Ամառային ճամբարի ընթացքում սովորողները ներկայացրեցին նաև ազգային պարերը։
Рубрика: հունիսյան ճամբար
Ամառային ճամբար․Ջա՜ն, լողում ենք
Ամառային ճամբարի ընթացքում սովորողների ամենասիրելի ժամանակահատվածը լողավազանում անցկացնելն է։Էլ ի՜նչ ամառ, եթե չենք լողում։
Հակաբացիլ Կոմիտաս
Հունիսի 1-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներն ու 5-6 տարեկանների խումբը Վահան Տերյանի այգում ներկայացավ <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագծով՝ ներկայացնելով Կոմիտասյան երգերը։Այգին լցված էր Կոմիտասյան շնչով, բոլորը հիացած լսում էին և վայելում։Կեցցե՜ն մեր փոքրիկները։
Բարձունքի հաղթահարում․Թուխ Մանուկի եկեղեցի





Բարձունքի հաղթահարում նախագծի շրջանակում առաջին անգամ սովորողների և ծնողների հետ իրականացրեցինք ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Լուսագյուղ և հաղթահարեցինք Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքը։Ավելին տեսանյութերում։
Տեսանյութը՝ ծնող Արմինե Նահապետյանի
Ամառային ուսումնական ճամբար 27.05-07.06

Ճամբարի տևողությունը՝ 27.05-07․06
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 ճամբարային ջոկատ
Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական հմտությունների զարգացում:
Ճամբարի ուղղություններ․
- Լողափնյա ճամբար
- Շրջակա միջավայրի խնամք
- Հեծանվաերթ
- Մարզական խաղեր
- Մարզական լողափնյա խաղեր, մրցաշարեր
- Ես կարողանում եմ․ ստուգատես
- Նկարչական պլեներ բանգլադեշյան պուրակներում
- Մեդիահմտությունների փոխանցում
- Ճամփորդական նախագծեր
«Ամառային բերքահավաք» ուսումնական ճամփորդություն


«Ուսումնական մառան» նախագծերի շրջանակներում հունիսի 21-ին արշավում ենք դեպի Արագածոտնի մարզ գ․Կարբի
Մեկնում` հունիսի 21, ժամը՝ 10։00,Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձ՝ ժամը 17։00-ին , Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի .1 դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, ծնողներ
Փուլ 1-ին
- Այցելություն Արագածոտնի մարզ գ․ Կարբի
- Ամառային գյուղատնտեսական աշխատանքների մասնակցում,
- ամառային մրգերի բերքահավաք
- աշխատանքի ընթացքում գյուղացիների հետ հարցազրույցների վարում, հաղորդակցում ու լուսաբանում:
Փուլ 2-րդ
«Ուսումնական մառան» նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցում ծնողների, տատիկներ հետ հավաքած մրգերի չրի, ջնարակի պատրաստում։
Читать далее ««Ամառային բերքահավաք» ուսումնական ճամփորդություն»Մանկավարժական ճամբար 13.06-30.06
13.06.2022
- 9։00-9։20՝ Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
- 9։20-11։00՝ Բակային աշխատանքներ
- 11։00-12։30՝ Կաբինետի մաքրության աշխատանքներ
- 12։30-13։00՝ ընդմիջում
- 13։00-15։00 ՝ ԱՈՒՊ-ների լրացում, աճի բնութագրերի լրացում
14.06.2022
- 9։00-9։20՝ Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
- 9։20-11։00՝ ԱՈՒՊ-ների լրացում, աճի բնութագրերի լրացում
- 11։00-12։30՝ Կաբինետի մաքրության աշխատանքներ
- 12։30-13։00՝ ընդմիջում
- 13։00-15։00 ՝ Մասնակցություն քանդակի ակումբին
15.06.2022
- 9։00-9։20՝ Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
- 9։20-11։00՝ Բակային աշխատանքներ
- 11։00-12։30՝ «Ուսումնական ամառ» փաթեթի ստեղծում
- 12։30-13։00՝ ընդմիջում
- 13։00-15։00 ՝ ԱՈՒՊ-ների լրացում, աճի բնութագրերի լրացում