Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում՝ ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինստիտուտ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Պատասխանատու` Սրբուհի Ներսիսյան

Օգնական՝ Լիլիթ Մելքոնյան

Օրը՝ Հոկտեմբերի 31

ժամը՝ 11.10-14:20

Վայրը՝ Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտ

Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

Քարտեզը՝

nk
Читать далее «Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»

Կոմիտաս․Եղնիկ

Սովորողների հետ ծանոթացանք Հովհ․Թումանյանի <<Եղնիկ>> բանաատեղծությանը, որը սովորողներին հայտնի է Կոմիտասի երգերի շարքից։Բանաստեղծությունը շատ սիրված է։Սովորողները paint ծրագրով նկարում էին բանաստեղծությունը, մուտքագրում իրենց սիրելի հատվածը և իհարկե այս ամենը կատարում էին երգը ներկայացնելով։

Ավելին տեսանյութում՝

Կոմիտաս․Եղնիկ

Սովորողների հետ <<Կոմիտասյան օրեր>> նախագծի շրջանակում կրկին անդրադարձանք <<Եղնիկ>> ստեղծագործությանը, Paint նկարչական ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք բանաստեղծությունը։

Ծնունդդ շնորհավոր, Մեծն Կոմիտաս

Այսօր Մեծն Կոմիտասի ծննդյան 155 ամյակն է:

Հյուսիսային դպրոցի զրնգուն երգեցիկների շնորհավորանքը Կոմիտաս Վարդապետին:

2-3-րդ դասարանների սովորողների շնորհավորանքը

Ուսումնական տարվա մեկնարկ Կոմիտասով

Սեպտեմբերի 2-ին մեկնարկեց 2024-2025 ուսումնական տարին, որին անհամբերությամբ ու մեծ սիրով սպասում էին բոլորը, հատկապես՝ սովորողները։Առավոտյան սկսեցինք կարոտած ողջույներով, գրկախառնությամբ և տոնական ընդհանուր պարապմունքով։Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մի փոքր զրուցեցինք, ողջունեցինք մեր նոր ուսումնական տարին և քայլքով ուղևորվեցինք դեպի Վահան Տերյանի անվան հարակից այգի՝ տոնական օրը շարունակելու։Այգում իրականացրեցինք <<Կոմիտասյան օրեր>> նախագիծը։Օրը ամփոփեցինք կավճանկարչությամբ և պղպջակատոնով։

Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանանի սովորողներ

Տևողություն՝ շուրջտարյա

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Համատեղ համերգի կազմակերպում Կոմիտասյան երգերով:
Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ

Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, թանգարան, մշակութային հարթակներ

Նախագծում կարող ենք ընդգրկել մայրենի լեզու, կերպարվեստ-ձեռարվեստ, երգ- պար և մեդիատեխնոլոգիա առարկաները:

Читать далее «Կոմիտասյան օրեր»

Հակաբացիլ Կոմիտաս

Հունիսի 1-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներն ու 5-6 տարեկանների խումբը Վահան Տերյանի այգում ներկայացավ <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագծով՝ ներկայացնելով Կոմիտասյան երգերը։Այգին լցված էր Կոմիտասյան շնչով, բոլորը հիացած լսում էին և վայելում։Կեցցե՜ն մեր փոքրիկները։

Կոմիտասյան օրեր․ Ուսումնական նախագիծ

Տևողությունը՝ սեպտեմբերի — հոկտեմբերի

Նախագիծն իրականացվում է առաջին դասարանի սովորողների հետ:
Նախագծի նպատակն է սովորողի մեջ սերմանել ազգայինը, ճանաչել Կոմիտասին և նրա ստեղծագործությունները, տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:
.Փոքրիկ տեղեկություն Կոմիտաս Վարդապետի մասին

Խնդիրները՝

  • Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ Կաքավիկ, Ձիուկ, Արև,արև  եկ, եկ
  • Սովորեցնել նոր երգեր
  • Պատմել Կոմիտասի մասին
  • Ունկնդրել Կոմիտասի ստեղծագործություններից
  • Նկարել երաժշտության ներքո
  • Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, մեդիահմտությունները:

Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ

Վերնագիրը՝ «Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ»/(«Գույներ, հնչյուններ և ազդեցություններ» նախագծի ենթանախագիծ)

Վայրը՝ Կոմիտասի թանգարան ինստիտուտ

Իրականացման օրը — հոկտեմբեր 17

Մեկնումը՝ 10։45

Սկիզբը՝ 11:30

Ավարտը՝ 12:30

Վերադարձը՝ 13։30

Մասնակիցներ՝ «Հյուսիսային» դպրոցի 3-1 և 2-3 դասարաններ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան,Աննա Մանուկյան

Նախագծի նպատակը.

  • Կոմիտաս-բանաստեղծի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի անձի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի կատարած գործի բովանդակության ընկալում

Խնդիրները՝

Սովորողների մոտ ձևավորել  թանգարանային  միջավայրում նոր բաներ սովորելու կարողություններ և հմտություններ:

Թանգարանային էթիկայի կաննոներ սովորելու և հետևելու յուրացում ու կիրառում։

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում

Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախապես սովորողներին ծանոթացնել ճամփորդության վայրի՝ թանգարանի մասին:

Ծանոթանում ենք թանգարանին, շրջում թանգարանում, ծանոթանում Կոմիտասի գործունեության հետ։ «Կոմիտասը արվեստի գործերում․․․» կրթական ծրագրով իրականցնում ինտերակտիվ աշխատանք։

Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ, կճանաչեն Կոմիտասին։

Նախագիծը՝ Կարինե Խառատյանի

Կոմիտասյան օրեր

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Մասնակիցներ՝ 3․1 դասարանի սովորողներ

Խնդիրները՝

  • Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ Կաքավիկ, Ձիուկ, Հոյ Նազան, Սոնա Յար, Այբ-բեն-գիմ, Լորիկ, Եղնիկ
  • Կարդալ, հասկանալ, բերանացի անել նոր երգերի տեքստերը. Կռունկ ծափ տուր ու թռի, Սար-սար, Հոպ, թռի
  • Կարդալ, լսել Կոմիտասի մասին
  • Ունկնդրել երաժշտություն՝  6 պար, 7 երգ
  • Նկարել երաժշտության ներքո
  • «Բարձունքի նվաճում» ճամփորդության ընթացքում տարածել Կոմիտաս
  • Հարթակում ծնողն է նախագծով հանդիպում կոմիտասագետ Լուսինե Սահակյանի հետ
  • Առցանց այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Երգերի խոսքեր, կատարումներ

Ստեղծագործություններ՝ Ձայնադարան