Սովորողների հետ ծանոթացանք Հովհ․Թումանյանի <<Եղնիկ>> բանաատեղծությանը, որը սովորողներին հայտնի է Կոմիտասի երգերի շարքից։Բանաստեղծությունը շատ սիրված է։Սովորողները paint ծրագրով նկարում էին բանաստեղծությունը, մուտքագրում իրենց սիրելի հատվածը և իհարկե այս ամենը կատարում էին երգը ներկայացնելով։
Սովորողների հետ խոսեցինք տարվա եղանակների մասին՝ հատկապես անդրադարձանք աշնանը, խոսեցինք և ավելի մանրամասն ծանոթացանք աշնանային տարբեր երևույթների մասին։Նկարեցինք այդ երևույթներից մի քանիսը և ներկայացրեցինք Հովհաննես Թումանյանի <<Աշուն>> բանաստեղծությունը։
Մարտի 22-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողները և 5-6 տարեկանների խումբը ուղևորվեցին Խամաճիկների թատրոն՝ դիտելու <<Անբան Հուռին և Անխելք մարդը>> ներկայացումը։Սովորողները <<Թումանյանական օրեր>> նախագծի շրջանակում ծանոթացել էին հեքիաթներին, զրույց-քննարկումներ էինք ունեցել երկու հեքիաթների շուրջ, այդ պատճառով անհամբեր սպասում էին ճամփորդությանը։
«Թումանյանական օրեր » նախագծի շրջանակում շարունակում ենք ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին։Այս շաբաթ ծանոթացել ենք «Մարտ» բանաստեղծությանը, զրույց-քննարկում ենք ունեցել բանաստեղծության շուրջ, խոսել ենք գարնանային տարբեր եղանակային երևույթների մասին։Արդյունքում նկարել և մուտքագրել ենք ստեղծագործությունը։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողներն այցելել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոն՝ դիտելու «Պոչատ աղվեսը» ներկայացումը։Ներկայացումը սովորողներին շատ էր դուր եկել և սովորողները ներկայացնում են իրենց տպավորությունները։
Փետրվարի 29-ին Հյուսիսային դպրոցի առաջին և երկրորդ դասարանի սովորողները միասին այցելեցին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ դիտելու <<Պոչատ աղվեսը>> ներկայացումը։Հեքիաթին ծանոթացել էին դեռ սեպտեմբեր ամսվա ընթացքում, իսկ մինչ ներկայացումը դիտելը կրկին վերհիշեցինք, պատմեցինք և դիտեցինք մուլտֆիլմը։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները ծանոթացան Հովհաննես Թումանյանի «Էս էն է » ստեղծագործությանը, խաղ-բեմադրությամբ սովորեցինք ստեղծագործությունը։Սովորողները շատ էին հավանել ստեղծագործությունը և այն տեղափոխվեց ընտանիք։
Այսօր՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված Հյուսիսային դպրոցի առաջին դասարանների սովորողները միմյանց նվիրեցին գրքեր, ապա միասնական ընթերցումներով շնորհավորեցին Թումանյան պապիկին։