Բանավոր մաթեմատիկայի ստուգատես․ Միջդպրոցական հանդիպում

Ստուգատես իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 7-31-ը:

Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2-րդ դասարանի ջոկատներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ

Օրը՝ Հունվարի 30

Ժամը՝ 10։30-11։15

Նպատակը՝

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:

Խնդիրները՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում  (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների  դրսևորում:

Կազմակերպում

Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում հանդիպելու ենք Հյուսիսային դպրոցի 21, 2․2, 2․3 ջոկատների և Արևմտյան դպրոցի 2․1, 2․2, 2․3 ջոկատների ճամբարականները։ Յուրաքանչյուր ջոկատ ներկայացնելու է իր պատրաստած ինքաշեն խաղը։

Ամփոփում

Լուսաբանումները կհրապարակվեն բլոգներում, ենթակայքերում:

Սովորող-սովորեցնող նախագիծ․ Խաղում ենք կառուցողական խաղեր

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի ընթացքում ուրբաթ օրը մեզ հյուր էին եկել Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները, ովքեր իրենց կրտսեր ընկերների հետ խաղացին կառուցողական խաղեր։Խաղերը շատ հետաքրքիր էին և սովորողները ոգևորված միասին խաղացին։Շատերը որոշեցին նաև տանը խաղալ;

Շնորհակալություն մեր ավագ ընկերներին։Խաղ 1-ին

Խաղ 2-րդ