Ուսումնական ճամփորդություն Ռուսական արվեստի թանգարան

  • Շրջայց Ռուսական արվեստի թանգարանի ցուցասրահներում
  • «ՍՈՎՈՐԵՆՔ ՌՈՒՍԵՐԵՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ» կրթական ծրագրի մասնակցություն

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Ռոզա Մելիքյան

Ճամփորդության ամսաթիվը՝ դեկտեմբերի 4
Մեկնումը դպրոցից
՝ 10:40, Ժամանումը դպրոց՝ 13:00

Հասցեն՝ Իսահակյան փող., 38 շենք

https://www.google.com/maps/embed?pb=!1m28!1m12!1m3!1d48776.20594091377!2d44.435999330994946!3d40.17539834842083!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e6!4m5!1s0x406abde74656cc1b:0xdc35464478058b4f!2z1LPVpdWy1aHWgNW-1aXVvdW_1asg1aTVutaA1bjWgSwg0YPQu9C40YbQsCDQoNCw0YTRhNC4LCDQldGA0LXQstCw0L0!3m2!1d40.1720907!2d44.4414793!4m5!1s0x406abd1fb0212b11:0x6bdf4676e7917afa!2z1YzVuNaC1b3VodWv1aHVtiDVodaA1b7VpdW91b_VqyDVqdWh1bbVo9Wh1oDVodW2LCDUu9W91aHVsNWh1a_VtdWh1bYg1oPVuNWy1bjWgSwg1LXWgNaH1aHVtg!3m2!1d40.189467799999996!2d44.5158531!5e0!3m2!1shy!2sam!4v1732276511640!5m2!1shy!2sam

Նպատակը՝

Ճամփորդության նպատակը՝ այսպիսի ճամփորդություններն ունեն ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական նպատակ; Զարգացնել երեխաների գեղեցիկը գնահատելու զգացողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը,  տեսողական հիշողությունը, բանավոր խոսքը, արվեստի մասին գիտելիքները: Ինչպես նաև՝ սեր դեպի թանգարանային արվեստ,  ճաշակ:

Իրակացման փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը

  • սովորողները անհատական գործիքով google map ծրագրի միջոցով գտնում են թանգարանի հասցեն։ Որոշում են ճանապարհի երկարությունը, տեւողությունը՝ ոտքով գնալիս եւ ավտոբուսով։
  • Դիտում են նախկինում սեբաստացի սովորողների թանգարան այցի մասին պատմող ֆիլմեր, մոտավոր պատկերացում կազմում այնտեղ իրականացվող ծրագրի մասին։
  • Վերհիշում ենք կանոնները, որոնք պետք է պահպանի թանգարանի այցելուն;
  • Ընտրում են այն ուսումնական ծրագիրը, որին ցանկանում են մասնակցել:

Ռուսական արվեսի թանգարանը վերջին տարիներին իր ավանդական էքսկուրսիաներին զուգահեռ անց է կացնում նաև ուսումնական ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ: Արվեստին  նվիրված այդ նախագծերը գործնական, ուսումնական պարապմունքներ են նախադպրոցական և դպրոցական երեխաների համար:

Կրթական ծրագրի ավարտին կատարում ենք կոլաժներով աշխատանք՝ հավաքում ենք այն նկարները, որոնց թանգարանում մեզ ծանոթացրել են։

Իրականացվող ծրագրերի մասին համառոտ տեղեկություն՝

«ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»

«Տարվա եղանակները» խաղ-էքսկուրսիան նախատեսված է 1-4-րդ դսասարանի սաների համար: Թանգարանում ներկայացված բնանկարների միջոցով ընդհանուր գիտելիքներ  են  տրվում տարվա չորս եղանակների, ինչպես նաև բնության երևույթների վերաբերյալ։ Ծրագրի գործնական մասում երեխաները Պ. Չայկովսկու «Տարվա եղանակներ» երաժշտության ներքո ստեղծագործում են, ինչպես նաև կռահում հանելուկներ:

  «ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ»

«Կենդանաբանական այգի» ծրագիրը նախատեսված է 1-4-րդ դսասարանի սաների համար: Բ. Գրիգորևի «Կենդանաբանակ այգի» նկարի միջոցով երեխաներին պատմում են կենդանիների մասին, սովորեցնում  նրանց սիրել և խնամել կենդանիներին և շրջակա միջավայրը: Ծրագրի գործնական մասում երեխաները խաղում են տարբեր ինտերակտիվ խաղեր տվյալ թեմայի համատեքստում:

      «ԿՌԱՀԻՐ ՆԿԱՐԸ»

«Կռահիր նկարը» ծրագիրը նախատեսված է երեխաների, մեծահասակների և ընտանիքների համար: Ծրագրի նպատակն է ծանոթացնել  թանգարանային մշակույթին և էթիկային, հաղորդել տարրական գիտելիքներ արվեստի տեսակների, տեխնիկաների և ժանրերի վերաբերյալ: Գործնական մասում յուրաքանչյուրը ընտրում է  ցուցադրությունից մեկ առարկա և ազատորեն վերարտադրում այն: Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է կռահեն, թե որ նկարն են վերարտադրել իրենց ընկերները:

« Ռուսական ավանդական նախշեր»

«Ռուսական ավանդական նախշեր» կրթական ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան սաների համար: Ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ռուսական ավանդական նախշերին և գիտելիքներ տալ նախշերի մասին: Գործնական մասի միջոցով մսնակիցների մոտ զարգանում է տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը և տեսողական հիշողությունը:

Նախահաշիվ՝ 

Կրթական ծրագիրը՝ 3000 դրամ, սովորողի մուտքը՝ յուրաքանչյուրը 1000 դրամ

Արդյունքը՝

Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։

Ամփոփումն՝ այստեղ

Ուսումնական ճամփորդություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Օրը՝  դեկտեմբերի 17
Մեկնումը՝ 10:00
Ժամանումը՝ 12:40

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝  Սրբուհի Ներսիսյան

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4

https://www.google.com/maps/embed?pb=!1m28!1m12!1m3!1d24387.658404001664!2d44.46782564920178!3d40.176635331181636!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e0!4m5!1s0x406abdc3e1cb5cd1:0xbcb5625e1baef3de!2zNjksIDEg1ZDVodaG1obVuNaCINaD1bjVstW41oEsINS11oDWh9Wh1bYgMDAwNCwg1YDVodW11aHVvdW_1aHVtg!3m2!1d40.174317099999996!2d44.4562245!4m5!1s0x406abce394a2760d:0xc02a16e6d5083eb5!2z1LXWgNaH1aHVttWrINWA1bjVvtWwLiDUudW41oLVtNWh1bbVtdWh1bbVqyDVodW21b7VodW2INW61aXVv9Wh1a_VodW2INW_1avVr9W21avVr9Wh1bXVq9W2INWp1aHVv9aA1bjVtiwg1Y3VodW11aHVqS3VhtW41b7VoSDVutW41bLVuNW_1aEsINS11oDWh9Wh1bY!3m2!1d40.184365!2d44.5176766!5e0!3m2!1shy!2s!4v1671026977956!5m2!1shy!2s

Նպատակը՝ «Ամանորի ծես» նախագծի շրջանակում դիտել «Ոչ մի Ամանոր առանց Թեդդի» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝ 1500 դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

Ամանորյա ծես․ ուսումնական նախագիծ

Նպատակը՝  Ամանորի ծեսի նախապատրաստում, ամանորյա նախագծի իրականացում

Տևողությունը՝ դեկտեմբեր ամիս

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանցիներ

Խնդիրները՝

Ստեղծագործական երևակայության զարգացում

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Երաժշտական ճաշակի ձևավորում. միասին երգելու, պարելու կարողությունների զարգացում

Գործունեությունը՝

Զրուցել ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, ցանկությունների մասին

Բլբլոցներ․ ի՞նչ գիտեմ Ձմեռ պապիկի մասին

Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, բարեմաղթանքներ

Paint ծրագրով Ձմեռ պապիկին նամակ նկարել

Պատրաստել տոնական թխվածքաբլիթներ

Պատրաստել խաղալիքներ, բացիկներ, ամանորյա օրացույց

Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ 

Ամանորյա և Սուրբ ծննդյան հայերեն երգեր

Ամանորյա և Սուրբ Ծննդյան օտարալեզու երգեր

Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր միասնական կատարումների համար

Նախագծի ակնկալվող արդյունքը` ամանորյա ուսումնական աշխատանքների հրապարակում ենթակայքում, դասարանական բլոգում:

Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: