Հազարան հավք

Սովորողների հետ մասնակցեցինք Հազարան հավք ուսումնական նախագծին․ երկու շաբաթվա ընթացքում ծանոթացանք հեքիաթին, զրույց-քննարկումներ ունեցանք, այնուհետև հեքիաթից նկարեցինք մեր սիրելի հատվածը, որը դարձավ մեզ համար էսքիզ։Հաջորդ փուլում ընկեր Աիսի հետ կավով աշխատեցինք և կավե կախազարդեր պատրաստեցինք։Կախազարդերի վրա սովորողները նկարեցին իրենց սիրելի կերպարին։

«Հազարան հավք» էսքիզներ

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք

«Հազարան հավք»   նախագծի շրջանակներում այսօր 1․1 ջոկատի ճամբարականները Արեգի հետ ճամփորդեցին գունավոր քաղաքներով, գտան Հազարան Հավքին, այնուհետև թղթով և մատիտներով ստեղծեցին էսքիզներ, որպեսզի հաջորդ հանդիպման ընթացքում պատկերները փոխանցեն կավի վրա։

«Հազարան հավք»

Հեղինակ՝ Քնարիկ Ներսիսյան

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք

«Հազարան հավք» նախագիծ

Նախագիծ

Ծանոթություն «Հազարան հավք» հեքիաթին

Բովանդակություն

Ծանոթանալով «Հազարան հավք» հեքիաթին սովորողմերը Արեգի հետ կճամփորդեն գունավոր քաղաքներով կգտնեն Հազարան հավքին և իրենց հետ կբերեն կրթահամալիր:

Նպատակ

Մասնակցություն Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք

Միջավայր

«Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցում , բակ (Րաֆֆի 69/1)։

Վերջնարդյունք

Ամբողջ գործընթացը կներկայացվի էլեկտրոնային հարթակում: