
Рубрика: Հունվարյան ճամբար
Ձմեռային խաղերը Ջրվեժի անտառապարկում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ
Օրը ՝ հունվարի 22
Ժամը՝ 11։00-12։00
Մեկնում՝ 10։15
Վերադարձ՝ 13.00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝հղումով
Ուսումնական ճամփորդություն․«Մարդուկ-Ջարդուկը»ներկայացում

Օրը՝ Հունվարի 13
Ժամանակահատվածը՝ 11:10-13:40
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներ, 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան, Ազնիվ Մանուկյան, Տաթև Մարգարյան
Օգնականներ՝ Մերի Կարապետյան, Լիլիթ Մելքոնյան, Սվելտանա Գաբրիելյան, Սիրանույշ Պետրոսյան, Սուսաննա Սուսունյան
Կազմակերպիչ՝ Խամաճիկների պետական թատրոն ՊՈԱԿ
Վայրը՝ Հայաստանի խուլերի միավորում
Հասցեն՝ Եզնիկ Կողբացու փող., 69 շենք
Դդմածես 2026
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատ
Նախագծի նպատակը
- Դդմի մասին նոր տեղեկությունների ձեռքբերում
- Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
- Ղափամայի ծեսի նախապատրաստում
Նախագծի խնդիրները
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Լեզվամտածողության և երևակայության զարգացում
- Բառապաշարի հարստացում
- Մեդիահմտությունների զարգացում
Գործունեության ձևեր
- Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
- Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների հորինում
- Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
- Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
- Դդմային պատմությունների հորինում և ձայնագրում
Խոհանոցային գործունեություն
Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն
- Դդմատիկնիկի պատրաստում
- Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
- Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ
- Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում
Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:
Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:
Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/
Երաժշտություն
- Ղափամայի ծիսական երգերի
- Ազգային պարերի ուսուցում
Ընտանեկան նախագծեր
- Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
- Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում
Անհրաժեշտ գործիքներ
- Նոթբուք
- Թվային ֆոտոխցիկ
- Ձայնագրիչ
- Հեռախոս
Նախագծի արդյունքում կունենանք
- Դդմային կերակրատեսակներ
- Դդմահեքիաթի և դդմապատմություններ
- Դդմաընթերցարաններ
- Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
- Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր
Դդմածես
Ժամանակահատված՝ հունվար
Մասնակիցները՝ 2․1 ջոկատ
Նպատակը
Ազգային ծիսական ավանդույթների ուսումնասիրում, ճանաչում, փոխանցում և տարածում:
Խնդիրները
- Ուսումնասիրություններ կատարելու, բացահայտելու, համադրելու, վերլուծելու կարողությունների զարգացում.
- Հետազոտական հմտությունների զարգացում.
- Ստեղծագործական երևակայության զարգացում.
- Համագործակցային հմտությունների փոխանցում.
- Տեխնոլոգիական, մեդիատեխնոլգիական հմտությունների զարգացում.
- Մարզական հմտությունների զարգացում: