«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:
Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2025-2026 ուստարի

Բանավոր մաթեմատիկայի աշխատանքը կազմակերպում ենք տարբեր միջավայրերում՝ թե դասարանում, թե դպրոցի շրջակայքում։ Միջավայրի փոփոխությունը ևս հետաքրքրություն է առաջացնում սովորողների մոտ, քանի որ փոխվում են նաև գործունեության գործիքները։Բացօթյա միջավայրում մաթեմատիկան դառնում է ավելի կենդանի։Սիրում ենք ոտնաչափերով հաշվել, ծառերի, ծաղիկների հետ կապված խնդիրներ լուծել, քարերով հավես հաշվարկներ անել և խնդիրներ հորինել։Այդպես նաև նոր խաղեր ենք ստեղծել․օրինակ՝ դոմինո, X և Y և այլն։
Բանավոր մաթեմատիկայի ժամերին աշխատանքը կազմակերպում ենք տարբեր մեթոդներով`
1.Բանավոր համրանք
2.Արագ հարց ու պատասխան
3.Համեմատություններ, օրինաչափություններ
4.Մաթեմատիկական խաղեր և´ օնլայն, և´ մեր կողմից մտածված և ստեղծված խաղերի օգնությամբ
5.Ամենամսյա մաթեմատիկայի ֆլեշմոբերի խնդիրների և այլ տրամաբանական խնդիրների քննարկում, խաղի միջոցով կամ paint ծրագրով ներկայացում:
6.Ռեբուսներ, լաբիրինթոսներ, լուցկիներով խնդիրներ և այլն











