«Ուսումնական ամառ» նախագիծ 2024

Տևողությունը — հունիս, հուլիս, օգոստոս ամիսներ

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ դասարանի սովորողներ

Իրականացման վայրը — Ընտանեկան դպրոցներ

Նախագծի նպատակը և ընթացքը

Սովորողների մոտ ձևավորել ընթերցող լինելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։

Իրականացման ընթացքը․

  • Պատմի՛ր քո օրվա մասին։ Տեղադրի՛ր յութուբյան էջում և ուղարկի՛ր ուսուցչիդ, ընկերներիդ։
  • Լուսանկարի՛ր քեզ դուր եկած օրվա մասը, գտնվելուդ վայրը, նոր բաները, որոնք նկատում ես քո շուրջը։
  • Ընթերցանության համար ընտրի՛ր գրքեր և կարդա՛։
Читать далее ««Ուսումնական ամառ» նախագիծ 2024»

Ամառային ճամբար 2024․Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա ընթացքում իրականացված նախագծեր՝

Ամառային ուսումնական ճամբար 27.05-07.06

Հակաբացիլ Կոմիտաս-ուսումնական նախագիծ

Մանկավարժական ամառային ճամբար 2024.հունիս

Հայացք բարձունքից․ բարձունքի հաղթահարում

Ճամբարային գործունեության ամփոփումը՝

Հակաբացիլ Կոմիտաս՝ Վահան Տերյանի այգում

Բարձունքի հաղթահարում․Թուխ Մանուկի եկեղեցի

Պատրաստում ենք կավե ռոդարիական կերպարներ

Ջրային խաղեր

Փրփրատոն

Ամառային ճամբար․Ջա՜ն, լողում ենք

Այլընտրանքային նկարչություն

Ամառային ճամբար․Ազգային պարեր

Այլ՝

Ամառային ճամբար․Ազգային պարեր

Ամառային ճամբարի ընթացքում սովորողները ներկայացրեցին նաև ազգային պարերը։

Փրփրատոն

Հունիսի 6-ին սովորողների համար պատրաստել էինք անակնկալ փրփրատոն։Սովորողների ոգևորությունն ու ուրախությունը աննկարագրելի էր։

Ամառային ճամբար․Ջա՜ն, լողում ենք

Ամառային ճամբարի ընթացքում սովորողների ամենասիրելի ժամանակահատվածը լողավազանում անցկացնելն է։Էլ ի՜նչ ամառ, եթե չենք լողում։

Ջրային խաղեր

Ամառային ճամբարում շարունակում է տիրել ուրախ և ամառային տրամադրությունը։Խաղում ենք ջրային խաղեր և վայելում լողավազանը։

Պատրաստում ենք կավե ռոդարիական կերպարներ

Հունիսյան ճամբարի ընթացքում այցելեցինք Քանդակի դպրոց՝ ընկեր Ալիսի մոտ և կավից պատրաստեցինք կավե ռոդարիական կերպարներ, որոնք յուրաքանչյուրը տարբերվում էր իր ոչ սովորական լինելով։Պատրաստում և տեղում հորինում էինք ռոդարիական հեքիաթներ։

Հակաբացիլ Կոմիտաս

Հունիսի 1-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներն ու 5-6 տարեկանների խումբը Վահան Տերյանի այգում ներկայացավ <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագծով՝ ներկայացնելով Կոմիտասյան երգերը։Այգին լցված էր Կոմիտասյան շնչով, բոլորը հիացած լսում էին և վայելում։Կեցցե՜ն մեր փոքրիկները։

Բարձունքի հաղթահարում․Թուխ Մանուկի եկեղեցի

Բարձունքի հաղթահարում նախագծի շրջանակում առաջին անգամ սովորողների և ծնողների հետ իրականացրեցինք ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Լուսագյուղ և հաղթահարեցինք Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքը։Ավելին տեսանյութերում։

Տեսանյութը՝ ծնող Արմինե Նահապետյանի