Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Դեկտեմբերի 5-ին սովորողների հետ պատրաստեցինք տոնական դեկտեմբերյան օրացույցը։Նախ սովորողները խոսեցին օրացույցի մասին, բացատրեցին, թե ինչ է օրացույցը և ինչի համար է նախատեսված։Սովորողները յուրաքանչյուրը, վերցրեց օրացույցի թվերից մեկը և բարեմաղթանքներ ասելով, կախեցինք տոնական օրացույցին։Սովորողները շատ ոգևորված էին, քանի որ գիտեին, որ օրացույցի յուրաքանչյուր օր սովորողի համար ուներ նվեր-անակնկալ։Այդ պատճառով սովորողները անհամբեր սպասում էին իրենց օրացույցային օրվան։