակալ ենք ընկեր Հասմիկ և ընկերներ ջան։
Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Ազգագրական փառատոնի շրջանակում Ընկեր Հասմիկի և մաթեմատիկների ջոկատի հետ 2.1 դասարանի ճամբարականները ծանոթացան և սովորեցին երկու նոր ազգագրական պարերի՝ <<Լորկե>> և <<Շորոր>> պարերին։Ինչպես նաև ծանոթացանք մի շատ հետաքրքիր ազգային խաղի։
Դեռևս հին ժամանակներից մարդիկ կազմակերպել են բազմազան խաղեր, որոնց միջոցով իրենց երեխաներին են փոխանցել որոշակի հմտություններ ու գիտելիք՝ դարձնելով դրանք ազգային նկարագրի մի մաս։ Խաղերը կազմակերպվել են ինչպես միայն աղջիկների կամ տղաների, այնպես էլ համատեղ խաղալու համար։
«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում ծանոթացանք նաև ազգային խաղերից մի քանիսին և խաղացինք դրանք մեծ սիրով և ոգևորությամբ։Այս անգամ որոշեցինք խաղալ Աղջիկ փախցնոցի խաղը, որը սովորողների կողմից ամենասիրելիներից է։
Ազգագրության փառատոն 2024 ստուգատեսի ընթացքում սովորող-սովորեցնող՝ ազգային խաղեր նախագծով համագործակցեցինք ընկեր Լիաննայի և 2.3 ջոկատի հետ, ծանոթացանք ազգային խաղերից հետևյալ խաղերին՝ ընկուզախաղեր և Երկար Հովհաննես Պատանես։
Իհարկե ազգային խաղերին ծանոթանալուց հետո մեծ սիրով և ոգևորությամբ երկու ջոկատները խաղացին այդ խաղերը։Շնորհակալություն ընկեր Լիաննային և 2.3 ջոկատին։
Ընթացքը ստորև՝
Ձմեռային Ազգագրության փառատոնային ուղղություններից մեկը ազգային տիկնիկներ, տիկնիկագործությունն է։
Նախագծի ժամանակահատվածը՝ հունվար ամիս
Մասնակիցներ՝ 2․3 , 1․1, 1․2 դասարանի ճամբարականներ
Նպատակը և խնդիրներ՝
Ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից
Հյուսիսային դպրոցի 1֊3դասարանների սովորողները ճամփորդեցին Բյուրական`ամփոփելու Զատկածեսը։ Ամփոփեցինք զատկածեսը՝ զատկական երգերով, ասիկներով և ձվակռվով։Բյուրականի Արտավազիկ եկեղեցում ունեցանք նաև ժամերգություն։
Ավելին` տեսանյութում ։