Տոնդ շնորհավոր, Թումանյան պապիկ. ընթերցումներ

Փետրվարի 19-ը` Թումանյանի ծնունդը, ամենասպասելի օրերից է, քանի որ բոլորս շատ ենք սիրում Հովհաննես Թումանյանին:Այսօր առավոտից օրը սկսեցինք թումանյանական ընթերցումներով` ընդհանուր պարապմունքի ընթացքում, այնուհետև 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները ընթերցումները շարունակեցին բակում՝ շնորհավորելով Թումանյան պապիկի ծննդյան օրը։

Տեսանյութը Տաթև Մարգարյանի`

Տեսանյութը Լիանա Ռոզիկյանի

Գրքի տոն. Շնորհավոր ծնունդդ, Թումանյան պապիկ

Այսօր` փետրվարի 19-ին, ամբողջ Հանրապետությունում նշում են Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնը, և իհարկե ծննդյան օրով պայմանավորված` շատ գեղեցիկ և կարևոր տոներից մեկը` Գրքի տոնը:Իհարկե կրթահամալիրը ևս ակտիվ մասնակցում է տոնին:Կրթահամալիրը միշտ է կարևորում Հովհաննես Թումանյանին, «Թումանյանական օրեր» նախագծի ընթացքում յուրաքանչյուր տարի ծանոթանում ենք Թումանյանի կյանքին, հեքիաթներին, բանաստեղծություններին, այցելում ենք Թումանյանի թանգարան, դիտում ենք Թումանյանի հեքիաթներով բեմադրած ներկայացիմները, Թումանյանը ներկայացնում ենք ընտանեկան նախահծերով և այլն:

Սովորողները շատ մեծ սիրով են միշտ ընթերցում Թումանյանի հեքիաթները:Այսօր առավոտից կրթահամալիրում բոլորը կարդում էին Թումանյան և շնորհավորում Թումանյան պապիկին:

Այսօր մեր դասարանում ևս տոն էր, բոլորը գեղեցիկ պատրաստվել էին, հետաքրքիր գրքեր էին պատրաստել իրենց ընկերների համար և անհամբեր սպասում էին վիճակահանությանը, որպեսզի միմյանց նվիրեն:

Օրը անցավ մեծ ոգևորությամբ և անմոռանալի լիցքերով:Նույն ոգևորությամբ պատրաստվում ենք դասասենյակում ստեղծել մեր ընթերցանության անկյունը:

Ավելին տեսանյութում`

Անբան Հուռին. Ներկայացնում են սովորողները

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում ծանոթացել ենք «Անբան Հուռին» հեքիաթին, դիտել ենք նաև ներկայացումը:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ներկայացնում են Եղիազարյան Յանան և Փանոսյան Հասմիկը

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

Ներկայացնում է Յանա Ավետիսյանը

Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը

Ներկայացնիմ է Ալեքսա Շահբազյանը

Ներկայացնում է Ադամ Մանուկյանը

Ներկայացնում է Սառա Պողոսյանը

Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը

Նռրկայացնում է Մարի Սաղոյանը

Ներկայացնում է Արևիկ Հովյաննիսյանը

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Ավետիսյան Յանան

Կոմիտաս․<<Եղնիկ>>

Աթաբեկ Խնկոյան․<<Խխունջն ու սունկը>>

Մաթեմատիկական խնդիր

Ամպի երեխաներն ու աշունը

Սովորողների հետ խոսեցինք տարվա եղանակների մասին՝ հատկապես անդրադարձանք աշնանը, խոսեցինք և ավելի մանրամասն ծանոթացանք աշնանային տարբեր երևույթների մասին։Նկարեցինք այդ երևույթներից մի քանիսը և ներկայացրեցինք Հովհաննես Թումանյանի <<Աշուն>> բանաստեղծությունը։

«Ամպն ու սարը» տանիքից

Սովորողները ներկայացնում են «Ամպն ու սարը» բանաստեղծությունը տանիքից, որտեղից շատ լավ երևում է Արարատ սարը։

Լուսանկարները Բյուրական գյուղից՝

Էմիլիի արկածները

Էմիլի արկածները (hատված)

                                                                            Աստրիդ Լինդգրեն

մաս 1-ին

 Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

    Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:

    Այս անգամ էլ հայրը Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …

— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:

Читать далее «Էմիլիի արկածները»

Արի կարդանք

Ժամանակահատված՝ մայիս
Օրը՝ մայիսի 18
Ժամը՝ 11։45

Վայր՝Հյուսիսային դպրոց , Հարթակ

Նպատակ՝

  • Տարատարիք սովորողների մեջ ձևավորել ընթերցողական ընկերություն, սեր գրականության հանդեպ

Խնդիրներ՝

  • Ճամբարի ընթացքում ձևավորել տարատարիք ընթերցասերների խումբ, այդ թվում ծնողներ
  • Հանդիպել շաբաթվա մեջ 1 անգամ և խոսել սիրելի գրքի , հեղինակի մասին, խորհուրդ տալ այլոց
  • Ունենալ հյուրեր, ովքեր կպատմեն դպրոցական տարիքի սիրելի գրքից
  • Հյուրընկալել ընթերցասեր, ստեղծագործող ծնողներին, միասին ընտրել ընթերցացանկ տարբեր տարիքի սովորողների համար
  • Հանդիպում ժամանակակից գրողների հետ

Արդյունքում՝

Ամսվա վերջում կունենանք տարատարիք սովորողների ոչ դասագրքային ընթերցանության ցանկ:

Նախագիծը՝ Ազնիվ Մանուկյանի

 «Թումանյանական օրեր»  նախագիծ․ «Ծիտը»  

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Էվան paint ծրագրով նկարել և ներկայացնում է Հ․Թումանյանի « Ծիտը » հեքիաթը։Շատ լավ և հետաքրքիր մեդիահեքիաթ է ստացվել։Կեցցե՜ս։