Փայտե հուլունքե թևնոցներ

«Սեբաստացու օրեր» և «Արտադրությամբ ուսուցում» նախագծի շրջանակում սովորողների հետ պատրաստեցինք նաև փայտե թևնոցներ և ձեռք բերեցինք նոր կարողություններ:

Քաղաքը մեր աչքերով

Սովորողների հետ «Արտադրությամբ ուսուցում» նախագծի շրջանակում ստեղծել էինք էջանշաներ քաղաքային թեմայով:Քանի որ սովորողներին շատ էր դուր եկել քաղաքների թեման, այդ պատճառով սովորողները շարունակեցին թեման և ստեղծեցին գեղեցիկ պատկերներ:

Կավե կախազարդեր.աշնանային տերևներ

«Սեբաստացու օրեր» և «Արտադրությամբ ուսուցում» նախագծերի ընթացքում սովորողները ստեղծեցին գեղեցիկ, գունեղ կավե կախազարդեր` աշնանային տերևներ:

Բնակավայրն մեր աչքերով. էջանշաններ

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների հետ արտադրությամբ ուսուցմամբ ստեղծեցինք շատ գեղեցիկ էջանշաններ, որտեղ սովորողներն արտացոլեցին իրենց պատկերացրած քաղաքը:Սովորողները շատ գեղեցիկ էսքիզներ արեցին, այնուհետև գունավորեցին, որից հետո էջանշանները լամինացիա արեցինք և ներկայացրեցինք ցուցահանդեսի ընթացքում:Շնորհակալություն ընկեր Տաթևին մեզ օգնելու համար:

Շապիկանկարչություն

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ

Օրը՝ հունիսի 7

Ժամը՝ 13.00

Անհրաժեշտ իրեր՝ կտորի ներկ, վրձին, սպիտակ շապիկ, ձայնագրող և տեսագրող սարք

Ընթացք՝ Տեխնոլոգ Տաթև Աթոյանի օգնությամբ ծանոթաում ենք ներկերի տեսակներին և աշխատանքի բովանդակությանը։Սովորողները իրենց հետ ունենում են մեկական սպիտակ կիսաթև շապիկ: Շապիկները հագցնում ենք ստվարաթղթի վրա, ապա վրձինով և հատուկ հագուստի համար նախատեսված ներկերով նկարում ենք գունային պատկերներ:

Խնդրիներ՝ Սովորողի մոտ խթանել երևակայության դրսևորումները, զարգացնել տեխնոլոգիական հմտություները, պատրաստվել ցուցահանդեսի

Նպատակը ՝  ունենալ սովորողների ձեռքերով նկարված շապիկներ, արդյունքը ներկայացնել ցուցահանդեսին

Արդյունքը- կհրապարկվի բլոգում։

Արտադրությամբ ուսուցում.Փաթեթավորում ենք մեր պատրաստած օճառները

Սովորողների հետ միասին փաթեթավորեցինք մեր պատրաստած օճառները, որպեսզի ստանանք ապրանքային տեսք։