Համբարձման ծեսով համագործակցային նախագիծ Անտառուտի միջն․ դպրոցի հետ․ամփոփում

Համբարձման ծեսով համագործակցային նախագիծ Անտառուտի միջն․ դպրոցի հետ․ «Ելք» ստուգատես

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաք

Ելք ստուգատես

Մայիսի 25-ին Համբարձման ծեսով համագործակցային նախագծով այցելեցինք Արագածոտնի մարզի՝ Անտառուտ գյուղի միջնակարգ դպրոց։ Դպրոցի մոտ հանդիպեցինք երրորդ դասարանցիներին , ուսուցիչներին և միասին քայլեցինք դեպի Համաբարձման ծեսի մատուռ՝ Կաթնաղբյուր։ Սկզվում ընկեր Ժաննան սովորողներին պատմեց ծեսի մասին և ներկայացրեց Կաթնաղբյուր մատուռի պատմությունը։Պատմությունը շատ հետաքրքիր էր։Այնուհետև միասին սկսեցինք իրականացնել ծեսը։Միասին պատրաստեցինք ծիսական տիկնիկներ, պսակ հյուսեցինք, հավաքեցինք յոթ բուռ , յոթ քար և այդ ամբողջն ընթացավ Համբարձման ծիսական երգեր երգելով։

Ծեսն համակարգեց երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանը։

Համբարձման ծեսով համագործակցային նախագիծ Անտառուտի միջն․ դպրոցի հետ․ «Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատեսը Համաբարձման ծեսով դեպի Անտառուտ

Օրը՝ մայիսի 25

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։30

Վայրը՝  Արագածոտնի մարզ, Անտառուտի միջն․ դպրոց

Համագործակցող դպրոցի կոնտակտային անձինք՝ դասվար՝ Ժաննա Հարությունյան,հեռ՝ 093 40 06 13, տնօրեն՝ Սուրիկ Շմավոնյան

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1, 3-3 դասարանի և Անտառուտի միջն դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, , Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան,

Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Սիրանույշ Պետրոսյան

Ճանապարհի քարտեզն՝ այստեղ

Նպատակը.

Նախապատրաստական աշխատանքներ

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Համբարձման ծեսը
  • «Համբարձման ծես»-ի փաթեթը փոխանցել Անտառուտի դպրոցի դասավանդողներին
  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
  • պատրաստել Վիճակի տիկնիկ, պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստել են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը,
  • տեղեկություններ ստանալ վայրի մասին,
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը (ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում)
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • վերհիշել ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցանկը.
Читать далее «Համբարձման ծեսով համագործակցային նախագիծ Անտառուտի միջն․ դպրոցի հետ․ «Ելք» ստուգատես»