Այսօր՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված Հյուսիսային դպրոցի առաջին դասարանների սովորողները միմյանց նվիրեցին գրքեր, ապա միասնական ընթերցումներով շնորհավորեցին Թումանյան պապիկին։
Рубрика: Կարդում ենք և խաղում Թումանյան 2021-2022
Հովհաննես Թումանյան․ «Փիսոն»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի աղջիկները հանդես եկան որպես թումանյանական փիսոներ և ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությունը։










Հովհաննես Թումանյան «Սուտասանը»․Սովորողները ներկայացնում են խաղ-ուսուցմամբ
«Թումանյանական օրեր » նախագծի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթին, զրույց-քննարկում ունեցանք հեքիաթի շուրջ, խաղ-ուսուցմամբ ներկայացրեցինք հեքիաթը։ Սովորողներից յուրաքանչյուրը որոշեց տանը բեմադրել հեքիաթը և ներկայացնել յուրովի։Հնարամիտներս հեքիաթը ներկայացրել են թղթե թատրոնով, պլաստինե ծեփած հերոսներով, խաղալիքներով և նկարելով, իսկ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վերջում իրենք էլ մի սուտ իրենց կողմից են հորինել թագավորի համար։Շատ հետաքրքիր տեսանյութեր են ստացվել, կեցցե՜ն իմ փոքրիկ հեքիաթսացները։
Ավելին տեսանյութերում՝
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Ներկայացնում է Մարի Սաղոյանը
Ներկայացնում է Սաղոյան Սոֆին
Ներկայացնում է Հակոբյան Արսենը
Ներկայացնում է Բարսեղյան Արմենը
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Ներկայացնում են Իսպիրյան Անգելինան ու Թովմասյան Կլարան
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
Ներկայացնում է Նարե Մաթևոսյանը
Ներկայացնում է Ադամ Մանուկյանը
Ներկայացնում է Նարեկ Բարոյանը
Paint ծրագրով նկարում ենք Հ․Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթը
Սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթին, զրույց-քննարկում ունեցանք հեքիաթի շուրջ, քննարկեցինք թե ինչ է սուտը, ճիշտ է ստելը, թե՝ ոչ։Սովորողները իրենց կարծիքը հայտնեցին հեքիաթի հերոսների և բովանդակության մասին։











Այց Պատանի հանդիսատեսի թատրոն
Այցելության օրը՝ ապրիլի 5
Սկիզբը՝ 11։00
Ավարտ` 13։00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1, 2-3, 3-1, 3-2 դասարաններ
Պատասխանատուներ-Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան
Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները դիտելու են Թումանյանի «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացումը: Թումանյանական ֆլեշմոբի ներկայացում:
Քարտեզը՝

Հ․Թումանյան․«Կիկոսի մահը»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները paint ծրագրով նկարել են Հ․Թումանյանի « Կիկոսի մահը» հեքիաթը։Կեցցե՜ք։
















Հ․Թումանյանի « Չարի վերջը »․մեդիահեքիաթ
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Սոֆան paint ծրագրով նկարել և ներկայացնում է Հ․Թումանյանի « Չարի վերջը » հեքիաթը։Շատ լավ և հետաքրքիր մեդիահեքիաթ է ստացվել։Կեցցե՜ս։
«Թումանյանական օրեր» նախագիծ․ «Ծիտը»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Էվան paint ծրագրով նկարել և ներկայացնում է Հ․Թումանյանի « Ծիտը » հեքիաթը։Շատ լավ և հետաքրքիր մեդիահեքիաթ է ստացվել։Կեցցե՜ս։
Հ.Թումանյան «Սուտլիկ որսկանը»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում հեռավար սովորող Վիկտորիան ներկայացնում է Հ․Թումանյանի « Սուտլիկ որսկանը» հեքիաթը։Կեցցե՜ս։
«Թումանյանական օրեր» նախագիծ «Չարի վերջը»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Վարդապետյանների ընտանիքը՝ մեծով և փոքրով, ներկայացնում են Հ․Թումանյանի « Չարի վերջը » հեքիաթը։Հիանալի ընտանեկան ներկայացում։Կեցցե՜ք։