
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Մի օր գնացինք թանգարան նկար նայելու:Չատին նկարը նայելիս հայտնվեց նկարի մեջ:Տեսնենք մեզ էլ է կանչում: Մենք Էլ մտանք ,տեսնենք ինչՙ անապատ : Քայլեցին, քայլեցին, մեկել տեսնենք մի լիճ: Մտանք մեջը, որ լողանք, մեկ էլ հայտնվեցինք թանգարանում:
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Մի օր գնացի մի գյուղ, մին էլ տեսնեմ երեք մարդ վիճում են, երկուսը՝ մեռած են, մինն էլ իսկի չի խոսում։ Էս մարդիկ գոռգոռում են, իրար հայհոյում։
-Այ մարդ, -ասի, -մի պատմեք տեսնեմ ինչու՞ եք կռվում, ձեր հարցին լուծում տամ։
Սրանք սկսեցին գոռգոռալով,իրար հերթ չտալով պատմել կատարվածը։Լսեցի, լսեցի․ ոչ բան հասկացա, ոչ էլ պատճառը իմացա։Սկսեցի խրատել էս մարդկանց, լսեցին, լսեցին սուսուփուս գնացին իրենց տները։
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Սուտլիկ պատմություն
Վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, գնացինք անտառ սունկ հավաքելու:Այս անգամ էլ Հադին էր , Հյուդին էր ,Չատին էր ,Մատին էր ,հերս էր, ես էի:Գնացի՜նք, գնացի՜նք հեռվից տեսանք երեք անտառ երկուսի մեջ իսկի ծառ չկար, մնի մեջ էլ մեկ ծառ՝ չորացած:Մեկ էլ տեսնենք այս ծառի տակ երեք սունկ՝ երկուսը փշոտ ու թունավոր,մեկն էլ իսկի ուտելու բան չէր:Հադիին, Հյուդիին, Չատիին,Մատիին,ասեցի որ սունկը հավաքեն, իրենք էլ ,թե գործիք չունենք բա: Իմ ձեռը մի հաստ ու բարակ փետ կար ,որ խփեցի էս սնկերը փռվեցին՝ ամեն մի սունկը մի գոմեշի չափ: Հադին շալակեց չկարաց, Հյուդին շալակեց չկարաց,Չատին չկարաց, Մատին չկարաց,հերս էլ չկարաց, ես շալակեցի գնացինք…
Читать далее «Սուտլիկ պատմություններ․Հորինում են սովորողները»
