Հունիսի 6-ին սովորողների համար պատրաստել էինք անակնկալ փրփրատոն։Սովորողների ոգևորությունն ու ուրախությունը աննկարագրելի էր։
Рубрика: լողուսուցում
Ամառային ճամբար․Ջա՜ն, լողում ենք
Ամառային ճամբարի ընթացքում սովորողների ամենասիրելի ժամանակահատվածը լողավազանում անցկացնելն է։Էլ ի՜նչ ամառ, եթե չենք լողում։
Ջրային խաղեր
Ամառային ճամբարում շարունակում է տիրել ուրախ և ամառային տրամադրությունը։Խաղում ենք ջրային խաղեր և վայելում լողավազանը։
Լողի ստուգատեսը առաջին դասարանում
«Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակում մայիսի 10-ին առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է:
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին։
Ստուգատեսի նպատակն է ներկայացնել առաջին դասարանցիների լողալու, լողին նախապատրաստվելու հմտությունները:
Ստուգատեսն իրականացվել է 4 փուլով։
1-ին փուլ
Լողի ստուգատեսը կազմակերպվում է մի քանի փուլով: Առաջին փուլը նախապատրաստական է: Այս փուլի ընթացքում սովորողները տանը պատրաստում են փոքրիկ տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչ կա իրենց լողի ուսապարկում:
Տեսանյութերը՝ ստորև։
Ներկայացնում է Ադամ Մանուկյանը
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Ղարիբյան Նենսին
Ներկայացնում է Ավետիսյան Յանան
Ներկայացնում է Սաղոյան Սոֆին
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Ներկայացնում է Սառա Պողոսյանը
Ներկայացնում է Էլինա Գրիգորյանը
Ներկայացնում է Թովմասյան Կլարան
Ներկայացնում է Փանոսյան Հասմիկը
Ներկայացնում է Բարսեղյան Արմենը
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը
2-րդ փուլ
Լողի ստուգատեսի երկրորդ փուլում առաջին դասարանցիները ըստ լողի պարապմունքի ժամանակացույցի մասնակցում են ստւգատեսին: Սովորողները լողի համար անհրաժեշտ պարագաների ուսապարկով կրտսեր դպրոց-պարտեզից քայլքով անցնում են մինչև Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան ճանապարհը՝ ցուցադրելով քայլքի իրենց հմտությունները:
Ճանապարհն ուղեկցվվում է երգով, զրույցով, հաշվելով․․․
3-րդ փուլ
Ստուգատեսի երրորդ փուլում սովորողները զգեստափոխվում են, իրերը դասավորում են համապատասխան արկղիկներում, ընդունում են ցնցուղ, կատարում են նախավարժանք:
4-րդ փուլ
Չորրորդ փուլում լողում են լողավազանում՝ ի ցույց դնելով իրենց ձեռք բերած հմտությունները:
Լողի ստուգատես 2024
Կրկին փակ լողավազանում ենք, լողում ենք։Սակայն այսօր ոչ միայն լողում ենք, այլ՝ լողի ստուգատեսի շրջանակում ցույց ենք տալիս այն բոլոր կարողություններն, որոնք սովորել ենք այս ամիսների ընթացքում։Շատերը սովորել են լողալ առանց թևիկների կամ օղակների։
Լողուսուցում
Ձմեռային ճամբարի ընթացքում պատրաստվում ենք նաև լողի ստուգատեսին։
Լողուսուցում
Քայլքով կրկին ուղևորվում ենք դեպի փակ լողավազան։Կրկին լողում ենք՝ ուրախ և երջանիկ ենք։


Լող փակ լողավազանում
Այսօր ուրբաթ է, իսկ դա նշանակում է, որ մենք լողում ենք։Լողի ենք գնում քայլքով, ուրախ տրամադրությամբ՝ երգելով և արտասանելով, իսկ թե լողավազանում ինչ ոգևորություն է սկսվում, դիտեք տեսանյութում։
Քայլք + լողուսուցում
Կրկին լողի ենք և դեպի փակ լողավազան գնում ենք քայլքով, մարզվելով, երգելով, զրուցելով։Սովորողները սկսել են ավելի ինքնուրույն դառնալ, հոգատար լինել միմյանց նկատմամբ, իսկ լողի հմտություններն ամեն շաբաթ ավելանում են։
Ավելին դիտեք տեսանյութում՝
Լող․Կրկին փակ լողավազանում ենք
Ամենասիրված օրերից սովորողների համար հանդիսանում է լողի պարապմունքի օրը։Կրկին ոգևորություն և հրճվանք։