Ամանորի ծեսը 1-ին դասարանում

Վայր՝ Հյուսիսային դպրոց` Արտասահման
Օրը ` դեկտեմբերի 21
Ժամը՝ 11։00
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիներ

Նպատակ`

  • Ազգային տոնի փոխանցում, իրականացում
  • Ընտանիքի ընդգրկում ուսումնական ընթացքի մեջ

Խնդիրներ`

  • Ուսումնական նյութի յուրացում
  • Ամանորի ծեսի կայացում
  • Հեքիաթի ու հավատի փոխանցում

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Ամանորի ծեսի պատմությունը,
  • Սովորում են Ամանորի բարեմաղթանքներ,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են Ամանորյա ազգային ծիսական երգեր։
Читать далее «Ամանորի ծեսը 1-ին դասարանում»

Պատրաստում ենք փայտե տոնածառ

Սովորողների հետ բժշկական փայտիկներով և թելերով պատրաստեցինք տոնածառ՝ երգելով ամանորյա երգերն ու իհարկե նաև չմառացանք ամանորյա ասիկների և բարեմաղթանքների մասին։

Բառուսուցում․Նկարում և մուտքագրում ենք ձմեռ բառը

Սովորողների հետ խոսեցինք ձմեռվա և ձմռան երևույթների մասին, ծանոթացանք ձմեռ բառին, Paint ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք ձմեռ բառը։

Ամանորյա տոնախմբությունը սկսված է․Տոնական օրացույց

Դեկտեմբերի 5-ին սովորողների հետ պատրաստեցինք տոնական դեկտեմբերյան օրացույցը։Նախ սովորողները խոսեցին օրացույցի մասին, բացատրեցին, թե ինչ է օրացույցը և ինչի համար է նախատեսված։Սովորողները յուրաքանչյուրը, վերցրեց օրացույցի թվերից մեկը և բարեմաղթանքներ ասելով, կախեցինք տոնական օրացույցին։Սովորողները շատ ոգևորված էին, քանի որ գիտեին, որ օրացույցի յուրաքանչյուր օր սովորողի համար ուներ նվեր-անակնկալ։Այդ պատճառով սովորողները անհամբեր սպասում էին իրենց օրացույցային օրվան։