Այս տարի առաջին անգամ Երևանում ձյուն եկավ։Բոլորը շատ ուրախացան, սակայն ձյունըշատ արագ հալվեց։Այդ պատճառով սովորողների հետ որոշեցինք կատարել բնագիտական փորձ և ինքներս ստանալ ձյուն։Արդյունքը շատ ոգրորիչ էր։
Рубрика: Ես ուսումնական նախագիծ
Ատամփոխիկի ծես
Ժամկետները՝ դեկտեմբերի 5-15
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Խնդիրները՝
Գիտելիքներ հաղորդել ատամների ֆիզիոլոգիական աճի, փոխվելու, խնամքի վերաբերյալ
Բանավոր խոսքի զարգացում՝ բառախաղերի, բանաստեղծությունների ուսուցման միջոցով
Մաթեմատիկական գիտելիքների զարգացում՝ խնդիրների հորինում ատամների քանակի վերաբերյալ/գումարման-հանման գործողությունների կապը/
Մեդիահմտությունների զարգացում՝նկարչություն Paint նկարչական ծրագրով, նոր գործիքների կիրառում
Զարգացնել խմբով աշխատելու, միմյանց օգնելու հմտություններ
Նախատեսվող գործունեության ձևեր
Ընթերցանություն`
Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:
Մաթեմատիկական գործունեություն՝
Ատամփոխիկի վերաբերյալ խնդիրների հերինում-լուծում ՝ հաշվի առնելով գումարման և հանման գործողությունների կապը, Օրինակ՝ Կարենն ուներ 6 ատամ, 3 ատամը թափվեցին, այժմ քանի՞ատամ ունի Կարենը: Լուծում՝ 6-3=3 /ատամ/
Եվ հակառակը՝
Եվան ուներ 5 ատամ, 3 ատամ էլ նորը աճեց, կրկին քանի՞ ատամ ունի Եվան:Լուծում՝5+3=8 /ատամ/
Ամփոփումը՝ Տեսանյութերի, լուսանկարների հրապարակում դասվարի բլոգում և դպրոցի ենթակայքում։
Նախագիծը՝ Թամարա Մարիմյանի բլոգից
Թթուդրիկի ծեսը ընտանեկան դպրոցներում
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են թթվի ընտանեկան բաղադրատոմսերը։
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Ներկայացնում են Միլանա Ասլանյանը և եղբայրը
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը և քույրիկը
Ներկայացնում են Լևոն Ղարիբյանը և մայրիկը
Ներկայացնում են Էվա Կարապետյանը և փոքրիկ եղբայրը
Ներկայացնում են Վան և Մոնթե Վարդապետյանները
Ներկայացնում է Մարի Մուրադյանը և տատիկը
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը
Հեռավար-առցանց ճամբարի աշխատակարգ. 01.09-12.09
Մասնակիցներ- վեց տարեկաններ
Սեպտեմբերի 1-12
Աշխատանքնային ուղղություններ.
Ֆիզիկական միջավայրում՝
01.09.20- Արտակարգ սեպտեմբերի 1. Գիտելիքի օրը Մանկական երկաթուղում
Սեպտեմբերի 2
01․04․20-Հանդիպում սեբաստացիական կրթական համայնքի հետ Teams հարթակում։
04.09.20- Կրթական շքերթ. 04.09
Հեռավար-առցանց՝
«Ես» ուսումնական նախագիծի ամփոփում
- Իմ դպրոցը
Սիրելի սովորողներ, սեպտեմբերի 1-12-ը իրականացնելու ենք «Ես» ուսումնական նախագիծը՝ անդրադառնալով «Իմ դպրոցը» թեմային: Դուք արդեն եղել եք դպրոցում, մասնակցել մուտքի ճամբարին և ծանոթացել դպրոցի միջավայրին։
Պատրաստե՛ք գեղեցիկ տեսանյութ, որտեղ կպատմեք ձեր դպրոցի մասին, թե ինչպե՞ս կրթահամալիրը հայտնվեց ձեր տանը,ինչպե՞ս ընտրեցիք ձեր դպրոցը, ի՞նչ է նշանակում Բլեյանի դպրոց, ո՞վ է տիար Բլեյանը, /բնութագրե՛ք նրան/ և ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին:
- Տեխնոլոգիական աշխատանք. Իմ դպրոցը
- Paint նկարչական ծրագրով նկարում եմ իմ դպրոցը
























