Նկարը՝ Տիգրան Ներսիսյանի

Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ
Ուսումնական գարուն-ամփոփում
Ուսումնական ճամփորդություն՝ Զատկածեսը Բյուրականում. ուսումնական ճամփորդություն
Նկարը՝ Տիգրան Ներսիսյանի

Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ
Ուսումնական գարուն-ամփոփում
Ուսումնական ճամփորդություն՝ Զատկածեսը Բյուրականում. ուսումնական ճամփորդություն
Ժամանակահատվածը՝ ապրիլ — մայիս
Նպատակը՝ Սովորողները, անհատական և խմբային նախագծեր իրականացնելով, կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողություններն ու հմտությունները։
Խնդիրները՝
Գործունեությունը, արդյունքները՝
Ընթերցողական
Սովորողները կընտրեն ընթերցողական որևէ նյութ, այն կներկայացնեն մեդիաընթերցարանի, աուդիոհեքիաթի կամ տեսանյութի տեսքով:
Մեդիատեխնոլոգիական
Սովորողները կստեղծեն մեդիափաթեթներ, որտեղ ցույց կտան իրենց մեդիահմտությունները:
Նպատակը՝ դասընկերների բլոգների ուսումնասիրություն, հրապարակված նյութի ամսաթիվը ճշտելու, հղում կցելու կարողությունների կիրառում:
Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է իրեն կցված դասընկերոջ բլոգը: Հաշվում մայիսի 1-31 հրապարակված նյութերի քանակը, առանձնացնում իր հավանած նյութի հղումը:
| Դիտարկողի անունը | Դասընկերոջ բլոգը | Նյութերի քանակը | Հավանած նյութը |
Մաթեմատիկական
Սովորողները մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբի խնդիրներից կընտրեն մեկ խնդիր և լուծման տարբերակը կներկայացնեն տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:
Մարզական
Նպատակը՝ Ներկայացնել նախասիրած մարզաձևը: Հարստացնել ունեցած տեղեկությունները տվյալ մարզաձևի մասին:
Ընթացքը.
Յուրաքանչյուր սովորող իր նախընտրած մարզաձևի մասին համացանցից կառանձնացնի հետաքրքիր փաստեր, ռեկորդներ, կներկայացնի ռադիոնյութի, տեսանյութի կամ PowerPoint-ի տեսքով:
Արդյունքը՝ սովորողները կհարստացնեն իրենց ունեցած տեղեկությունները՝ նախընտրած մարզաձևի մասին:
Տեխնոլոգիական
Սովորողները բլոգում կներկայացնեն
Ես և շրջակա աշխարհը