Ժողովրդական արվեստի թանգարան․Ուսումնական ճամփորդություն

Մայիսի 5-ին Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողները ուղևորվեցինք դեպի «Ժողովրդական արվեստների թանգարան» ։Թանգարանում ամեն բան հետաքրքիր և տպավորիչ էր ։ Թանգարանը ուներ 4 սրահ, յուրաքանչյուր սրահը յուրովի հետաքրքիր էր և գեղեցիկ՝ լցված հին ու նոր ժամանակների ստեղծագործ վարպետների յուրօրինակ աշխատանքներով։Սովորողները մեծ ոգևորությամբ լսում էին և հարցեր տալիս, իսկ զբոսավարը շատ մեծ սիրով ներկայացնում էր աշխատանքները և դրանց վերաբերող պատմական փաստերը։Նաև սովորողների համար տպավորիչ էր վերջին սրահը, որտեղ նրանք նստեցին երազանքների աթոռին և իրենց երազանքը տիեզերք ուղարկեցին։

Ավելին` տեսանյութերում։