«Ուսումնական աշուն» նախագիծ․Հոկտեմբերի 23-27-ը

Տևողությունը՝ հոկտեմբերի 23-27-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի1.1 դասարանի սովորողներ

Նպատակը`

Շրջապատը հետազոտելու, խնամելու,  պահպանելու, բարեկարգելու  կարողությունների զարգացում

Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա  փոփոխությունների դիտարկում

Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում

Читать далее ««Ուսումնական աշուն» նախագիծ․Հոկտեմբերի 23-27-ը»

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը, ամրապնդում ենք տիեզերքի մասին մեր գիտելիքներն,բանաստեղծության իմացությունն և մեդիահմտությունները։

Տիեզերք նախագիծ.paint ծրագրով նկարում ենք Արեգակնային համակարգը

Տիեզերք նախագծի ընթացքում ծանոթացանք Արեգակնային համակարգի հետ, խոսեցինք մոլորակներից, արևից և լուսնից, ինչպես նաև դիտեցինք ուսումնական տեսանյութ Արեգակնային համակարգի մասին։Արդյունքում սովորողները paint ծրագրով նկարեցին Արեգակնային համակարգը։

Աշխատանքային նախագիծ 02.10.2023-06.10.2023

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծերը՝

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Ես․ Ուսումնական նախագիծ

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Աթաբեկ Խնկոյան « Լուսին, լուսին, լուսերես»

Աթաբեկ Խնկոյան «Գիշեր»

Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, վերև-ներքև, ներս-դուրս, վրա- տակ, մեջտեղ, երկար, կարճ, հաստ, բարակ, մեծ, փոքր հասկացություններին:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի, նյութի և երկարության։Ծանոթանալ երկրաչափական պատկերներին։

Читать далее «Աշխատանքային նախագիծ 02.10.2023-06.10.2023»

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 18-րդ հավաք

Տևողությունը՝ հոկտեմբերի 2-29

Բովանդակությունը`

Ուսումնական բաց պարապմունքներ

  • Սովորող-սովորեցնող
  • Բանավոր մաթեմատիկա
  • Ընթերցողական նախագծեր
  • Պարտեզապուրակային գործունեություն
  • Մարզական պարապմունքներ
  • Սովորողի ընտրած գործունեություն
  • Հյուրեր, վարպետության պարապմունքներ
  • Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական նախագծեր՝

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

«Խնկոյանական օրեր» նախագիծ

ՈՒսումնական ճամփորդություն․ Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Հարթակում ծնողն է.

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․Թատրոն-խաղ

Նախագիծը լրամշակվում է․․․

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 12

Ժամը՝ 11:00-12:00

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, 1-ին դասարանի սովորողներ

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Նպատակը՝ ծանոթացում Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

Իմացածը փոխանցելու և համագործակցային հմտությունների զարգացում

Ընթացքը

Նախագծի ծանոթացում, ընթերցումներ, փորձեր, հանդիպումներ, խմբային և անհատական աշխատանք

Արդյունքը

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին և արդյունքում ստեղծվում է խաղ-թատրոն

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 և 1.1 դասարաններ
Օրը՝
Ժամը՝ 10:00-11։00

Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին

Նկարագրություն՝
3-րդ դասարանի սովորողները այցելում են առաջին դասարանի սովորողներին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, որ երկրաչափական պատկերների միջոցով նկարեն կերպարներ, վերջում մուտքագրեն իրենց անունները և պահպանեն նկարները։

  • բացել Paint ծրագիրը
  • ծանոթանալ գործիքներին
  • օգտագործել երկրաչափական պատկերները
  • նկարել կերպարներ
  • մուտքագրել անունները
  • ճիշտ անջատել համակարգիչը

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․3 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նախագծի ժամանակահատվածը՝ Հոկտեմբեր–նոյեմբեր

Նախագծի նպատակն է՝

  •  սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն
  • զարգանում է ճանաչողական, իմացական ոլորտը
  • խոհարարական հմտությունների զարգացում
  • դասարան–լաբորատորիայում ստեղծել փոքրիկ դասարանական մառան

Գործունեության ընթացք՝

Սովորողների հետ քննարկում ենք անցկացնում, թե ինչ է մառանը, ինչից և ինչ կարող ենք պատրաստել մառանում պահելու համար: Նախագծի ընթացքում կունենանք ճամփորդություններ որի ընթացքում կկատարենք բերքահավաք։ Բերքահավաքի արդյունքում հավաքած բերքով կպատրաստենք չիր, չամիչ,մուրաբա։ Նախագծի ընթացքում կիրականացնենք նաև Թթուդրիկիարիշտայի, սուջուխի ծեսերը։

Читать далее ««Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ»

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս
Տարիքային խումբը՝ 6-8 տարեկաններ (առաջինից երրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Ստեղծագործությունների ցանկ
«Աքաղաղն ու կտուրը»,

«Մեղու», 

«Բզեզ» , 

«Գիշեր»,

«Ծիածան»,

«Փեսացու մուկիկը»

,«Մոծակի մահը »

,«Մուկն ու կատուն»

Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝

Читать далее ««Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ»