«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողներն այցելել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոն՝ դիտելու «Պոչատ աղվեսը» ներկայացումը։Ներկայացումը սովորողներին շատ էր դուր եկել և սովորողները ներկայացնում են իրենց տպավորությունները։
«Թումանյանական օրեր » նախագծի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությանը, զրույց-քննարկում ունեցանք ստեղծագործության շուրջ, խաղ-ուսուցմամբ ներկայացրեցինք այն։Ոգևորությունը փոխանցվեց ընտանիքներում և ստեղծագործությունը սովորողները ներկայացրեցին թատերական խաղ-բեմադրությամբ։
«Թումանյանական օրեր » նախագծի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթին, զրույց-քննարկում ունեցանք հեքիաթի շուրջ, խաղ-ուսուցմամբ ներկայացրեցինք հեքիաթը։ Սովորողներից յուրաքանչյուրը որոշեց տանը բեմադրել հեքիաթը և ներկայացնել յուրովի։Հնարամիտներս հեքիաթը ներկայացրել են թղթե թատրոնով, պլաստինե ծեփած հերոսներով, խաղալիքներով և նկարելով, իսկ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վերջում իրենք էլ մի սուտ իրենց կողմից են հորինել թագավորի համար։Շատ հետաքրքիր տեսանյութեր են ստացվել, կեցցե՜ն իմ փոքրիկ հեքիաթսացները։
Ավելին տեսանյութերում՝
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Ներկայացնում է Մարի Սաղոյանը
Ներկայացնում է Սաղոյան Սոֆին
Ներկայացնում է Հակոբյան Արսենը
Ներկայացնում է Բարսեղյան Արմենը
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Ներկայացնում են Իսպիրյան Անգելինան ու Թովմասյան Կլարան
Սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթին, զրույց-քննարկում ունեցանք հեքիաթի շուրջ, քննարկեցինք թե ինչ է սուտը, ճիշտ է ստելը, թե՝ ոչ։Սովորողները իրենց կարծիքը հայտնեցին հեքիաթի հերոսների և բովանդակության մասին։
Ազգագրական փառատոնի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք նաև մեր ազգային ուտեստներին։Խոսեցինք ազգային խոհանոցի և յուրաքանչյուր սովորողի սիրելի ազգային ուտեստի մասին։Միասնական որոշեցինք ազգային խոհանոցը տեղափոխել ընտանիք։Իմ սիրելի սեբաստացի ընտանիքները շատ մեծ սիրով և ոգևորությամբ պատրաստում և ներկայացնում են մեր ազգային ուտեստները։
«Սեբաստացու օրեր » նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները պատմում են, թե ինչպես դարձան սեբաստացի, թե ինչպիսին պետք լինի սեբաստացին և ինչն են ամենաշատը հավանում կրթահամալիրում։Սիրով պատմում և ներկայացնում են իրենց առաօրյան։