Լողի ստուգատեսը առաջին դասարանում

«Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակում մայիսի 10-ին  առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է:

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին։

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել առաջին դասարանցիների լողալու, լողին նախապատրաստվելու հմտությունները:

Ստուգատեսն իրականացվել է 4 փուլով։

1-ին փուլ

Լողի ստուգատեսը կազմակերպվում է մի քանի փուլով: Առաջին փուլը նախապատրաստական է: Այս փուլի ընթացքում սովորողները տանը պատրաստում են փոքրիկ տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչ կա իրենց լողի ուսապարկում:
Տեսանյութերը՝ ստորև։

Ներկայացնում է Ադամ Մանուկյանը

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ներկայացնում է Ղարիբյան Նենսին

Ներկայացնում է Ավետիսյան Յանան

Ներկայացնում է Սաղոյան Սոֆին

Ներկայացնում է Սաղոյան Մարին

Ներկայացնում է Սառա Պողոսյանը

Ներկայացնում է Էլինա Գրիգորյանը

Ներկայացնում է Թովմասյան Կլարան

Ներկայացնում է Փանոսյան Հասմիկը

Ներկայացնում է Բարսեղյան Արմենը

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը

Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը

2-րդ փուլ

Լողի ստուգատեսի երկրորդ փուլում առաջին դասարանցիները ըստ լողի պարապմունքի ժամանակացույցի մասնակցում են ստւգատեսին: Սովորողները լողի համար անհրաժեշտ պարագաների ուսապարկով կրտսեր դպրոց-պարտեզից քայլքով անցնում են մինչև Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան ճանապարհը՝ ցուցադրելով քայլքի իրենց հմտությունները:
Ճանապարհն ուղեկցվվում է երգով, զրույցով, հաշվելով․․․

3-րդ փուլ

Ստուգատեսի երրորդ փուլում սովորողները զգեստափոխվում են, իրերը դասավորում են համապատասխան արկղիկներում, ընդունում են ցնցուղ, կատարում են նախավարժանք:

4-րդ փուլ

Չորրորդ փուլում լողում են լողավազանում՝ ի ցույց դնելով իրենց ձեռք բերած հմտությունները:

Լողի ստուգատես

«Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակում մայիսի 10-ին  առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է:

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Ուսումնական պլան, կետ 29

Վայրը՝ Արևմտյան դպրոցի փակ լողավազան
Օրը՝ մայիսի 10
Ժամը՝ 10:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողներ
Մարզիչ՝ Քրիստինա Հարությունյան

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել առաջին դասարանցիների լողալու, լողին նախապատրաստվելու հմտությունները:

Читать далее «Լողի ստուգատես»

Լողի ստուգատես 2024

Կրկին փակ լողավազանում ենք, լողում ենք։Սակայն այսօր ոչ միայն լողում ենք, այլ՝ լողի ստուգատեսի շրջանակում ցույց ենք տալիս այն բոլոր կարողություններն, որոնք սովորել ենք այս ամիսների ընթացքում։Շատերը սովորել են լողալ առանց թևիկների կամ օղակների։