Ջրվեժի ձմեռային հեքիաթում

Հունվարի 27-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի ճամբարականները իրենց տարատարիք ընկերների հետ միասին մեկնեցին Ջրվեժի անտառապարկ՝ ձմեռային մարզական խաղեր ստուգատեսին մասնակցելու։Ջրվեժի անտառապարկում եղել էինք աշնանը և վայելել աշնանային գեղեցկությունը։Սովորողները ծանոթացել էին ճամփորդության նախագծին և անհամբեր սպասում էին, որ տեսնեին ձմեռային անտառապարկը։Բոլորս միասին ձմեռային քայլքով բարձրացանք անտառապարկ։Այնտեղ սովորողները ևս մեկ անգամ ընկեր Միքայելից լսեցին սահնակով սահելու կարևոր կանոնները։

Ուրախությունն աննկարագրելի էր, երբ սովորողները նստեցին սահնակի վրա և սահեցին։Միայն ուրախության ճիչերով էր լցված անտառապարկը։Մի լավ սահելուց և ձնագնդի խաղալուց հետո նախաճաշեցինք։Օրը հեքիաթային էր, ուրախ և անմոռանալի։Շնորհակալություն նաև մեր սիրելի մարզիչներին, ընկեր Քրիստինեին և Լևոնի հայրիկին մեզ օգնելու համար։

Դդմաբացիկներ

Հեծանվային ստուգատես

Այսօր Հյուսիսային դպրոցի Արտասահմանում

1․1 դասարանի սովորողները մասնակցեցին հեծանվային ստուգատեսին և կարողացան հաղթահարել 6 տարեկանների տարիքային խմբին համապատասխան նորմատիվները:Շնորհակալություն մեր մարզիչներին։Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ստուգատեսին։

Читать далее «Հեծանվային ստուգատես»

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

Արդյունքները՝

Մուտքագրում ենք ձմեռային բառեր

Սովորեղ-սովորեցնող նախագիծ.Սերմնացան

Ձմեռային հեքիաթ

«Հարթակում ծնողն է».հեքիաթներ Լոռվա բարբառով.Ներկայացնում է Հերմինե Մաղաքյանը

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Ազգային խաղեր

Ազգագրական փառատոն 2021․Պատրաստում ենք ծիսական տիկնիկներ

Հանրակրթական Դիջիտեք 2021․Պատրաստում ենք պլաստիլինե համակարգիչներ

Մուտքագրում ենք ձմեռային բառեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Սերմնացան

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծով մեզ կրկին հյուր եկան Բնագետների ջոկատն ու ընկեր Անժելան։Այս անգամ ավագ սեբաստացի սովորողները ներկայացրեցին, թե ինչպես կարող ենք սերմնացան իրականացնել։Շնորհակալություն ընկեր Անժելային և իր ջոկատին, այքան մանրամասն սերմնացանի ընթացքը ներկայացնելու համար։Կրտսեր սովորողները խոստացան ճիշտ խնամել և դիտարկումներ անել։

Ձմեռային հեքիաթ

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Հ․Թումանյանի <<Մի բաց նամակ ամենքին>> ստեղծագործությունը և վայելում ձմեռային հեքիաթը։

«Հարթակում ծնողն է».հեքիաթներ Լոռվա բարբառով.Ներկայացնում է Հերմինե Մաղաքյանը

<<Հարթակում ծնողն է>> նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորող Սամսոն Կոստանդյանի մայրիկը՝ Հերմինե Մաղաքյանը, ներկայացրեց Հ․Թումանյանի <<Ձախորդ Փանոսը>> և <<Քաջ Նազարը>> հեքիաթները՝ Լոռվա բարբառով։Սովորողներն շատ մեծ հետաքրքրությամբ էին լսում հեքիաթները և ոգևորված իրենց հարցերն էին տալիս։Շնորհակալություն, սիրելի Հերմինե։

Ազգագրական փառատոն 2021․Պատրաստում ենք ծիսական տիկնիկներ

Ազգագրական փառատոնին ընդառաջ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի տեխնոլոգների ջոկատը ընկեր Տաթևի հետ միասին օգնեցին 1․1դասարանի ճամբարականներին պատրաստել ծիսական տիկնիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր, սովորողները ձեռք բերեցին մի շարք հմտություններ՝ թելը փաթաթելու, հյուսելու, կապելու և այլն։Շնորհակալություն ընկեր Տաթևին և իր ջոկատին։