Ամանորյա դեկոր

Այսօր ընկեր Տաթևի օգնությամբ սովորողների հետ պատրաստեցինք ամանորյա դեկորներ։ Աշխատանքները կներկայացվեն ցուցահանդես վաճառքի

Նյութը՝ ինքնակպչուն փայլուն ֆոմ

Ամանորյա կավե խաղալիքներ

Ամանորյա կախազարդերի ստեղծում:

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում սովորողները Ամանորին ընդառաջ ընկեր Ալիսի հետ աշխատեցին թրծակավով և պատրաստեցին նախատոնական կախազարդեր:Աշխատանքները թրծելուց հետո, սովորողները կգունավորեն։

Արտադրությամբ ուսուցում. դեկտեմբեր-հունվար

Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանների սովորողներ, ընտրությամբ խմբեր
Տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը՝ սովորողների հետ կստեղծենք ձեռքի աշխատանքներ, որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։

  • Ամանորյա թեմատիկ մագնիսների ստեղծում․ նյութը՝ փայտ, ակրիլ
  • Մոմակալներ․ նյութը՝ գիպս, կավ, ցեմենտ
  • Մոմերի պատրաստում․ նյութը՝ հին օգտագտագործված մոմեր, սիլիկոնե տարաներ
  • Ամանորյա բացիկների պատրաստում

Ընթացքում՝

  • էսքիզների,ստեղծում, մշակում
  • կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
  • գունային լուծումներ

Արդյունքում

  1. ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  2. ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  3. ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն 
  4.  նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում 

Անհրաժեշտ նյութեր՝ փայտ, թելեր ( տարբեր որակի, գույնի և հաստության), գունավոր թղթեր, ակրիլ, գուաշ

Արդյունքում՝ Աշխատանքները կներկայցվեն աճուրդի, որից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին:

Դասասենյակի ձևավորման աշխատանքներ․Պատրաստում ենք եղնիկներ

Սովորողների հետ շարունակելով դասասենյակի աշխատանքները՝ ստվարաթղթից պատրաստեցինք եղնիկներ։Ընթացքը տեսանյոււթում՝

Ամանորին ընդառաջ. կախազարդերի ստեղծում

Ամանորյա կախազարդերի ստեղծում:

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում կաշխատենք թրծակավով, կպատրաստենք նախատոնական կախազարդեր:

Առաջին փուլում կաշխատենք կավով, կծեփենք մեր ցանկացած կաղապարին համապատասխան կավե հարթություն, որից հետո կկտրենք:

Իսկ արդեն երկրորդ փուլում կհղկենք մեր աշխատանքները և կգունավորենք:

Աշխատանքային նախագիծ դեկտեմբերի 13-17

«Ամանոր» նախագիծ

«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծ

«Ամանորյա տոնախմբություն», 2, 3-րդ դասարաններ․ համագործակցային աշխատանքներ Հասմիկ Մաթևոսյանի

Ուսումնական ռեսուրսներ

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 13-19
Ուսումնական նախագծեր՝

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Ընթերցանություն ՝ Գեղամ Սարյան «Փափուկ ձյուն», Հովհ․ Թումանյան «Մի բաց նամակ ամենիքին»։ -Ընթերցարան 2-րդ դասարան

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու էջ 45-49, բառ, հոմանի, հականիշ հասկացություններ
Մաթեմատիկա՝ Երկնիշ թվերով գումարում , հանում կարգային անցումով․Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝ ձմեռվա եղանակային դիտարկումներ, ի՞նչ է ձյունը և ի՞նչից է առաջանում
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Երգ՝
 «Հա ձըձում, հա կարագ»«Հարի, հարի, խնոցի» /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Читать далее «Աշխատանքային նախագիծ դեկտեմբերի 13-17»

Դասասենյակի ձևավորում

Այսօր սովորողների հետ ձևավորեցինք դասասենյակը մեր պատրաստած տեխնոլոգիական աշխատանքներով։Ընթացքը տեսանյութում՝

Աշխատակարգ դեկտեմբերի 6-10-ը

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021

«Ամանոր» նախագիծ

«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծ

Ուսումնական ռեսուրսներ

Ժամանակահատված՝ նոյեմբերի 15-19
Ուսումնական նախագծեր՝

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Ընթերցանություն ՝ Փոխադրություն՝ Ձմեռ, Գեղամ Սարյան՝Փափուկ ձյուն-Ընթերցարան 2-րդ դասարան

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու էջ 45-49, բառ, հոմանի, հականիշ հասկացություններ
Մաթեմատիկա՝ Երկնիշ թվերով գումարում , հանում կարգային անցումով․Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝ ձմեռվա եղանակային դիտարկումներ, ի՞նչ է ձյունը և ի՞նչից է առաջանում
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Երգ՝
 «Հա ձըձում, հա կարագ»«Հարի, հարի, խնոցի» /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Читать далее «Աշխատակարգ դեկտեմբերի 6-10-ը»

Ստվերային ինտերակտիվ ներկայացում

Դեկտեմբերի 2-ին սովորողների հետ եղանք Գրականության և արվեստի թանգարանում, որտեղ մասնակցեցինք ստվերային ինտերակտիվ ներկայացմանը։Սովորողները մինչ ներկայացումը թղթից կտրատեցին ներկայացմանը ցուցադրվող հեքիաթների հերոսներին և ստացան իրենց թղթե հերոսներին, որոնց ամբողջ ներկայացման ընթացքում խաղացրեցին։Շատ հետաքրքիր էր ընթացքը։