«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները ծանոթացան Հովհաննես Թումանյանի «Էս էն է » ստեղծագործությանը, խաղ-բեմադրությամբ սովորեցինք ստեղծագործությունը։Սովորողները շատ էին հավանել ստեղծագործությունը և այն տեղափոխվեց ընտանիք։
«Թումանյանական օրեր » նախագծի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությանը, զրույց-քննարկում ունեցանք ստեղծագործության շուրջ, խաղ-ուսուցմամբ ներկայացրեցինք այն։Ոգևորությունը փոխանցվեց ընտանիքներում և ստեղծագործությունը սովորողները ներկայացրեցին թատերական խաղ-բեմադրությամբ։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Վարդապետյանների ընտանիքը՝ մեծով և փոքրով, ներկայացնում են Հ․Թումանյանի « Չարի վերջը » հեքիաթը։Հիանալի ընտանեկան ներկայացում։Կեցցե՜ք։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Սամսոնը իր հարազատների, հարևանների , բարեկամների հետ ներկայացնում է Հ․Թումանյանի « Անբան Հուռին » հեքիաթը։ Ընթերցող մասնակիցները բոլորը լոռեցիներ են։Շատ հետաքրքիր գաղափար էր։ Կեցցե՜ք։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Սյունեն ներկայացնում է Հ․Թումանյանի «Պոչատ Աղվեսը» հեքիաթը։Սյունեն հեքիաթը ներկայացնում է շատ հետաքրքիր տարբերակով՝ թղթային թատրոնով։