«Թումանյանական օրեր»  նախագիծ․Բարեկենդան + Քաջ Նազար խառնաշփոթ

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Էմիլին ներկայացնում է Հ․Թումանյանի <<Բարեկենդան>> և <<Քաջ Նազար>> հեքիաթների խառնաշփոթը։Կեցցե՜ս։

Հ. Թումանյանի 《Աղվեսը》

Առցանց հանդիպման ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հ. Թումանյանի 《Աղվեսը》ստեղծագործությանը։Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարել են ստեղծագործության հերոսներին։

Հովհաննես Թումանյան․Աղվեսը

ԱՂՎԵՍԸ

Աղվեսն եկավ բարձըր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,

Աչք է ձըգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չըհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

Նամակներ հեքիաթի հերոսներին

Նամակ աղվեսին

Բարև, խորամանկ աղվես:

Ես ուզում եմ, որ դու երբեք չմոռանաս, որ գողություն անել չի կարելի:

Դու կարող ես խորամանկ ու ճարպիկ լինելդ օգտագործել միայն բարի գործերում: Օրինակ՝ կարող ես քո արագությամբ օգնել մարդկանց կամ անտառի կենդանիներին: Ես հավատում եմ, որ դու կփոխվես և կլինես բարի կենդանի:

Սիրով՝ Սյունեից

Սյունե Բադալյան

Նամակ աղվեսին

Բարև չարաճճի աղվես: Քեզ նամակ է գրում Վլադիմիր Դավեյանը: Ես գիտեմ, որ դու գողացել ես տատիկի խորոզը: Դու գիտես, որ տատիկ շատ է տխրել և կարող է հիվանդանալ : Տատիկը շատ բարի է և հոգատար, ունի թոռնիկներ, որոնց համար համեղ կերակուրներ է պատրաստում: Ես քեզ խորհուրդ եմ տալիս խորոզին վերադարձնես տատիկին և այլևս գողություն չանես : Տատիկը կների և քեզ էլ կկերակրի: Թե չէ տատիկը կկանչի որսորդներին և նրանք քեզ կորսան:

Քո ընկեր Վլադիմիր:

Վլադիմիր Դավեյան

Նամակ աղվեսին

Աղվես քո պատճառով տատիկը վախեցավ: Այլևս նման բան չանես:

Սուրեն Գևորգյան

Բարև տատիկ, ես Արեգն եմ: Գրում եմ քեզ, որ զգուշացնեմ, սոված աղվեսը մոտենում է քո տանը, որ ուտի քո թմփըլիկ ճուտին: փետդ ձեռդ ամուր պահի, հավանոցի դուռը՝ փակ:

Արեգ Մնացականյան

ՆԱՄԱԿ ԱՂՎԵՍԻՆ

Սիրելի աղվես, ես Արենն եմ և կարդացել եմ քո մասին հեքյիաթը։

Ես քեզ խորհուրդ կտամ, որ դու համտեսես մրգեր և բաջարեղեն։

Դրանք այնքան համեղ են, որ էլ չես ուզի հավինին ուտել։

Արեն Տեր-Ստեփանյան

Նամակ աղվեսին

Ճարպիկ աղվես, խնդրում եմ, հաջորդ անգամ չուտես խորոզին:

Շնորհակալություն

Հարգանքով՝ Մարգարիտա Սանթուրյան

Մարգարիտա Սանթուրյան

Նամակ աղվեսին

Բարև աղվես։

Ինչպե՞ս ես։

Ես կարծում եմ,որ դու չես կերել խորոզին։ Պետք չէ գողանա, եթե քաղցած ես գնա տատիկից խնդրի, և նա քեզ ուտելու բան կտա։ Տատիկներնը բարի են։

Խնդրում եմ աղվես ջան, խորոզին հետ տար տատիկին տուր և ներողություն խնդրի։ Բարի եղիր և ես քո ընկերը կլինեմ։

Էվայից աղվեսին։

Էվա Կարապետյան

ԱՂՎԵՍ

Բարև աղվես քույրիկ: Ես ցանկանում եմ, որ դու մի քիչ բարի դառնաս:

Այդքան խորամանկ պետք չէ լինել: Դու շատ գեղեցիկ ես: Աղվես ես մաղթում եմ քեզ հաջողություն:

Քո ընկեր Կորյուն:

Կորյուն Շահբազյան

Նամակ աղվեսին

Սիրելի գազան աղվես,

Ապրես, որ գողացար խորոզին։ Ես քեզնից գոհ եմ։

Ես քեզ շատ եմ սիրում, դու խորամանկ ես, բայց ինձնից չէիր կարող գողանալ։

Տրդատ Աբրահամյան

Նամակ խորոզին

Բարև խորոզ ջան։ Դու շատ բարի սիրտ ունես, ես քեզ շատ հավանեցի, դու շատ լավն ես, բայց փորձիր աղվեսներին չհավատալ, նրանք շատ խորամանկ են։

Մարիայից խորոզին

Պողոսյան Մարիա

Բարև աղվես ջան, քեզ գրում է Էմիլին: Ես հասկացա, որ դու շատ սոված էիր: Բայց դու շատ վատ բան արեցիր, որ գողացար տատիկի աքլորը: Ես առաջարկում եմ, ուղղես քո սխալը և վերադարձնես գողացած աքլորը: Խոստանում եմ քեզ կկերակրեմ և կդառնամ քո հավատարիմ ընկերը:

Սիրով՝ Էմիլի:

Էմիլի Պարսամյան

Նամակ աղվեսին
Բարև աղվես,դու շատ խորամանկ ես,ես քեզ ասում եմ
խորհուրդ,որ գյուղացիների հավերը ու խորոզները չգողանաս
ուտես,գնա ու անտառում սնվի:Դու գնա կաղին կեր,մորի
կեր,ընկույզ կեր:Աղվես դու,որ գալիս ես գյուղին մոտիկ,
գյուղացիները վախենում են քեզնից։ Լավ կլինի դու գյուղին մոտ
չգաս, գնա ու ապրի անտառում: Ես քեզ շատ կսիրեմ,եթե իմ
ասածները անես:

Սամսոն Կոստանդյան

Բարև սիրելի Խորոզ։ Ինչպե՞ս ես։ ՈՒզում եմ քեզ զգուշացնել, որ զգույշ լինես աղվեսից, քանի որ նա շատ քաղցած է և ուզում է քեզ ուտել։ Եղի՛ր ուշադիր և զգուշավոր։

Քո ընկեր՝ Լևոն

Լևոն Ղարիբյան

Սիրելի խորոզ, ինչու՞ ես դու այդքան անուշադիր և աղվեսից ինչու՞ չփախչեցիր, ա՛յ փոքրիկ խորոզ։

Սոֆա Բադալյան

Բարև չարաճճի աղվես։ Ես Էրիկան եմ, ես ապրում էմ բանգլադեշում և ես քեզ հյուր եմ կանչում հասցե Անդռանիկի 116 շենք 10 երրորդ հարկ։ Բայց ոչ մի բան չքանդես, համաձա՞յն ես և իմ նապաստակներին չունես։ Պակա։

Մարգարյան Էրիկա

 «Թումանյանական օրեր»  նախագիծ․ «Սուտասանը»

 «Թումանյանական օրեր»  նախագծի շրջանակում Անահիտը իր ընտանիքի անդամների հետ բեմադրել է Հովհաննես Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթը։

Ընտանեկան թատրոնը շատ հետաքրքիր է ստացվել։Կեցցե՜ք։

Կարդում ենք և խաղում Թումանյան

«Կարդում ենք և խաղում Թումանյան» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — 2-րդ  դասարանցիներ
Ժամանակահատվածը — Փետրվար-մարտ  ամիսներ

Նպատակը՝
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, ինքնարտահայտվելու հմտությունները ։

Խնդիրները` Հեքիաթների հիման վրա ընտանեկան  ֆիլմերի ստեղծում, Թումանյանի ստեղծագործություններին ծանոթացում: Հեքիաթի հերոսների կերպավորում,  ընտանեկան կրթության կազմակերպում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական,

մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում,։

Առաջին փուլ/ նախապատրաստական փուլ/

  • Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/
  • Պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան:
  • Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիանյութերը դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործություններիցանկ

Մարտ
Շունը
Փիսոն
Ծիտը
Քամին
Արտուտիկ
Ամպն ու սարը
Լուսաբացին
Առաջին ձյունը
Ծաղիկները
Արագիլ
Գրիչը
Աշուն

Բզեզի դպրոցը
Կանանչ ախպեր
Շունն ու կատուն
Սուտասանը
Բարեկենդանը
Անհաղթ աքլորը
Ճամփորդները
Ծիտը
Իրիկուն
Էս էն է
Կացին ախպեր
Սուտլիկ որսկանը

Ուսումնական փուլ

Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանք — Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։  Ուսուցիչը ընթերցում է կամ էլ պարզապես լսում են աուդիոհեքիաթը։ Այդ ստեղծագործությունը բաժանում են հատվածների։  Ամեն խումբ paint  նկարաչական ծրագրով նկարում է իրեն դուր եկած  հատվածը,  պատմում իր նկարի մասին։ Անհատական աշխատանքներ․

  • Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանակա
  • ն հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը:
  •  Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության սցենարով:
  • Պատրաստի՛ր կամ ծեփի՛ր քոսիրելի թումանյանական հերոսին։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում մուտքագրելու, աշխատանքը պահպանելու հմտություններ։

Տեխնոլոգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան։

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է  թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «ճամփորդներ»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Սուտասանը» հեքիաթից,  սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

/Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ, նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել/:

Եզրափակիչ փուլ

Բոլոր աշխատանքները կհավաքվեն դասարանական բլոգում,  Թումանյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով:

Ճամփորդություն Թումանյանի տուն-թանգարան և Թումանյանի տիկնիկային թատրոնում ներկերով կերպավորելու թումանյանական հերոսներին։

Հովհաննես Թումանյան․Մարտ

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Հ․Թումանյանի «Մարտ» բանաստեղծությունը

Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ներկայացնում է մարիա Պողոսյանը

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Ներկայացնում է Տրդատ Աբրահամյանը

Ներկայացնում է Էվա Կարապետյանը

Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը

Ներկայացնում է Աբտոյան Գայանեն

Ներկայացնում է Կոստանդյան Սամսոնը

Ծեփում ենք մեր սիրելի թումանյանական հերոսներին

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ընկեր Ալիսի հետ ծեփեցին թումանյանական հեքիաթների իրենց սիրելի հերոսներին։Սովորողները շատ գեղեցիկ պլաստիլինե քանդակներ ստացան։Շնորհակալություն ընկեր Ալիսին։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն.«Անբան Հուռին»

Փետրվարի 24-ին «Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները այցելեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը։Ներկայացումը դուր եկավ սովորողներին։

Հ․Թումանյան․Փիսիկի գանգատը

Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը