Paint ծրագրով նկարում ենք դդմաբացիկներ՝ հայկական զարդանախշերով և մուտքագրում ենք դդմաբառեր

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական զարդանախշերը, ուտեստները և խոսել ենք դդմատոնի՝ Ղափամայի տոնի մասին։Ճամբարի ընթացքում Paint ծրագրով նկարեցինք դդումներ և վրան կատարեցինք հայկական զարդանախշեր։Նկարների վրա մուտքագրեցինք դդմաբառեր։

Ընթացքը դիտեք տեսանյութով՝

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

Ուսումնական հունվար 2024

Ժամանակահատվածը՝ հունվարի 8-31

Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Աշխատակարգը՝

  • 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
  • 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք խմբասենյակում
  • 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
  • 10:00-10:30` նախաճաշ
  • 13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Читать далее ««Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ»

Դդմածես 2023

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում

Նախագծի խնդիրները

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Լեզվամտածողության և երևակայության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Գործունեության ձևեր

  • Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի  վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների  հորինում
  • Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
  • Դդմային պատմությունների հորինում և ձայնագրում

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ
  • Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
  • Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում

Անհրաժեշտ գործիքներ

  • Նոթբուք
  • Թվային ֆոտոխցիկ
  • Ձայնագրիչ
  • Հեռախոս

Նախագծի արդյունքում կունենանք

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմահեքիաթի և դդմապատմություններ
  • Դդմաընթերցարաններ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր

Դդմաբացիկներ