Ծնունդդ շնորհավոր, Մեծն Կոմիտաս

Այսօր Մեծն Կոմիտասի ծննդյան 155 ամյակն է:

Հյուսիսային դպրոցի զրնգուն երգեցիկների շնորհավորանքը Կոմիտաս Վարդապետին:

2-3-րդ դասարանների սովորողների շնորհավորանքը

Հակաբացիլ Կոմիտաս

Հունիսի 1-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներն ու 5-6 տարեկանների խումբը Վահան Տերյանի այգում ներկայացավ <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագծով՝ ներկայացնելով Կոմիտասյան երգերը։Այգին լցված էր Կոմիտասյան շնչով, բոլորը հիացած լսում էին և վայելում։Կեցցե՜ն մեր փոքրիկները։

Ուրախ չլմփոցներ

Պատրաստվում ենք կրթական շքերթին, և այդ առթիվ նաև լողավազանն ենք օգտագործում երգելու համար։Արդյունքում ստացվում է ուրախ չլմփոցներ։

Տեսանյութը՝ Մարի Միքայելյանի

Երաժշտության մասնագետ՝ Արմենուհի Սոկրատունի

6 տարեկանների մուտքի ճամբար․Հունիսի 21՝ օր երրորդ

Այսօր ամփոփեցինք 2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների եռօրյա հունիսյան մուտքի ճամբարը։Օրը կրկին սկսեցինք բարևախաղով և արդեն շարունակեցինք ընկեր Հասմիկի հետ՝ ամրապնդելով << Կիկլիկո >> երգը։Սովորեցինք նաև նոր երգ արևի մասին։
Ապագա սեբաստացիները անհամբեր սպասում էին հեծանիվ վարելուն։Հեծանվավարությունից հետո ոգևորությունը աննկարագրելի էր։

Իհարկե մեր սիրուն օրը ամփոփեցինք լողով։Երրորդ օրն էր ընդամենը, որ ճամբարականները դպրոց էին գալիս և արդեն իսկ չէին ցանկանում տուն գնալ։Արդեն միմյանց ճանաչելով և ընկերներ ձեռք բերելով՝ հրաժեշտ տվեցին դպրոցին, բայց շուտով հանդիպելու ակնկալիքով։Կհանդիպենք օգոստոս ամսին։

Տեսանյութերը՝ Սուսաննա Պետրոսյանի

6 տարեկանների մուտքի ճամբար․Մարտի 29` օր երկրորդ

Այսօր՝ մարտի 29-ին, մեկնարկեց 2023-2024 ուստարվա 6 տարեկանների մուտքը կրթահամալիր։

Հայտագրված 18 սովորողից մասնակցել են 14 սովորող։

Ղարիբյան Նենսի

Դանիելյան Եվա

Ավետիսյան Յանա

Սաղոյան Մարի

Սաղոյան Սոֆի

Մանուկյան Ադամ

Հակոբյան Արսեն

Հակոբյան Ռոման

Փանոսյան Հասմիկ

Շահբազյան Ալեքսանդրա

Բեգոյան Ժաննա

Ղազարյան Դավիթ

Աբրահամյան Էմիլի

Հովհաննիսյան Արևիկ

Օրն սկսեցինք հեծանվավարությամբ։Ընկեր Սուսաննայի հետ մեծ ոգևորությամբ հեծանվավարեցինք։Այնուհետև տեղափոխվեցինք Արտասահման և ընկեր Տաթևի հետ նկարեցինք զատկական ձվիկներ։

Օրվա վերջին հատվածում ընկեր Հասմիկի հետ սովորեցինք «Զնգլիկ օրոճ» պարերգը։ Ամրապնդեցինք Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» ստեղծագործությունը և սովորեցինք Հովհաննես Թումանյանի «Կռունկներ » բանաստեղծությունը։

Ավելին տեսանյութերում՝