Սովորող-սովորեցնող նախագիծ․Բնագիտական փորձ՝ ժայթքող հրաբուխ

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025— շրջանակում մաթեմատիկ-մեդիագրագետների ջոկատը հյուրընկալվեց 2․1 ջոկատ՝ կատարելու մի շատ հետաքրքիր բնագիտական փորձ ՝Ժայթքող հրաբուխը ։

Ավագ ճամբարականները նախ ներկայացրեցին ,թե ինչ փորձ են կատարելու,ինչ նյութեր են անհրաժեշտ։ Նաև զգուշացրեցին ,որ այդ փորձը տանը չկրկնեն,առանց մեծերի օգնության։

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

Ուսումնական հունվար 2024

Ժամանակահատվածը՝ հունվարի 8-31

Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Աշխատակարգը՝

  • 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
  • 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք խմբասենյակում
  • 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
  • 10:00-10:30` նախաճաշ
  • 13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Читать далее ««Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ»

Բնագիտատեխնիկական ստուգատես. Բնագիտական փորձեր

Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում հանդիպեցինք բնագետների ջոկատի հետ, ովքեր մեզ ներկայացրեցին հետաքրքիր փորձեր։

Սովորող-սովորեցնող․ փոխանցում եմ մեդիահմտություն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և  2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի , ժամը՝1
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սրբուհի Ներսիսյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին շարժական բացիկներ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • paint-ով նկարը քայլերով պահպանել,
  • կիրառել մոնտաժային ծրագրի գործիքները
  • ստեղծելու են ձմեռային մեդիաբացիկ:

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Scratche ծրագրի ուսուցում

Նպատակը

  • Scratch ծրագրի ուսումնասիրում
  • հմտությունների փոխանակում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Ընթացքը

Դիջիթեք 2023-ի շրջանակներում 5-րդ դասարանի սովորողները 3-րդ դասարանի սովորողներին կփորձեն ներկայացնել․

  • Սովորում են շարժում և սենսորներ բաժինները (Motion & Sensing):
  • Ծանոթանում ենք ցիկլներին: Գծում ենք երկրաչափական պատկերներ:
  • Ծանոթանում ենք փոփոխականներին և ֆունկցիաներին:
  • Ստեղծում ենք խաղ “Ընկնող բանաներ”:

Որպես օրինակ կառաջնորդվենք խաղից․

Scratch ծրագրով խաղ իմ կողմից

Արդյունքները

Կամփոփվեն սովորողների և իմ բլոգներում

Ստեղծված խաղերը, վիկտորինանաերը կներկայացվեն․ Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատեսին։ Անվանակարգը՝ ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն

Բնագիտական ստուգատես․Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ 2․1դասարանի սովորողներ, 5 տարեկաններ
Օրը՝ հունվարի 21, ժամը՝ 10․20-11․00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան

Նպատակը` նախագծի նպատակն է կրտսեր սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը  բնագիտության նկատմամբ։

Հիմնական խնդիրները`

  • Սովորել, սովորեցնել
  • Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
  • Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:

 Բնագիտական ֆիլմերի դիտում

Բնագիտական փորձ՝ հրաբուխ

Անհրաժեշտ նյութեր՝

Քացախ, սոդա, պլաստիլին, գուաշ

Փորձի նկարագրությունը՝

Սովորողները պլաստիլինից միասին սեղանի վրա կպատրաստեն սար /լեռ/, որի մեջ կլցնեն սոդան, որևէ գույնի գուաշ և վերջում կավելացնեն քացախ, որպեսզի ստացի հրաբուխ։

Ամփոփումը դասարանական բլոգում