Սովորողների հետ բժշկական փայտիկներով և թելերով պատրաստեցինք տոնածառ՝ երգելով ամանորյա երգերն ու իհարկե նաև չմառացանք ամանորյա ասիկների և բարեմաղթանքների մասին։
Рубрика: լույսեր, գույներ,ղողանջներ,
Բառուսուցում․Նկարում և մուտքագրում ենք ձմեռ բառը
Սովորողների հետ խոսեցինք ձմեռվա և ձմռան երևույթների մասին, ծանոթացանք ձմեռ բառին, Paint ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք ձմեռ բառը։




Ամանորյա տոնախմբությունը սկսված է․Տոնական օրացույց


Դեկտեմբերի 5-ին սովորողների հետ պատրաստեցինք տոնական դեկտեմբերյան օրացույցը։Նախ սովորողները խոսեցին օրացույցի մասին, բացատրեցին, թե ինչ է օրացույցը և ինչի համար է նախատեսված։Սովորողները յուրաքանչյուրը, վերցրեց օրացույցի թվերից մեկը և բարեմաղթանքներ ասելով, կախեցինք տոնական օրացույցին։Սովորողները շատ ոգևորված էին, քանի որ գիտեին, որ օրացույցի յուրաքանչյուր օր սովորողի համար ուներ նվեր-անակնկալ։Այդ պատճառով սովորողները անհամբեր սպասում էին իրենց օրացույցային օրվան։
«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ
Տևողությունը՝ դեկտեմբեր ամիս
Նպատակը՝ պատրաստություն ամանորի տոնախմբությանը, նոյեմբերի-դեկտեմբեր ամիսների ուսումնական գործունեության ամփոփում
Խնդիրները՝
Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ
Երաժշտական փաթեթը՝ Արմենուհի Սոկրատունու բլոգում
Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ
Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ
Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ
Գործունեությունը՝
Լսել Ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել
Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, օրհնանքներ
- Ա. Խնկոյան «Ձմեռ»
- Հ. Թումանյան «Առաջին ձյուն»
- Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրև»
- Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»
- Բասեն բարի
- Զար, զընգը
- Նոր տարի
- Փաթիլներ
- Համով-հոտով տոնածառ
Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը նկարազարդել:
Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, բարեմաղթանքներ
Ձմեռ պապիկին ուղղված նամակը նկարել paint ծրագրով
Դասարանում պատրաստել տառթխիկ, տոնական թխվածքաբլիթներ
Ստեղծել ամանորյա օրացույց:
Պատրաստել տոնածառի խաղալիքներ, բացիկներ:
Պատրաստել տոնական թխվածքաբլիթներ
Ստեղծել ձմեռային կոլաժ (պլաստիրինից)
Ձևավորել դասասենյակը:
Կազմել խնդիրներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ:
Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ
Ամանորյա և Սուրբ ծննդյան հայերեն երգեր
Ամանորյա և Սուրբ Ծննդյան օտարալեզու երգեր
Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր միասնական կատարումների համար
Արդյունքը՝
Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոլուրի միջոցով։
Ամանորյա կավե խաղալիքների ներկում
<<Ամանորյա ծես>> նախագծի ընթացքում ընկեր Ալիսի հետ պատրաստել էինք կավե տոնական խաղալիքներ, որոնք թրծելուց հետո ընկեր Ալիսը կրկին օգնեց, որ ներկենք խաղալիքները և աշխատանքը ավարտին հասցնենք։
Սովորողները մեծ ուրախությամբ տուն տարան իրենց աշխատանքները։Շնորհակալություն ընկեր Ալիսին։
«Ամանոր» ծեսի ամփոփում՝ ամանորյա երգերով, ավետիսներով, բարեմաղթանքներով

Օրը՝ դեկտեմբերի 25
Ժամը՝ 11:30
Վայրը՝ Հյուսիսային դպրոց- պարտեզ, Արտասահման
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:
Ծրագիր.
- Զար զընգը
- «Առաջին ձյուն» Հովհ. Թումանյան
- Բասեն բարի
- Բարեմաղթանքներ՝
Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն ըլնի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ լինեք:
Հացը բոլ ըլնի,
Աչքը կուշտ ըլնի,
Ձեզ էլ փայ ըլնի,
Մեզ էլ փայ ըլնի:
***
Հինըգնաց,նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք,
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:
Читать далее ««Ամանոր» ծեսի ամփոփում՝ ամանորյա երգերով, ավետիսներով, բարեմաղթանքներով»Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա նախագծեր՝
«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»
Ուսումնական ճամփորդություն Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն
Իրականացված նախագծերի արդյունքները՝
Բնագիտական փորձ.Պատրաստում ենք ձյուն
Ատամփոխիկի ծես․Պատմում եմ իմ ատամների մասին․ Ներկայացնում են 1․1 դասարանի սովորողները
Պատմություն փաթիլի մասին․ Լևոն Ղարիբյան
Ղ. Աղայան — Ատամը փոխած․Լևոն Ղարիբյան
Հովհանես Թումանյան․Առաջին ձյուն․Սամսոն Կոստանդյան
Պատրաստում ենք ամանորյա կավե խաղալիքներ
Տառաճանաչություն․Նկարում և մուտքագրում ենք էլեկտրոնային նամակներ Ձմեռ պապիկին
Պատրաստում ենք ամանորյա ինքնաշեն խաղալիքներ
Մայրենիի դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ․Ձմեռային հորինուկներ
Տպավորություններ ներկայացումից․Ներկայացնում են սովորողները
Դեկտեմբերի 18-ին Տիկնիկային թատրոնում Հյուսիսային դպրոցի սովորողները դիտեցին <<Նվերների աշխարհ>> ամանորյա ներկայացումը։Սովորողները այնքան էին հավանել ներկայացումը, որ ճանապարհին կիսվեցին իրենց տպավորություններով։
Այցելություն Տիկնիկային թատրոն.«Նվերների աշխարհ»
Դեկտեմբերի 18-ին Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողների հետ միասին այցելեցինք Հ․Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ <<Նվերների աշխարհ>> ներկայացումը դիտելու։
Սովորողները շատ հավանեցին ներկայացումը և անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերներին։
Մայրենիի դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ․Ձմեռային հորինուկներ
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Ներկայացնում է Միլանա Ասլանյանը
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Ներկայացնում է Շահբազյան Կորյունը
Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը
Ներկայացնում է Մարի Մուրադյանը
Նրկայացնում է Սամսոն Կոստանդյանը