<<Ձոն>> ուսումնական նախագծի ընթացքում համագործակցեցինք տեխնոլոգ Մերի Գրիգորյանի հետ և նկարեցինք մայրիկների դիմանկարները։Նկարները իհարկե անակնկալ էին մայրիկների համար, և սովորողները շատ սիրով անակնկալն իրականացրեցին։Նկարները ցուցադրեցինք նաև Հյուսիսային դպրոցի ցուցահանդեսին։
Սովորողները ամենամեծ ջերմությամբ պատմում են իրենց սիրելի մայրիկների մասին և ամենաանկեղծ բարեմաղթանքներն են հղում մայրիկներին։Շնորհավո՜ր սիրելի մայրիկներ․․․
Բնագիտության լաբորատորիայում, ավագ ընկերների, բնագիտության ուսուցչի՝ Անժելա Բլեյանիб օգնությամբ 1-1 դասարանի սովորողները իրենց ստեղծած ձեռագործ գիպսե ծաղկամանները զարդարեցին բույսերով։ Ուսումնական այսպիսի նախագիծը թույլ է տալիս սովորողներին ստեղծական արտահայտել իրենց սերն ու երախտագիտությունը մայրերին եւ բնությանը։ Յուրաքանչյուր շիվը տնկելուց սովորողները բարձրաձայն իրենց բարեմաղթանքներն էին հղում մայրերին, ծաղկին՝ ինչպես օրհնանքներ…
Ուզում եմ, որ իմ բույսը երկար ապրի եւ որախացնի մայրիկին, ուզում եմ, որ իմ բույսը ամեն օր ապրի …եւ այլն
Այս գործունեությունը խթանում է կարեկցանքը, երախտագիտությունը և խնամքի կարեւորությունը, միաժամանակ ստեղծելով մնայուն հիշողություններ, որոնք պետք է փայփայեն, սեր փոխանցեն մայրերին։
Հ.Գ. հատուկ շնորհակալություն բնագիտության ուսուցչուհի՝ Անժելա Բլեյանին եւ ավագ սովորողներին, հոգատար, սիրալիր աշխատանքի համար։
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, դասավանդողներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Ժամկետը` մարտ 3-7
Նպատակը՝ թաղարների պատրաստում ժանյակե կտորից և գիպսից, բույսի կտրոնների տնկում թաղարների մեջ: Սովորողները կսովորեն տանը, դպրոցում մշակել, ջրել, ուսումնասիրել, խնամել բույսերը: Եվ կարող են ուսումնասիրել օգտակար շատ բույսեր:<<Ձոն>> նախագծի ընթացքում կնվիրեն մայրիկներին։
Ընթացքը` կավով պատրաստում ենք թաղարները ,թաղարը լցնում ենք հողով, արմատակալած ծաղիկը տնկում ենք թաղարի մեջ:
Արդյունքը՝ բույսերով թաղարներ, որպես արտադրական ուսուցում կներկայացվի <<Ձոն>> նախագծին
Համագործակցում ենք Ալիս Գևորգյանի հետ
Նախագծի արդյունքը`
Բույսերով թաղարներ, որպես արտադրական ուսուցում ներկայացվեցին ցուցահանդես վաճառքին: Համագործակցեցինք տեխնոլոգներ՝ Տաթև Աթոյանի և Ալիս Գևորգյանի հետ
Ձոն ստուգատեսի ընթացքում սովորողների հետ պատրաստել ենք տոնական բացիկներ, փայտե կրծքազարդեր, կավե զարդամաններ և նկարել ենք մայևիկների դիմանկարները։Ներկայացել ենք համերգ ցուցադրությանը՝ ներկայացնելով մեր աշխատանքները։