Ժամանակահատված — 24․10․2022— 30.10․2022 Նախատեսված է- 3-րդ դասարանի սովորողների համար Նպատակն է- սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու և աշնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն: Անցած հեքիաթներին և բանաստեղծությունները կենդանացնելու հմտություն: Անհրաժեշտ միջոցներ- ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ Արձակուրդները լավ ժամանակահատված է օրվա տարբեր ժամերին զբոսնելու և բնության , եղանակային փոփոխությունները նկատելու համար:
Թեմա 1. Ոսկե աշուն
Անհրաժեշտ է, որ սովորողը լուսանկարի աշնանային ցանկացած տեսարան, որը բնորոշ է աշնանը: Նկարները հրապարակի բլոգում և ստեղծի իր աշնանային անհատական ֆոտո-ցուցահանդեսը
Ձայնագրիչի օգնությամբ ձայնագրում է աշնանը վերաբերող հարցազրույցներ, բանաստեղծություններ:
Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին:
Թեմա 2. Մեր թաղը
Սովորողները տեղեկություններ են հավաքում իրենց թաղամասի վերաբերյալ: Լուսանկարում են իրենց բակը, տեղեկություններ են հավաքում թաղամասի ամենատարեց և ամենակրտսեր բնակչի մասին: Լուսանկարում են թաղամասի, իրենց ամենասիրելի վայրը և պատմում:
Թեմա 3. Ընթերցում ենք
Ընտրում եք Խնկոյանի հեքիաթներից մեկը, կարդում և բլոգում վերլուծություն գրում /ի՞նչ հասկացաք հեքիաթը կարդալիս, հերոսներն ինչպիսի՞ն էին, որ հերոսը ավելի դուր եկավ և ինչո՞ւ, հեքիաթի մեջ ի՞նչը կփոխեիր/
Ընտրում է Խնկոյանի առակներից մեը և կենդանի ներկայացնում / ռադիոնյութ, paint նկարներով, տեսաձայնագրություն-հեքիաթի ընթերցում, բեմադրություն/:
Կոմիտաս-բանաստեղծի նկատմամբ հետաքրքրության խթանում
Կոմիտասի անձի նկատմամբ հետաքրքրության խթանում
Կոմիտասի կատարած գործի բովանդակության ընկալում
Խնդիրները՝
Սովորողների մոտ ձևավորել թանգարանային միջավայրում նոր բաներ սովորելու կարողություններ և հմտություններ:
Թանգարանային էթիկայի կաննոներ սովորելու և հետևելու յուրացում ու կիրառում։
Գործունեության նախատեսում և իրականացում
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
Նախագծիիրականացմաննկարագրությունը Նախապես սովորողներին ծանոթացնել ճամփորդության վայրի՝ թանգարանի մասին:
Ծանոթանում ենք թանգարանին, շրջում թանգարանում, ծանոթանում Կոմիտասի գործունեության հետ։ «Կոմիտասը արվեստի գործերում․․․» կրթական ծրագրով իրականցնում ինտերակտիվ աշխատանք։
Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ, կճանաչեն Կոմիտասին։
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 և 3.1 դասարանների սովորողներ Օրը՝ հոկտեմբերի 11, ժամը՝ 11.00-11.40 Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 2.1 դասասենյակ Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Մանե Հարությունյան
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։
Նկարագրություն
Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծով 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին՝ 1․1 դասարանի սովորողներին ծանոթացրին Paint նկարչական ծրագրի գործիքներին։
Աշխատանք խմբերով. Քննարկել և ներկայացնել յուրաքանչյուր բաղադրիչ նպատակը և խնդիրները:
Անհատական աշխատանք. ներկայացնել ուսումնական պլանի կատարողականը անցած ուստարում դասավանդած դասարանում. հաջողած կետեր և թերություններ:
Աշխատանք՝
Ուսումնական պլանը միշտ ուսումնական տարվա սկզբին, հատկապես առաջին դասարանում ներկայացվում է ծնողին, որպեսզի ծնողը ուսումնասիրի այն և համապատսխան որոշում կայացնի:
Կրթահամալիրում ուսումնական ծրագիրն իրականացնում է սովորողի ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում, միջավայրում, համապատասխան բովանդակությամբ և գործունեություններով՝ ապահովելով նրա ուսումնառության բնականոն ընթացքը՝ անհատական զարգացման առանձնահատկություններին համապատասխան, ինչն էապես տարբերվում է հանրակրթական դպրոցում գործող դասարանային լսարաններից։
Նախորդ ուսումնական տարում՝ 2021-202 թթ-ին, ես դասավանդել եմ 2-րդ դասարանում:Քանի որ երկրորդ դասարան էինք, ուսումնական պլանի հետ կապված ծնողները այլևս հարցեր չունեին:Մենք իրենց դիմել էինք նաև նամակով, որպեսզի գրեն իրենց դիտարկումներն ու առաջարկները ուսումնական պլանի հետ կապված, սակայն իմ դասարանում որևէ դիտարկում չի եղել:
Դասարանում ուսուցումը իրականացրել ենք ըստ սահմանված ուսումնական պլանի և կարծում եմ, որ հաջողված ուսումնական տարի ենք ունեցել:
Սակայն ուսումնական պլանի հետ կապված առանձնացրել եմ մի քանի առաջարկություններ՝
1․1-3-րդ դասարանների ընտրությամբ գործունեության ձևերի ընդլայնում։
2․Ուս․ պլանում արտացոլվի 3-րդ դասարանների Ելք ստուգատեսը՝ հատուկ նշված ցուցանիշներով։
3.Անգլերենը և ռուսերենը ամենօրյա 20 րոպե տևողությամբ ուսումնական պարապմունքները 2-րդ և 3-րդ դասարաններում այլևս չի բավարարում 4․Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ձևը կցանկանայի փոփոխել
5․Ինչպես մարմնամարզության, շախմատի ուսուցման դեպքում է, կարծում եմ պարուսուցման դեպքում էլ 1-3-րդ դասարաններում ամսական 1-2 անգամ կարելի է ներառել պարուսույցի։
6. 3-րդ դասարանում սովորողի պարտադիր մասնակցությունը եռօրյա ճամփորդություններին, չպետք լինի պարտադիր:
Թեմա 2. Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:
Քննարկել խմբային աշխատանքների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը սովորողների հաղորդակցման կարողությունների վրա։
Աշխատանք խմբերով. կազմել խմբային աշխատանքների տեսակների ցանկ, նկարագրել յուրաքանչյուր աշխատանքը: Օրինակներ բերել հեղինակային ծրագրից, «Դպիր» ամսագրից:
Ուսուցչի օրագիր. նկարագրել դասարանում իրականացրած որևէ խմբային աշխատանք:
Աշխատանք
Հանդիպման ընթացքում խոսեցինք խմբային աշխատանքի մասին: Նախ ձևակերպեցինք , թե ինչ է խմբային աշխատանքը և թե ինչ է ներկայացնում իրենից խմբային աշխատանքի արդյունքը:Նշեցինք խմբային աշխատանքի տեսակները, և յուրաքանչյուրս դասարանում կատարած իր խմբային աշխատանքի որևէ օրինակ ներկայացրեց:
Խմբային աշխատանքները միշտ շատ հետաքրքիր են, բայց նաև շատ աշխատատար:Խմբային աշխատանքներ մենք կատարում ենք տարբեր նախագծերի շրջանակներում:Այդ աշխատանքները նաև իրենց տեսակով և զարգացման բնույթով փոխվում են ըստ դասարանների:
Խմբային նախագիծը թույլ է տալիս լուծել ինչպես մի շարք ուսումնական, այնպես էլ հատուկ դաստիարակչական խնդիրներ: Բացի դրանից՝ խմբային նախագծի իրականացումն իրենից դժավարություն է ներկայացնում հենց դասավանդողի համար:Առաջին կարևոր և հիմնական դժվարությունը նախագիծն իրականացնող խմբի ձևավորումն է: Իդեալական խմբի անդամները պիտի լինեն ակտիվ, ինքնուրույն և պատասխանատու անձինք: Նրանք պետք է լինեն գաղափարներով հարուստ, բանիմաց, անընդհատ պրպտող, փնտրող, հետազոտող: Խմբային նախագծերը չեն կարող երկարաժամկետ լինել: Սովորողները կդժվարանան երկար ժամկետով համագործակցել և միասնական աշխատանք իրականացնել: Դասավանդողին նույնպես դժվար կլինի հետևել երկարատև խմբային աշխատանքին, այդ պաճառներով էլ խմբային աշխատանքները, որպես կանոն, ուսումնական են և կարճաժամկետ:-Հատված հոդվածից
Ամենամեծ և առաջին խմբային աշխատանքը ինձ համար եղավ ֆիզարձակուրդից վերադառնալիս, երբ դասարանի կազմը հավաքվեց օնլայն հարթակում:Բավականին մեծ աշխատանք կատարվեց առցանց հարթակում և ամբողջ ամառ աշխատեցինք խմբի հետ և տարբեր նախագծեր իրականացրեցինք:
Ներկայացնեմ ամենատպավորիչ հանդիպումներից մեկը , երբ հերթական անգամ միացել էինք առցանց, և ես ներկայացնում էի Աթաբեկ Խնկոյանի « Մեղու » բանաստեղծությունը և մեղուների մասին տեղեկություններ էի ներկայացնում, որոշեցի ամբողջը չասել և հարցնել յուրաքանչյուրին, թե ինչ գիտի նրանց մասին:Այդ պահին սովորողներից մեկը, գտնվում էր գյուղում պապիկի և տատիկի հետ/ովքեր մեղվապահությամբ են զբաղվում/, և հանդիպման ընթացքում որոշել և հագել էր մեղվապահի հագուստ, և հենց իր միացման պահին գնաց փեթակների մոտ և պապիկի հետ ներկայացրեց մեղուների խնամքի հետ կաված բոլոր գործողությունները, բացեցին փեթակը, և սովորողները ուղիղ միացման ընթացքում տեսան մեղուններին:Սովորողների ոգևորությունը աննկարագրելի էին, իմը՝ ևս:Այդհանդիպումը նաև դարձավ վարպետության դաս: Առաջին դասարանում առաջին խմբային աշխատանքները դրանք միասնական հորինուկներն են, երբ սովորողները մեկը մյուսին շարունակում է և ստանում ենք նոր հեքիաթներ:Խմբային միասնական թեմատիկ խնդիրներ ենք կազմում և ներկայացնում մյուս խմբին, որպեսզի գտնի լուծումը և այլն:
Երկրորդ դասարանում ոչ միայն հորինում ենք հեքիաթներ, այլև հեքիաթները խմբերով նկարում ենք ըստ դրվագների և միացնում ենք՝ ստանալով վերջնական արդյունքը, հեքիաթը բաժանում, բեմադրում ենք ըստ փոքրիկ խմբերի և վերջում ներկայացնում միասնական արդյունքով:Այդպես մենք երկրորդ դասարանում ունեցանք « Պոչատ աղվեսը » ներկայացումը:Երկրորդ և երրորդ դասարաններում սովորողները նաև կատարում են սովորեցնողի աշխատանք , երբ հանդիպում ենք սովորող-սովորեցնող նախագծերով, որոնք միշտ մեծ արդյունք են տալիս:
Ճամփորդությունները ևս խմբային մեծ աշխատանք են, թե ՛ սովորողներ, թե ՛ ծնողների համար:
Հանդիպման ընթացքում մենք ևս հանդես եկանք խմբային աշխատանքով և հոդվածները ընթերցեցինք ըստ խմբերի:Մեր խումբը ընթերցեց և ներկայացրեց Սուսան Մարկոսյանի Ընտանեկան դպրոց․ մանկավարժական օգնություն- հոդվածը, ներկայացրեցինք ընտանեկան դպրոցների կարևոր նշանակությունը ուսուցման ընթացքում, նրանց ներգրավվումը և աշխատանքը:Նաև անդրադարձանք քովիդի շրջանում ընտանեկան դպրոցների ակտիվ մասնակցությանը:Այդ շրջանում մեր կրթահամալիրը պատվով հաղթահարեց այդ դժվարությունները, քանի որ կրթահամալիրը միշտ է կարևորել ընտանեկան դպրոցի գործոնը:Միշտ ծնողական համայնքի հետ անդադար կապի մեջ ենք և մեր բոլոր նախագծերի ընթացքում աշխատում ենք ներգրավել ընտանիքներին:Կան ընտանիքներ, որոնց համար այդ աշխատանքի ընթացքում շատ մեծ կարողությունների բացահայտումներ են լինում:Մենք ներկայացնում ենք նաև ընտանեկան դպրոցի մի ձև , ինչպիսինն է « Հարթակում ծնողն » է նախագիծը, երբ ծնողը ներկայանում է սովորողներին և ներկայացնում է իր մասնագիտությունն ու մասնագիտական հմտությունները:
Խմբային աշխատանքի օրինակներ շատ կարող եմ ներկայացնել, բայց ցանկանում եմ առանձնացնել վերջին օրինակը, որը ուսուցման պրոցեսի հետ չէր կապված, բայց ինձ համար ամենավառ օրինակներից էր:Հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի տոնի հետ կապված սովորողները նախապես պատրաստվել էին և աշխատանք էին կատարել խմբերով:Մի խումը ինձ համար բացիկներ էր նկարել, մյուսները՝ շնորհավորական խոսքեր էին պատրաստել, իսկ մի խումբն էլ մտածել էր, թե ինձ ինչպես ներկայացնեն անակնկալը և ուրախացնեն:Նույնիսկ մտածել էին, թե այդ ամենը ով պետք է տեսանկարի:Ծնողներից մեկին խնդրել էին, որ պատրաստ կանգնի :Իրենք ինձ դասարան ուղեկցեցին աչքերս փակ վիճակում՝ ձեռքերիցս բռնած ուղղություն ցույց տալով:Դասարան հասնելուն պես խնդրեցին, որ աչքերս բացեմ և ներկայացրեցին իրենց բացիկներն ու շնորհավորանքները, իսկ ծնողը ամենը նկարեց հեռախոսով:Այնքան հաճելի էր այս ամենը, որ ես նույնիսկ բառերով չեմ կարող ներկայացնել:Կարծում եմ, որ ստացված խմբային աշխատանք էր:
Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին:
Անդրադառնալ կրթահամալիրի ուսումնական օրացույցին՝ որպես նախագծային ուսուցման ուղեցույցի:
Ներկայացնել և խմբավորել ուսումնական նախագծերի տեսակները: Նախագծի կառուցվածի օրինակներ բերել:
2. Ներկայացնել հոկտեմբեր ամսվա նախագծերից մեկ նախագիծ և պլանավորվող ճամփորդանական նախագծերից մեկ նախագիծ:
Աշխատանք
Ուսումնական նախագծերը որոշվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված դասընթացների, լրացուցիչ կրթական ծրագրերով, հեղինակային կրթական ծրագրերի պետական աջակցության պայմանագրի հավելվածով, անհատական նախաձեռնությամբ
Ուսումնական նախագծերը բաց են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և սովորողների համատեղ ուսումնական աշխատանք:
Ուսումնական նախագիծը (վերնագիր, բովանդակության սեղմագիր (անոտացիա), նկարագրություն, իրականացման ժամկետներ, հիմնական մասնակիցներ, հնարավոր մասնակիցներ, ակնկալվող արդյունքներ)` նախագծի մեկնարկից առնվազն մեկ շաբաթ առաջ, նախագծի հաշվետվությունը` ավարտից առավելագույնը մեկ շաբաթ հետո հրապարակվում են կրթահամալիրի մասնաժողովում, իրականացման ընթացքի լուսաբանումը, արդյունքները հրապարակվում են ուսումնական անհատական և խմբային բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։ Նախագծերը, արդյունքները ներկայացվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, հրապարակային հաշվետվությունը՝ հեղինակային կրթական ծրագրի ստեղծագործական հավաքներին, ամփոփվում են կլոր սեղան-հավաքով։
Նախագծի իրականացման փուլում այն իրականացնողների (յուրաքանչյուր մասնակցի) աշխատանքը կոնկրետ է։ Դա երևում է նախագծի նկարագրության մեջ, մասնակցի անհատական աշխատանքային պլանում, բլոգում։
Նախագծերի տեսակները
Գործնականան կողմնորոշիչ նախագիծ
Անհատական նախագիծ
Տեղեկատվական նախագիծ
Ստեղծագործական նախագիծ
Դերային նախագիծ (օրինակ՝ Թատերական ներկայացում)
Ներկայացնեմ հոկտեմբերյան նախագծերից մեկը, որը նախատեսել ենք իրականացնել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին:
Նշված հոդվածներից ընթերցեցի Լուսինե Գասպարյանի Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ հոդվածը:Հոդվածում շատ լավ նկարագրված է ճամփորդությունների կազմակերպման ընթացքը և թե ինչպես դրանք դառնում համագործակցային:Ճամփորդությունները միշտ շատ հետաքրքիր ուսումնական գործունեություն են դառնում սովորողների համար:Իմ դասարանի հետ իրականացված ճամփորդությունները՝ հատկապես բարձունքի հաղթահարումները, դառնում են շատ մեծ ընտանեկան նախագծեր, քանի որ ծնողները միշտ մեծ ոգևորությամբ մասնակցում են ճամփորդություններին:
Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը: 5 ժամ
Ծանոթանալ կրթահամալիրում ուսումնական պլաններով որոշված կարգերին, քննարկել:
Կարդացի երկու հոդվածներն էլ, որոնք յուրովի հետաքրքիր էին և ներկայացնում էին ուսումնական գործունեության տարբեր հարթակները:Ուսումնական ճամբարները շատ հետաքրքիր ուսումնական գործունեություն իրականացնելու ժամանակատվածներ են:Կրթահամալիրում ուսումնական տարվա ընթացքում ունենում ենք երկու ուսումնական ճամբար՝ ձմեռային և ամառային:Երկու ուսումնական ճամբարների ընթացքում էլ շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում և սովորողները մասնակցում են տարբեր ստուգատեսների:Ճամբարների գործունեության ավարտին սովորողները ունենում են տարբեր հմտությունների, կարողությունների ձեռքբերում և ամրապնդում:Իհարկե այս երկու ճամբարները շատ սպասելի և հետաքրքիր են սովորողների համար:Նման ուսուցման ձևը լավ կլիներ, որ տարածվեր և կիրառվեր նաև այլ ուսումնական հաստատություններում:
Մանուշակի հոդվածը ևս շատ հետաքրքրեց, քանի որ առաջիկա օրերին այցելու ենք Կոմիտասի թանգարան, որտեղ ունենալու ենք շրջայց և սովորողները մասնակցելու են իրենց տարիքին համապատասխան և հետաքրքիր ծրագրի:Թանգարանային այցելությունները համարում, որ շատ կարևոր են սովորողների համար, դրանք շատ հետաքրքիր ուսումնական ճամփորդություններ են դառնում, քանի որ և՛ նախապատրաստական աշխատանքները, և ՛ արդեն իսկ թանգարան այցելությունը սովորողի համար դառնում են շատ հետաքրքիր ուսումնական աշխատանք:Թանգարանային ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, զարգացնելու նրանց ստեղծագործական հմտությունները, ծանոթանալու թանգարանային մշակույթի հետ, և պակաս կարևոր չէ նաև, էթիկայի կանոններ յուրացնելն ու դրանց հետևելը:
2. Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ: 5 ժամ
Ծանոթանալ կրթահամալիրում ուսումնական պլաններով որոշված կարգերին, քննարկել:
Բոլոր հոդվածներն էլ շատ հետաքրքիր էին և ներկայացնում էին այն բոլոր մեդիահմտությունները, որոնք պետք է մեր սովորողները կարողանան կիրառեն :Առաջին դասարանից մինչև երրորդ դասարան, սովորողը աստիճանաբար ձեռք է բերում այդ մեդիահմտությունները և արդեն երրորդ դասարանում ինքնուրույն բլոգ է վարում:Կան նաև մեդիահմտություններ, որոնք ըստ դասարանի առանձնահատկությունից ելնելով ՝ սովորողներին ներկայացնում ենք և սովորեցնում:Երրորդ դասարանցին պետք է կարողանա աշխատել ms office word, power point, movie maker խմբագիրներով, ունենա բլոգ ու վարի այն հրապարակված պահանջներին համապատասխան, գործածի էլեկտրոնային փոստը, օգտվի առցանց բառարաններից ու քարտեզից:Կարդացի Անահիտ Հարությունյանի հոդվածը, շատ հետաքրքիր և ոգերիչ էր:Մենք շարժական բացիկներ էինք պատրաստել երկրորդ դասարանում՝ Ամանորին:Այդ աշխատանքը նոր էր և այդ մեդիահմտությունը մեզ սովորեցրեցին 3-րդ դասարանցիները:Այն սովորողներին շատ էր ոգևորել և իրենք իրենց բացիկներով շնորհավորանքներ էին ուղարկում իրենց հարազատներին:Մեդիահմտությունների ձեռքբերման գործընթացում շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, երբ սովորողին սովորեցնում է հենց սովորողը՝ այսինքն սովորող-սովորեցնող նախագիծը:Այս երեք տարիների ընթացքում շատ են եղել նման համագործակցային նախագծերը մեդիահմտությունների սովորեցման ընթացքում:
Հասմիկ Ղազարյանի մեթոդական մշակումը՝ Սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով ևս շատ հետաքրքրեց, քանի որ այս տարի իմ դասարանը սովորում է երրորդ ուսումնական տարում և սովորողները վարում են բլոգներ։Հետազոտական աշխատանքիս թեմայի մեջ սովորողի բլոգի մասին ունեմ ենթաբաժին։ Ես ինքս կարևորում եմ բլոգային աշխատանքը ուսումնական գործընթացում, հատկապես երբ մենք մեր կրթահամալիրում իրականացնում ենք մեդիակրթություն։ Սովորողի բլոգը մեդիատարածք է, որտեղ սովորողը բաց, հրապարակային ներկայացնում է իր ուսումնական գործընթացը։
Թեմա 6․ Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը
Կարդացի իմ գործընկեր Լուսինե Փաշայանի Ընդհանուր պարապմունք մեթոդական մշակումը:«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական գործունեությունը սկսվում է ընդհանուր պարապմունքից։Ի՞նչ է իրենից ներկայացնում ընդհանուր պարապմունքը։Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը բխում է ուսումնական օրացույցից, որը սահմանված է կրթահամալիրի կողմից։Առավոտյան ընդհանուր պարապմունքով է սկսվում մեր օրը դպրոցում: Օրը միասին սկսելը` իրար բարևելը, միասին երգելը, կարևոր լուրեր փոխանակելը, ծննդյան շնորհավորանքները առավոտյան դրական լիցքեր ու տրամադրություն են ապահովում, որը կարևոր է թե´ սովորողների, թե´ դասավանդողների համար:
Մինչև բոլորը կհավաքվեն, հնչում է դասական երաժշտություն , որը ենթագիտակցորեն խաղաղեցնում ու դրական լիցքեր է հաղորդում բոլորին: Սա շարունակում, լրացնում է երաժշտության ունկնդրման ծրագիրը, նաև անուղղակի ազդում է է սովորողներին ուղեկցող ծնողների, հարազատների վրա`մղում դասական երաժշտություն լսելու, սովորելու, սիրելու և գնահատելու:Առավոտյան պարապմունքի ծրագիրը մշակելը և վարելը ուսումնական մեկշաբաթյա նախագիծ է։
Առավոտյան ընդհանուր պարապմունքի տևողությունը 15 րոպե է, որը դրական լիցքեր և օրվա շատ ուրախ և ոգևորիչ խթան է հանդիսանում ուսումնական օրը սկսելու համար։ Պարապմունքին մասնակցում են բոլոր սովորողները, դասավանդողները, ծնողները: Այն ուսումնական նախագիծ է, որը, ինչպես բոլոր նախագծերը, ունի իր նպատակն ու խնդիրները։Ընդհանուր պարապմունքի այդ 15 րոպեների ընթացքում սովորողները բազմազան ուսումնական գործունեության ձևեր են ներկայացնում՝ մարզվում են, երգում և բերանացի ներկայացնում են իրենց ծանոթ բանաստեղծություններն ու երգերը։Եթե ունենում ենք ծննդյան տոներ , ապա միասնական շնորհավորում ենք։Ընդհանուր պարապմունքին նաև լինում են հայտարարություններ , ծանոթացումներ նոր լուրերին։
Եվ ի վերջո ընդհանուր պարապմունքը կրթական ծրագրի, դրա դասընթացների յուրացման միջոց է` ներառելով ընդհանուր կրթությանը, սովորողների արժեքային համակարգի զարգացմանն ուղղված բովանդակությունը, այստեղ դպրոցը` որպես մեծ հավաքանի, միասնաբար է հանդես գալիս, մեծերն ու փոքրերը, սովորողներն ու աշխատողները այդ միասնական աշխատանքում մտերմանում են, որի արդյունքում ստեղծվում է համերաշխ և առողջ միջավայր:Ընդհանուր պարապմունքների բովանդակային զարգացումը պետք է լինի անընդհատ։Հոդվածից կան կետեր․ որոնք այլևս չեն գործում։
Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը
Անհատական աշխատանք
1․Քննարկել և կազմել ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ:
2․Ներկայացնել ստեղծված մեկ ուսումնական նյութ, որն արդեն փորձարկվել է դասարանում. Նշել նյութի համապատասխանությունը պահանջներին և թերությունները:
Աշխատանք
Կրթահամալիրի հեղինակային ծրագրում ուսումնական նյութերը կազմվում են հեղինակային ծրագիրը իրականացնող ուսուցիչնեչրի կողմից։այդ փաթեթները առաջին դասարանից սկսած պետք լինեն և՛ էլեկտրոնային, և՛ թղթային։ Ուսումնական նյութերը, սովորողի համար պետք է լինեն հետաքրքիր, մատչելի և ունենան հասկանալի պահանջ։
Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Միավորային գնահատում. առանձնահատկություններըՁևավորող գնահատում. առանձնահատկություններըԻնքնագնահատումՍովորող ի զարգացման բնութագիրՍտուգատեսներ, Ցուցադրություններ, Ցուցահանդեսներ, համերգներՖլեշմոբներ
Համացանցի օգնությամբ պատրաստել նյութ միավորային և ձևավորող գնահատման մասին:
Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը:
Ծանոթանալ կարգին և քննարկել:
Աշխատանք
Մխրթար Սեբաստացի կրթահամալիրի կրտսեր դպրոցում գործում է գնահատում են տարբեր գործիքներ գործիքներ՝
աճի բնութագիր
ֆլեշմոբներ
ինքնագնահատման հարցումներ
տարատեսակ ստուգատեսներ
ցուցահանդեսներ
համերգ-ներկայացումներ
Խրախուսական տարբեր միջոցներ
և այլն
Ուսումնական տարին ունի չորս շրջան, որի արդյունքում սովորողը գնահատվում է ուստարվա ընթացքում 4 անգամ։ Գնահատման ձևերին մասնակցում է սովորողը, ուսուցիչը, սովորողի ծնողը։
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:
Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):
· Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
· Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
· Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:
Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:
Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:
Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:
Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.
· Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:
· Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
· Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:
· Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման մեթոդներում:
Գոյություն ունեն սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.
ուսուցման նպատակների և արդյունքների ընկալում,
սովորողների կողմից գնահատման չափանիշների ընկալում,
ուսուցչի կողմից համապատասխան հնարների կիրառում:
Դասի նպատակի ընկալումը թույլ է տալիս սովորողին դառնալ գործընթացի կազմակերպման գործուն մասնակիցը: Վերջնարդյունքները ևս պետք է հասկանալի լինեն սովորողներին՝ նրանց դարձնելով գնահատման չափանիշների մշակման մասնակից: Նպատակներն ու ակնկալվող արդյունքները պետք է ակնառու ներկայացված լինեն (գրատախտակին, պաստառին, էկրանին և այլն), որպեսզի ուսուցիչն ու սովորողները հնարավորություն ունենան անդրադառնալու դրանց և ստուգելու իրենց ձեռքբերումները:
Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:
Միավորային գնահատում՝
Միավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր: 14. Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝ 1) դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող և կարգավորող նշանակություն, 2) դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռքբերումների մակարդակը պարզելու նպատակով, 3) կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը: 15. Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթականզարգացմանբնութագիր: 16. Միավորային գնահատումը հանրակրթական ուսումնական հաստատությունում իրա- կանացվում է սկսած երկրորդ դասարանից: 17. Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները. 1) բանավոր հարցում, 2) գործնական աշխատանք, 3) թեմատիկ գրավոր աշխատանք, 4) կիսամյակային ամփոփիչ աշխատանք: 18. Բանավոր կամ գրավոր հարցումները և գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում դրանց կատարման համար գնահատվողից ակնկալվող պատրաստվածությունն ըստ առարկայական չափորոշչի պահանջների:
Գործնականաշխատանքի դեպքում հաշվի են առնվում նաև աշխատանքի կատարման, վերլուծության և ամփոփման համար պահանջվող կարողությունն ու հմտությունը: 19. Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի:
․Գնահատման գործընթացի կարևորագույն սկզբունքը համարում եմ արդարությունը, անկողմնակալությունը սովորողի կատարած աշխատանքի հանդեպ:Դասվարը, դասավանդողը պետք է կիրառի նման սկզբունք բոլոր սովորողների նկատմամբ: Լինելով տարրական դասարանի դասվար՝ գնահատումը կատարում եմ որակական։ Քանի որ սովորողներից յուրաքանչյուրն ունի էլեկտրոնային գնահատման մատյանում իր էջը, ուստի պարբերաբար լրացվում է սովորողի ուսումնական աշխատանքը, ուսումնական շրջանի վերջում և տարվա վերջում ամփոփվում է սովորողի ՝ սահմանված կարգի, զարգացման բնութագիրը։ Այս էլեկտրոնային էջը հասանելի է սովորողի ծնողին, մանկավարժության աջակցության մասնագետին, դպրոցի ղեկավարին։ Սակայն, հաճախ կարիք է լինում սովորողին խրախուսելու, քաջալերելու։ Նման դեպքերում կիրառում եմ կեցցե՛ս, ապրե՛ս, հրաշալի է, կախարդական-ոգևորող բառերը։
․ Համամիտ եմ, որ 1-3 դասարաններում կրթահամալիրում գործում է որակական գնահատումը։ Ինչի արդյունքում սովորողը ձեռք է բերում գիտելիք ՝ չկարևորելով միավորային գնահատականը։ Հակառակ դեպում, մենք կբախվեինք մի խնդրի, որի արդյունքում էլ շատ հաճախ առաջանում է հոգեբանական լուրջ խնդիրներ՝ ցածր ինքնագնահատական, դյուրագրգիռ վարքագիծ դասերի ժամանակ․․․
Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում
*Դասավանդման ժամանակակից մեթոդներ
*Կրթահամալիրի փորձից՝
«Սովորող-սովորեցնող» նախագիծ
անհատականացված ուսուցում, անհատական պլան
ինքնակրթության նախագծեր
սովորողի ընտրությամբ գործունեություն
սովորողի նախասիրության ակումբներ
Քննարկել աշակարետակենտրոն, աշակերտահեն ուսուցման առանձնահատկությունները: Ներկայացնել դրանք:
Համացանցի օգնությամբ պատրաստել նյութ ժամանակակից մեթոդների մասին:
Կրթահամալիրի կայքից ընտրել երեք նյութ՝ ուսումնական նախագծի ընթացքի, արդյունքի մասին, դուրս բերել ուսւոցչի կիրառած մանկավարժական մեթոդներն ու հնարները: Գրել նկատառում:
Աշխատանք
1․ Ուսուցման մեթոդը դա փոխներգործուն գործընթաց է ուսուցչի և աշակերտի միջև, ինչի արդյունքում տեղի է ունենում գիտելիքի, հմտությունների և կարողությունների փոխանցում ու յուրացում՝ նախատեսված ուսումնառության բովանդակությամբ։ Մանկավարժության ուսուցման ՄԵԹՈԴՆԵՐԸ դասակարգվում են 3 խմբի.
Բանավոր, տեսողական, գործնական (ըստ ուսումնական նյութի աղբյուրի)
Վերարտադրողական, բացատրական-ցուցադրական, որոնողական, հետազոտական, խնդրի վրա հիմնված և այլն (ըստ կրթական-ճանաչողական գործունեության բնույթի)
Ինդուկտիվ և դեդուկտիվ (ըստ ուսումնական նյութի ներկայացման և ընկալման տրամաբանության)։
2․ Սովորելը հնարավոր դարձնելու առաջին քայլը ուշադրության կենտրոնացումն է։ Երբ աշակերտը կենտրոնացնում է ուշադրությունը, ուսուցանվող նյութը տեղափոխվում է աշխատանքային կամ կարճաժամկետ հիշողության մեջ։ Գոյություն ունի արդյունավետ ուսուցման յոթ մոտեցումներ․
1․ Մտաբերում
2․ Նյութի սփռում ժամանակի մեջ
3․ Խառը ուսուցում
4. Մանրամասնում
5. Օրինակներով ուսուցում
6. Պատկերի և տեքստի համադրում
7. Մետաիմացություն
Վերջին տարիներին հաճախ են հակադրում ուսուցման ավանդական և ինտերակտիվ մեթոդները, ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն մոտեցումները։ Ընդ որում՝ այդ հակադրումը կատարվում է այն համատեքստում, որ ինտերակտիվ և աշակերտակենտրոն մոտեցումները բացարձակապես լավն են, իսկ ավանդական և ուսուցչակենտրոն մոտեցումները՝ վատը։ Այս մոտեցումը գիտականորեն հիմնավորված չէ։ Ինտերակտիվ մոտեցումներն անհրաժեշտ են աշակերտներին մոտիվացնելու, ուսուցումը հետաքրքիր ու մասնակցային դարձնելու համար։ Բայց այդ ամենը չեն բացառում նաև ավանդական մոտեցումների օգտագործումը։ Հարց ու պատասխանը, նյութը վերհիշելը, վարժանքները, ուսուցչի բացատրական խոսքը այսօր էլ կարևորեն ու անհրաժեշտ ուսուցման համար։ Բացի այդ՝ ինտերակտիվ ուսուցումն ունի որոշակի ռիսկեր, որոնք անտեսել չի կարելի։ Օրինակ՝ խմբային աշխատանքների ժամանակ որոշ աշակերտներ «գլուխ են պահում»։ Արտաքուստ թվում է, թե երեխաներն ակտիվ են, բայց վերջում պարզվում է, որ մնացորդային գիտելիքների մակարդակը ցածր է։ Հետևաբար՝ նոր մանկավարժության մեջ չպետք է լինեն մեթոդների և հնարների հակադրում։ Բոլոր մեթոդներն ու հնարները ինչ-որ իրավիճակում կարող են օգտակար լինել։ Ուսուցման մեթոդները հաճախ ընկալվում են որպես դեղատոմս։ Երբեմն նշվում է, որ այս կամ այն մեթոդը կիրառելու դեպքում մենք կկարողանանք հասնել մեր նպատակին։ Բայց մանկավարժության մեջ ընդհանրացված լուծումներ չկան։
Կրթահամալիրյան ժամանակակից մեթադներից շատ եմ իրականացնում «Սովորող-սովորեցնող» նախագիծը, որի ընթացքում բարձր դասարարանների սովորողները օգնում են կրտսեր դասարանների սովորողներին ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։Յուրաքանչյուր սովորող դառնում է ուսուցիչ իր կրտսեր ընկերոջ համար։Սա բացառիկ համագործակցություն է, որի և՛ ընթացքն է շատ ոգևորիչ, և՛ աշխատանքի արդյունքը։
Սիրում եմ նման համագործակցությունները և շատ եմ իրականացնում իմ ուսումնական գործունեության մեջ։