Ձոն նախագծի շրջանակում՝ ապրիլի 7-ին ընդառաջ, ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք կավե զարդամաններ։
Ընկեր Ալիսը սկզբում ներկայացրեց, թե ինչ աշխատանք պետք է կատարենք, այնուհետև՝ պատրաստման տեխնիկան։ Առաջին հանդիպմանը կավից կտրեցինք մայրիկների դիմանկարները և պատրաստեցինք զարդամանները, իսկ երկրորդ փուլում՝ գունավորեցինք։ Զարդամանները նվիրելու ենք մայրիկներին։Շնորհակալություն ընկեր Ալիսին։
․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։
Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ <<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփումը, որի ընթացքում ծնողական համայնքը սիրով ձեռք բերեց սովորողների պատրաստած աշխատանքները՝ կատարելով հանգանակություն, որի արդյունքը փոխանցվեց Արցախում բնակվող Համբարձումյանների ընտանիքին։Շնորհակալություն ծնողական համայնքին բարի կամքի, միշտ պատրաստակամ և ակտիվ լինելու համար։
«Ձոն» մայրիկին և «Հոգատարության ձոն» նախագծերի շրջանակում ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր մայրիկների համար, որոնք մայրիկները ձեռք բերեցին ՝ սիրով հանգանակություն կատարելով։Հանգանակության արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Համբարձումյանների ընտանիքին։