Տևողությունը՝ 03.10-31.10
Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երրորդ դասարանում:
Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
Ծանոթացում Խնկոյանի ստեղծագործություններին․
- բանավոր խոսքի հարստացում
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
- էլեկտրոնային փոստի կիրառում
- դասարանական բլոգի սպասարկում
- անհատական և խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում
Սպասվելիք արդյունքներ՝
- Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
- Խնկոյանական մեդիափաթեթի կազմում և հրապարակում
Ստեղծագործությունների ցանկ՝
. «Ագռավն ու աղվեսը» Աթաբեկ Խնկոյան
«Վատ ընկերը» Աթաբեկ Խնկոյան
«Փեսացու մուկը» Աթաբեկ Խնկոյան
«Մկների ժողովը» Աթաբեկ Խնկոյան
«Խուլի այծերը» Աթաբեկ Խնկոյան
Ընտանեկան նախագիծ
Խնկոյանի ստեղծագործություններից ընտանիքի անդամներն ընտրում են իրենց ամենասիրելին, կարդում են սովորողների համար, ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են ուսումնական բլոգներում:
Աշխատանք բանաստեղծությունների հետ
- Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, նկարելու միջոցով:
Սովորողները ծանոթանում են բանաստեղծությանը, Paint ծրագրով նկարում են բանաստեղծության հատվածները, ձայնագրիչով ձայնագրում բանաստեղծությունը: Ձայնագրիչով աշխատելիս սովորողները լսում են միմյանց, հայտնում կարծիքներ լսած նյութի վերաբերյալ, քննարկում հետագա անելիքները:
- Խնկոյանի ստեղծագործություններից սովորողներն ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝ մրջյունների, ծիծեռնակների, գայլերի, կատուների։ Համացանցից տեղեկություններ են հավաքում, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: PowerPoint ծրագրով հավաքում են՝
- Մեդիաընթերցարան միջատների մասին
- Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
- Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին