<<Ձոն>> ուսումնական նախագծի ընթացքում համագործակցեցինք տեխնոլոգ Մերի Գրիգորյանի հետ և նկարեցինք մայրիկների դիմանկարները։Նկարները իհարկե անակնկալ էին մայրիկների համար, և սովորողները շատ սիրով անակնկալն իրականացրեցին։Նկարները ցուցադրեցինք նաև Հյուսիսային դպրոցի ցուցահանդեսին։
Рубрика: ապրիլ 2024
Ջաննի Ռոդարի․ Ա՜յ, քեզ շաբաթ
Սովորողները Paint Ծրագրով նկարել և մուտքագրել են Ջաննի Ռոդարիի <<Ա՜յ, քեզ շաբաթ>> ստեղծագործությունը։









«Կարդում ու նվիրում եմ Աղայան» ընթերցանության ֆլեշմոբ

Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: «Կարդում ենք Աղայան» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի կրտսեր սովորողները առավոտյան ընդհանուր պարապմունքին օրն սկսեցին աղայանական ստեղծագործությունների ընթերցումներով, երգերով։
Աշխատանքային նախագիծ՝ 01.04.2024-05.04.2024

Ապրիլ ամսվա ընթացքում իրականացված ծրագրեր՝
Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ
Ուսումնական գարուն-ամփոփում
Ուսումնական ճամփորդություն
Դասավանդողների բլոգներ․
Անգլերեն՝ Ալինա Աղասյան
Ռուսերեն՝ Դիանա Հայկյան
Երաժշտություն՝ Արմենուհի Սոկրատունի
Երկարացված օր՝ Սիրանույշ Պետրոսյան
Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝
Ջաննի Ռոդարի․«Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով»
Լեզվագործունեություն՝
Բառուսուցման փաթեթСкачать, ընթերցարան
Ուրախ մաթեմատիկա- Բանավոր համրանք 1-100-ը՝մեկական, զույգերով, հնգյակներվ, տասնյակներով։ Գտնում բացակա թվերը թվային շարքի վրա։ Անվանում թվի նախորդ և հաջորդ թիվը, հարևան տասնյակները(100-ի սահմանում) ։ Կատարում գումարման, հանման գործողություններ առանց կարգային անցման 20-ի սահմանում։ Համեմատում թվերը (համեմատության նշաններ՝ <,>,=), 1-10 Թվերի կազմություն, երկնիշ թվի ներկայացումը՝ տասնյակ և միավոր, պարզ խնդիրների կազմում և լուծում։
Читать далее «Աշխատանքային նախագիծ՝ 01.04.2024-05.04.2024»Ապրիլ ամսվա նախագծեր
Նկարը՝ Տիգրան Ներսիսյանի

Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ
Ուսումնական գարուն-ամփոփում
Ուսումնական ճամփորդություն՝ Զատկածեսը Բյուրականում. ուսումնական ճամփորդություն
Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ
Նկարը՝ Փանոսյան Հասմիկի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ ապրիլ ամիս
Նպատակը
Ռոդարիական հնարք-մեթոդները՝ զարգացնելով ստեղծագործական մտածողությունը կնպաստեն սովորողների ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով մեդիահմտությունները:
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
- ուսումնասիրելու, դիտարկելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների կիրառում ու զարգացում
- մեդիահմտությունների կիրառում ու զարգացում
Ուսումնական նյութեր
Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ
Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ
Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն
Ուղղությունները՝
- Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
- Աղայանը ռոդարիական պատումով
- Ռոդարին աղայանական պատումով
- Լիմերիքներ
- Լեզվական երկանդամներ
- Թարս հարցեր շիտակ պատասխաններով
- «Շրջված», «շփոթված» պատմություններ
- «Ինչ կլիներ, եթե…»
- Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
- Ռոդարին խոհանոցում. անսովոր ուտելու կերպարներ
- Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր
Աշխատանքները հրապարկվելու են բլոգում, ենթակայքում: