Օրը՝ մայիսի 17, ժամը 10:00-11։00 Վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 3․3 դասարանցիներ Պատասխանատուներ՝ Մարի ՄիքայելյանՍրբուհի Ներսիսյան, Սուսան Պետրոսյան
Ծրագրում՝
Շարային վարժություններ, նախավարժանք
Մարզական խաղեր
Հեծանվավարություն
Գնդակը տանել–բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ
***
Մայիսի 02-07
Փորձ 1
Անհրաժեշտ նյութեր` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։
Ընթացքը` Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով, ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա։ Մատիտները թողնում ենք անցքերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։
Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է իրեն կցված դասընկերոջ բլոգը: Հաշվում մայիսի 1-31 հրապարակված նյութերի քանակը, առանձնացնում իր հավանած նյութի հղումը:
Դիտարկողի անունը
Դասընկերոջ բլոգը
Նյութերի քանակը
Հավանած նյութը
Մաթեմատիկական
Սովորողները մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբի խնդիրներից կընտրեն մեկ խնդիր և լուծման տարբերակը կներկայացնեն տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:
Մարզական
Նպատակը՝ Ներկայացնել նախասիրած մարզաձևը: Հարստացնել ունեցած տեղեկությունները տվյալ մարզաձևի մասին:
Ընթացքը.
Յուրաքանչյուր սովորող իր նախընտրած մարզաձևի մասին համացանցից կառանձնացնի հետաքրքիր փաստեր, ռեկորդներ, կներկայացնի ռադիոնյութի, տեսանյութի կամ PowerPoint-ի տեսքով:
Արդյունքը՝ սովորողները կհարստացնեն իրենց ունեցած տեղեկությունները՝ նախընտրած մարզաձևի մասին:
Տեխնոլոգիական
Սովորողները բլոգում կներկայացնեն
«Իմ ցուցահանդեսը»-յուրաքանչյուր սովորող բլոգում կներկայացնի տարվա ընթացքում իր նկարած նկարների /նաև Paint/ ցուցահանդեսը։
Ես և շրջակա աշխարհը
Ծաղկող մայիս նախագծի շրջանակներում միջավայրի խնամք. ծաղկատունկ, ծառերի ջրում, խնամքի աշխատանքներ /տեսանյութի կամ նկարաշարի տեսքով/։