Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատված՝ նոյեմբերի 12

Վայրը՝ կրթահամալիրի դպրոցներ, ընտանեկան դպրոցներ


Նպատակներ և խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում։
  • Ստեղծագործական երևակայության զարգացում։
  • Հետազոտելու, ճանաչելու ուսումնասիրելու կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում։
Читать далее «Թթուդրիկի ծես»

Ամպի երեխաները

Սովորողների հետ կարդացինք և քննարկեցինք <<Ամպի երեխաները>> ստեղծագործությունը, խոսեցինք բնության երևույթների մասին։Արդյունքում նկարեցինք paint ծրագրով։

Բնագիտական փորձեր․սեպտեմբեր

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ներկայացնում է Ավետիսյան Յանան

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը

Ներկայացնում է Եվա Դանիելյանը

«Մայրիկատոն» Գիպսե թաղարներ և բույսերի տնկում

«Ձոն» ստուգատես, «Մայրիկատոն»…սիրտ ջերմացնող նախագիծ🥹❤️🍀

Բնագիտության լաբորատորիայում, ավագ ընկերների, բնագիտության ուսուցչի՝ Անժելա Բլեյանիб օգնությամբ 1-1 դասարանի սովորողները իրենց ստեղծած ձեռագործ գիպսե ծաղկամանները զարդարեցին բույսերով։ Ուսումնական այսպիսի նախագիծը թույլ է տալիս սովորողներին ստեղծական արտահայտել իրենց սերն ու երախտագիտությունը մայրերին եւ բնությանը։ Յուրաքանչյուր շիվը տնկելուց սովորողները բարձրաձայն իրենց բարեմաղթանքներն էին հղում մայրերին, ծաղկին՝ ինչպես օրհնանքներ…

Ուզում եմ, որ իմ բույսը երկար ապրի եւ որախացնի մայրիկին, ուզում եմ, որ իմ բույսը ամեն օր ապրի …եւ այլն🥹❤️🍀

Այս գործունեությունը խթանում է կարեկցանքը, երախտագիտությունը և խնամքի կարեւորությունը, միաժամանակ ստեղծելով մնայուն հիշողություններ, որոնք պետք է փայփայեն, սեր փոխանցեն մայրերին։

Հ.Գ. հատուկ շնորհակալություն բնագիտության ուսուցչուհի՝ Անժելա Բլեյանին եւ ավագ սովորողներին, հոգատար, սիրալիր աշխատանքի համար։

«Ձոն» ուսումնական նախագիծ.Ինքնաշեն թաղարներ գիպսից

Գարուն, կանացիություն եւ ծաղկման գեղեցկություն…🍀🌸👩‍🍼

«Ձոն» ստուգատեսի, «Մայրիկատոնի» շրջանակում Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները քանդակի արվեստանոցում ստեղծեցին անհատական գիպսե թաղարներ։

Մայրության օրվա համար գիպսե ծաղկամանների ստեղծումը սովորողներին բովանդակալից հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց ստեղծական ունակությունները, կարևորելու գարնան գեղեցկությունը և արժևորելու մայրության սերը: Գեղարվեստական ​​արտահայտչամիջոցներով սովորողները սովորում են տոնել և փայփայել կանանց՝մայրերին, ովքեր կենսական դեր են խաղում իրենց կյանքում:

Հ.Գ. հատուկ շնորհակալություն քանդակի ուսուցիչ՝ Ալիս Գեւորգյանին հոգատար, սիրալիր աջակցության համար

Ինքնաշեն թաղարներ գիպսից

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, դասավանդողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Ժամկետը` մարտ 3-7

Նպատակը՝  թաղարների պատրաստում ժանյակե կտորից և գիպսից, բույսի կտրոնների տնկում թաղարների մեջ: Սովորողները  կսովորեն տանը, դպրոցում մշակել, ջրել, ուսումնասիրել, խնամել բույսերը: Եվ կարող են ուսումնասիրել օգտակար շատ բույսեր:<<Ձոն>> նախագծի ընթացքում կնվիրեն մայրիկներին։

Ընթացքը` կավով պատրաստում ենք թաղարները ,թաղարը լցնում ենք հողով, արմատակալած ծաղիկը տնկում ենք թաղարի մեջ:

Արդյունքը՝  բույսերով թաղարներ, որպես արտադրական ուսուցում կներկայացվի <<Ձոն>> նախագծին

Համագործակցում ենք Ալիս Գևորգյանի հետ

Նախագծի արդյունքը`

Բույսերով թաղարներ, որպես արտադրական ուսուցում ներկայացվեցին ցուցահանդես վաճառքին: Համագործակցեցինք  տեխնոլոգներ՝ Տաթև Աթոյանի և Ալիս Գևորգյանի հետ

Նախագիծ՝

Թաղարների ստեղծում

Արդյունք՝

Թաղարների պատրաստում  համատեղ  Ալիսա  Գևորգյան

Կավե թաղարներ   համատեղ  Տաթև  Աթոյան

Ծաղիկների տնկում

Էկո նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Վայրը՝ Ծաղկունք գյուղ, բարձունքի հաղթահարում դեպի  Սուրբ Սարգիս եկեղեցի— էկո նախագծի իրականացում, միջավայրի մաքրում

 Անհրաժեշտ պարագաներ՝

արևապաշտպան գլխարկ
աղբի տոպրակ
ձեռնոց

Արդյուքում՝  կունենանք բնությունը սիրող, գնահատող սովորողներ:

Ծառերը, որպես բնության հուշարձաններ

Ժամանակնահատվածը՝ ապրիլ — հունիս ամիսներ

Նախագծի նպատակը

Քաղաքի, համայնքի, բակի համար պատմամշակութային և բնապահպանական արժեք ունեցող ծառերի, թարմաների հայտնաբերում և պահպանում, ինչպես նաև պետության կողմից հատուկ պահպանվող բնապահպանական նմանատիպ օբյեկտների կարգավիճակի հստակեցում, Հին ծառերի ազգային փաթեթի ստեղծում, սովորողների ուշադրության սևեռում էկոլոգիական նմանատիպ օբյեկտներին:

Քայլեր՝

  • Ծառերի, թարմաների ուսումնասիրություն
  • Հետազոտական, լրագրողական աշխատանքներ
  • Լուսանկարչական, գրաֆիկական աշխատանքներ

Հետազոտել, լուսանկարել,  ցուցադրել կենդանի բնության հուշարձան հանդիսացող ծառերի, թարմաների  գեղեցկությունը, կարևորությունը բարձրացնել նրանց  մշակութային, բնապահպանական նշանակությունը,  հետաքրքրությունը: Նպաստել նպաստել այդ հուշարձանների պահպանմանը՝պետական մարմինների, մասնագետների և լայն հասարակության մասնակցությամբ:

Արդյունքում «Կենդանի բնության ծառ-հուշարձանները» լուսանկարչական ցուցադրություն/այդ թվում էլեկտրոնային/:

Աղբյուրը՝  Քնարիկ Ներսիսայինի բլոգից

Իմ աշխարհը

Սովորողները իրենց բլոգներում ներկայացնում իրենց պատկերացրած աշխարհի մասին:

Սոֆա Բադալյան

Մարիա Պողոսյան

Լևոն Ղարիբյան

Էվա Կարապետյան

Արեգ Մնացականյան

Արեն Տեր-Ստեփանյան

Արիանա Պետրոսյան

Անահիտ Սարգսյան

Տրդատ Աբրահամյան

Սուրեն Գևորգյան

Էկոտուր 2022․Քայլք Հրազդանի կիրճով

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1 դասարան

Ճամփորդության օր

Եղանակը՝

Ճանապարհի նկարագրություն՝

  • Մեքենայով՝ Րաֆֆու փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սուրբ Սարգիս եկեղեցի
  • Ոտքով՝ Սուրբ Սարգիս եկեղեցի, Հրազդանի կիրճ, Մանկական երկաթուղի

Նախագծի նպատակն է անցկացնել քայլարշավ  Սուրբ Սարգիս եկեղեցով, Հրազդանի կիրճով մինչև Մանկական երկաթուղի: Կազմակերպել էկո աշխատանքներ:

  1. Կազմակերպել տարածքի մաքրում
  2. Թափառումներ Զանգվի ափին
  3. Ընթերցումներ, երգեր
  4. Տպավորություններ. գետին հանդիպելուց առաջ և հետո
  5. Հրազդանը իր գարնանային հմայքով, գետի դիտարկում

Անհրաժեշտ նյութեր՝

  • Ջուր
  • Բրդուճներ
  • Հարմարավետ հագուստ
  • Ձեռնոցներ, տոպրակներ
  • Ֆոտոխցիկ, հեռախոս/նկարելու համար/

Նախապատրաստական աշխատանք

Սովորողների հետ, Google Maps-ի օգնությամբ գծել ենք քարտեզ, զրուցել անցնող տարածքների մասին: Քննարկել ենք թո ովքեր են եղել մանկական երկաթուղիում, Սուրբ Սարգիս եկեղեցում: Ուսումնասիրել ենք և պարզել տարածքում էլ ի՞նչ հետաքրքիր վայր կա: Ամենից շատ ուախացրեց սովորողներին Մարզահամերգային համալիրը, Ծիծեռնակաբերդն ու Հրազդան մարզադաշտը: