Անհրաժեշտ գրենական պիտույքների ցանկ

• Սպիտակ թուղթ /A4/- 1 տուփ
• Գունավոր թուղթ /երկկողմանի գունավոր/
• Գուաշ /гамма/ 10 կամ 12 գույն/
• Գուաշի համար նախատեսված ջրաման

• վրձին /որակով, և՛ հաստ, և՛ բարակ/
• ծեփամածուկ /պլաստիլին -гамма/
• ծեփամածիկի տախտակ

• սոսինձ /չոր/
• գծագրական մատիտ /սև, հասարակ/
• սրիչ
• ռետին
• քանոն

• գունավոր մատիտներ /гамма կամ dolphin/
• Յուղամատիտ
• Մկրատ

Ամենօրյա հիգիենայի պարագաներ

• չոր և թաց անձեռոցիկ /ամեն օր ունենան պայուսակի մեջ/
• ջուր անձնական շշով,լանչբոքս

Լողի և մարմնամարզության համար անհրաժեշտ պարագաներ
• լողազգեստ, սրբիչ, լողի գլխարկ, լողաթափ, արևային գլխարկ
• սպորտային հագուստ
• մասիկ կամ նասկի

Մեդիագործիք
• անհատական գործիք ( նոթբուք կամ նեթբուք )

Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ

Բարև, ես եմ ․ ուսումնական նախագիծ

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

Ներկայացնում է Շահբազյան Ալեքսան

Ներկայացնում է Եղիազարյան Յանան

Ներկայացնում է Մխեյան Ռոմանը

Читать далее «Բարև, ես եմ ․ ուսումնական նախագիծ»

Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Տարրական դասարանների սովորողների համակարգիչներում անհրաժեշտ  համակարգչային ծրագրերն են՝

MS Word (տեքստային խմբագիր)

MS Excel (էլեկտրոնային աղյուսակների ղեկավարման համակարգ)

MS Powerpoint (ներկայացման ստեղծման և արտապատկերման համակարգ)

Paint (նկարչական խմբագիր)

Paint Net, Fotor (նկարչական խմբագիր)

KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)

Windows Movie Maker (վիդեո խմբագիր)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Սովորողի թվային գործիքին (նոթբուք, նեթբուք) ներկայացվող նվազագույն պահանջներ՝

Պրոցեսոր – Intel N4020

Օպերատիվ հիշողություն – 4Gb

Գրաֆիկա – Intel UHD Graphics 600

SSD – 128Gb

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՆՈԹԲՈՒՔՆԵՐԻՆ ԵՒ ՆԵԹԲՈՒՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա նախագծեր՝

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Շապիկանկարչություն

Աշխատակարգ՝

Հունիսյան ուսումնական ճամբար․29.05․2023-09․06.2023

Ուսումնական ճամփորդություն՝

Ծաղկունք՝ Սուրբ Սարգիս եկեղեցի․Բարձունքի հաղթահարում

Ծնողական սեմինար՝

Ծնողական հանդիպում-քննարկում

Դասարան համույթով հակաբացիլ տոնախմբություն

Ելք ստուգատեսի ամփոփումը բլոգներում՝

Ելք ստուգատեսի ամփոփումը սովորողների բլոգներում

Ջա՜ն, լողում ենք

Շապիկանկարչություն․Ուսումնական նախագիծ

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Ամառային լողափի մեկնարկը

Դասարան համույթով Հակաբացիլ տոնախմբություն

Պատրաստում ենք համեղ պիցցա

Լողափնյա խաղեր

Մանկավարժական հունիսյան ճամբարի աշխատակարգ

2023-2024 ուսումնական տարվա փաթեթի հղումը

Մանկավարժական ակումբ

Մուտքի ճամբար վեց տարեկանների համար՝

6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար

Բարև ես եմ․ուսումնական նախագիծ

6 տարեկանների մուտքի ճամբար․Հունիսի 19-ը՝ օր առաջին

6 տարեկանների մուտքի ճամբար․Հունիսի 20՝ օր երկրորդ

6 տարեկանների մուտքի ճամբար․Հունիսի 21՝ օր երրորդ

Նյութը խմբագրվում է․․․

6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ

Ժամանակահատված. հունիսի 19-21, ժամը 10:00-12:00

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան

Օգնականներ՝ Սուսան Պետրոսյան

Մասնակիցներ. կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր»  ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Անհրաժեշտ միջոցներ.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ
  • բրդուճներ, միրգ
  • ջուր
  • լողի պարագաներ
  • արևապաշտպան գլխարկ

Արդյունքում.

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ  իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝  ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Աշխատակարգ․

Հունիսի 19, երկուշաբթի

Սովորողների դիմավորում, բարևախաղ

Տեխնոլոգիական գործունեություն․ Ես /Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում/

Նախաճաշ

Լող բացօթյա լողավազանում

Հունիսի 20, երեքշաբթի

Թաց նկարչություն Տաթև Աթոյանի հետ

Խաղերգերի ուսուցում Հասմիկ Մաթևոսյանի հետ

Անգլերեն լեզվով երգի ուսուցում Միլենա Մանուչարյանի հետ

լող բացօթյա լողավազանում

Նախաճաշ

Լողափնյա խաղեր,, Լող բացօթյա լողավազանում

Հունիսի 21, չորեքշաբթի

Սովորողների դիմավորում, բարևախաղ

Խաղերգերի ուսուցում Հասմիկ Մաթևոսյանի հետ

Նախաճաշ

Մարզական խաղեր

Մասնակիցներ՝

Արմեն Բարսեղյան 
Արեն Բարսեղյան
Մանե Ներսիսյան
Էլիզա Բաղդասարյան
Վահրամ Մնացականյան
Յանա Եղիազարյան
Հարոյան Մհեր
Նարեկ Բարոյան 
Էլինա Գևորգյան
Գալուստյան Ասյա
Տիգրան Ներսիսյան
Նարե Մաթևոսյան
Գագիկ Կարապետյան
Սառա Պողոսյան
Կլարա Էովմասյան
Անգելինա Իսպիրյան

Մանկավարժական հունիսյան ճամբարի աշխատակարգ

Մանկավարժական կենտրոնի ուղեցույց
Դասավանդողի գործունեության ամփոփաթերթ
2023-2024 ուսումնական տարվա աշխատանքային հայտ 

Ճամբարի աշխատակարգը

9։00 — 12։00՝ աշխատանք դպրոցներում, փառատոնային հարթակներում

12։00 -13։00՝ ընդմիջում

Գործունեության ուղղությունները՝

  • 2022-2023 ուսումնական տարվա ամփոփում
  • Սովորողի գնահատում (մատենավարություն, զարգացման բնութագիր)
  • Դասավանդողի գնահատում, ինքնագնահատում (հաշվետվություն)
  • Առարկայական ծրագրերի լրամշակում, համապատասխանեցում նոր չափորոշչին
  • Ուսումնական փաթեթի լրամշակում, նորացում
  • Կաբինետների մաքրություն, ընդունում, հանձնում
  • Միջավայրի ձևավորման, պարտիզպուրակային նախագծեր
  • Հունիսյան փառատոնային գործունեության մասնակցություն
  • Ուսումնական ամառ նախագծային աշխատանքների կազմակերպում

Հունիսի 12-16

Հունիսի 19-23

  • 9։00 — 9։20՝ Ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
  • 9։20 -11։00՝ Կաբինետների կազմակերպում, գույքագրում, ընդունման-հանձնման աշխատանքներ, պարտիզապուրակային գործունեություն, միջավայրի խնամք
  • 11։00 -12։00՝ Նոր ուսումնական տարվա փաթեթների կազմում ըստ նոր չափորոշիչի, ծրագրերի մշակում
  • 12։15-12։45՝ Ընդմիջում
  • 13։00 -14։00՝ Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Հունիսի 26-30 

  • 9։00 — 9։20՝ Ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
  • 9։20 -11։00՝ Պարտիզապուրակային գործունեություն, միջավայրի ձևավորման աշխատանքներ
  • 11։00 -12։00՝ Դասավանդողի գործունեության ամփոփաթերթի,  2023-2024 ուսումնական տարվա աշխատանքային հայտի  լրացման աշխատանքներ
  • 12։15 -12։45՝ Ընդմիջում
  • 13։00 -14։00՝ Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Պատրաստում ենք համեղ պիցցա

Ամառային ճամբարի ավարտին իրականացրեցինք խոհանոցային գործունեություն՝ պատրաստելով համեղ պիցցաներ։Սովորողների ամենասիրելի և սպասված իրադարձությունն էր։

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

<<Ելք >> ստուգատես նախագծի շրջանակում իրականացրեցինք մի շատ կարևոր նախագիծ՝

<< Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր>> նախագիծը։Նախագիծը գրված էր շատ վաղուց՝ նույնիսկ երկրորդ դասարանում, սակայն անընդհատ որևէ հանգամանք էր ծագում և նախագիծը գլուխ չէր իրականանում։Մայիս ամսվա ընթացքում <<Սովորող-սովորոցնող>> նախագծի ընթացքում չորրորդ դասարանի սովորողների իրականացրեցինք Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ. Հանդիպում 2-րդ նախագիծը, որի ընթացքում սովորողները հեքիաթներ հորինեցին ռոդարիական երկանդամության հնարքով։Հեքիաթներն ունեին երեք ավարտ։Այնուհետև սովորողները երկրորդ դասարանցիներին օգնեցին հորինել հեքիաթներ՝ օգտագործելով նույն հնարքները։Այս ամբողջ աշախատանքը շատ ոգևորեց սովորողներին և մենք որոշեցինք իրականացնել հետևյալ նախագիծը, որի արդյունքում ստացանք հեքիաթագիրք։Սովորողները հեքիաթ հորինեցին նաև ռուսերեն լեզվով՝ այսինք հեքիաթագրքում յուրաքանչյուր սովորող ունեցավ մեկական հեքիաթ մայրենի լեզվով և մեկական հեքիաթ ռուսերեն լեզվով։Քանի որ ապրիլ ամսվա ընթացքում այցելել էինք նաև Էդիտ Պրինտ հրատարակչություն, որտեղ ծանոթացել էինք գրքի ստեղծման ամբողջ աշխատանքներին։Հեքիաթագրքի ստեղծման աշխատանքները բաժանեցինք մի քանի փուլերի՝

․Ծանոթացանք հեքիաթի ժանրին, կառուցվածքին

․Գրքի տպագրման աշխատանքներին

․Ընտրեցինք վերնագրեր

․Հորինեցինք հեքիաթները

․Paint ծրագրով նկարեցինք հեքիաթները

․Տպագրեցինք

Հեքիաթագրքի ստեղծման վերջին փուլում սովորողները ունեցան կլոր-սեղան քննարկում, որի ընթացքում սովորողները ծնողներին ներկայացրեցին այս ամբողջ աշխատանքը և պատմեցին իրենց հեքիաթների մասին։

Հեքիաթագրքիր word տարբերակը ստորև՝

Շապիկանկարչություն․Ուսումնական նախագիծ

Շապիկանկարչություն

<<Ելք ստուգատես>> նախագծի ընթացքում իրականացրեցինք ևս մեկ նախագիծ՝ <<Շապիկանկարչություն>>։Սովորողները սկզբում ընկեր Տաթևի հետ ծանոթացանք կտորի հետ աշխատելու ներկերին և աշխատանքի ընթացքին, որից հետո յուրաքանչյուրը աշխատեց յուրովի ։ Արդյունքում ստացանք շատ յուրահատուկ և գեղեցիկ շապիկներ, որոնք սովորողները հագան և ներկայացրեցին ցուցադրությամբ։Շնորհակալություն ընկեր Տաթևին մեզ հետ այսպիսի աշխատանք կատարելու համար։

Ընթացքը տեսանյութերում ՝