








«Դդմածես» նախագծի ընթացքում ճամբարականները ծանոթացան դդմի օգտակար հատկությունների հետ և որոշեցինք պատրաստել համեղ դդմային թխվածք:Ճամբարականները շատ մեծ ոգևորությամբ միասնական պատրաստեցին թխվածքը և առավել մեծ սիրով և ոգևորությամբ համտեսեցին:









«Դդմածես» նախագծի ընթացքում ճամբարականները ծանոթացան դդմի օգտակար հատկությունների հետ և որոշեցինք պատրաստել համեղ դդմային թխվածք:Ճամբարականները շատ մեծ ոգևորությամբ միասնական պատրաստեցին թխվածքը և առավել մեծ սիրով և ոգևորությամբ համտեսեցին:
«Դդմածես» նախագծի ընթացքում սովորողները կազմել են շատ հետաքրքիր դդմային խնդիրներ:











Ձմեռային ճամբարի ավարտին ամփոփեցինք «Ազգագրության փառատոն 2024» -ը Դդմածեսով կամ Ղափամայի ծեսով։
«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում սովորողների հետ ծանոթացել էինք ազգային ուտեստի՝ Ղափամայի պատրաստման ընթացքին, բաղադրիչներին, իսկ Ընկեր Արմենուհու հետ նախապես ծանոթացել և սովորել էինք Ղափամայի երգերը։Սովորողները արդեն գիտեին, որ Ղափաման պատրաստում են դդմի մեջ և նրանց շատ հետաքրքիր էր ընթացքը։
«Դդմածես» նախագծի ընթացքում ծանոթացել էինք դդմի հատկություններին, Paint ծրագրով նկարել էինք դդումներ՝ հայկական զարդանախշերով, հորինել էինք դդմահեքիաթներ,պատրաստել էինք թղթե դդմակերպարներ և դդմով պատրաստել էինք դդմային աղցան մրգերով։Սովորողները անհամբերությամբ սպասում էին, թե երբ են պատրաստելու դդմով գլխավոր ուտեստը՝ Ղափաման։
Շնորհակալություն ընկեր Արմենուհուն։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Ղափամայի պատրաստության ընթացքը ստորև՝
«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական զարդանախշերը, ուտեստները և խոսել ենք դդմատոնի՝ Ղափամայի տոնի մասին։Ճամբարի ընթացքում Paint ծրագրով նկարեցինք դդումներ և վրան կատարեցինք հայկական զարդանախշեր։Նկարների վրա մուտքագրեցինք դդմաբառեր։














Ընթացքը դիտեք տեսանյութով՝
Ներկայացնու է Սյունե Բադալյանը
<<Ազգագրական փառատոնի>> և <<ԴԴմածես >> նախագծի շրջանակում սովորողների հետ ծանոթացանք հայկական զարդանախշերին և Paint ծրագրով նկարեցինք դդումներ՝ հայկական զարդանախշերով։











Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Մասնակիցներ` 2.1 դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
Նախագծի խնդիրները
Գործունեության ձևեր
Խոհանոցային գործունեություն
Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն
Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:
Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:
Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/
Երաժշտություն
Ընտանեկան նախագծեր
Անհրաժեշտ գործիքներ
Նախագծի արդյունքում կունենանք