Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան

Ուսումնական ձմեռ—ընտանեկան նախագծեր

Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը:

  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց իրենց գյուղի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
  • Տոնական խոհանոց
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
  • Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
  • Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով:
  • Աթաբեկ Խնկոյանի <<Ձմեռ պապ>> բանաստեղծության կամ ամանորյա բարեմաղթանքների ներկայացում
    Կարող ես ընտրել տվյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և նյութը ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի տեսքով
    Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։