
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում, անունը՝ Հուռի
նա այնքան աշխատասեր է լինում, որ մարդիկ նրա անունը դնում են աշխատասեր Հուռի։ Նա ամբողջ օրը բուրդ էր գզում, տուն էր մաքրում, ճաշ էր պատրաստում։ Հուռին շատ գեղեցիկ էր որովհետև աշխատանքը գեղեցկացրել էր նրան։ Ով նրան հարս տաներ, կխերվեր։
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Աշխատասեր Հուռին
Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում, նա շատ աշխատասեր ու գեղեցիկ էր։ Նա ապրում էր մի փոքրիկ տնակում իր մայրիկի հետ, հարևնները նրան շատ Էին սիրում։
Նա օգնում էր իր մայրիկին տնային գործերում , խնամում էր կենդանիներին և շատ լավ էր սովորում դպրոցում։
Հուռին ազատ ժամանակ բակում խաղալու փոխարեն, միշտ գնում և օգնում էր իրենց հարևաններին, իսկ նրանք Հուռին կոնֆետ էին տալիս ու բարի խոսքեր ասում։
Ներկայացնում է Հակոբյան Արսենը
« Աշխատասեր Հուռի »
Կար չկար մի աղջիկ կար, անունը Հուռի: Օր ու գիշերաշխատում էր: Իր գյուղում նրա հետ ուզում եին պսակվել բոլոր տղաները, որովհետև նա շատ աշխատասեր էր և գեղեցիկ: Նա պսակվում է մի տղաի հետ և նրանք ունենում են մի փոքրիկ տղա և ուրախ երջանիկ ապրում:
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Աշխատասեր Հուռին
Մի ժամանակ, փոքրիկ գյուղերից մեկում, ապրում էր մի աղջիկ՝ Հուռի անունով։ Նա շատ աշխատասեր էր և ոչ մի աշխատանքից չէր խուսափում։ Ուներ գեղեցիկ այգի, հոգ էր տանում իր ընտանիքի մասին և միշտ պատրաստ էր օգնել ուրիշներին։ Մի օր գյուղում մի նոր մարդ հայտնվեց։ Ջորջ անունով մի վաճառական, որը հասել էր այս փոքրիկ գյուղ՝ վաճառելու իր ապրանքները։ Ջորջը մեծ քաղաքներից էր եկել ու շատ գումար էր վաստակել, բայց մի բան կար, որը նրան անհանգստացնում էր։Նա փնտրում էր իր երկրորդ կեսին։ Նա սկսեց շփվել Հուռիի հետ։Երբ տեսավ,թե ինչ բարի,գեղեցիկ և աշխատասեր աղջիկ է Հուռին,անմիջապես սիրահարվեց նրան։Ամուսնացան։ Հուռին ցույց տվեց Ջորջին, թե ինչպես պետք է աշխատել համբերությամբ ու սրտով։ Նրանք սկսեցին միասին աշխատել՝ աճեցնելով ոչ միայն այգիներ ու բերք, այլ նաև սիրելի ընտանիք։ ։Գյուղի մյուս բնակիչները պատմում էին <<Աշխատասեր Հուռիի ու նրա սիրելի Ջորջի >>մասին,որպես օրինակ՝ ինչպես աշխատասիրությունն ու միասնությունը կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները։
Եվ այդպես նրանք ապրեցին երկա՜ր ու երջանիկ՝ միշտ հիշելով, որ իրական արժեքը ոչ թե փողն է, այլ սերն ու բարությունը։
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Լինում է չի լինում մի կնիկ։ Այս կինը երկու աղջիկ է ունենում՝ մեկի անունը Հուռի է դնում,մյուսի անունը Աննա։ Հուռին շատ էր աշխատասեր էր, ամբողջ օրը գործ էր անում և օգնում էր իր մայրիկին, իսկ Աննան ծույլ էր, անբան, ամբողջ օրը տունը թափթփում էր, չէր լվացվում, գզգզված ման էր գալիս։ Աննան մաստակ էր ծամում էր,կտերը տիտիկ էր անում,ուտում, խմում, մթնում էր պարկում քնում էր։
Մի օր Հուռիին ամուսնացավ մի սիրուն և խելացի տղայի հետ, իսկ Աննան ինչպես միշտ անկապ նստած էր տանը, նրան ոչ ոք չէր սիրում։
Մի օրել նրա մայրը ասաց նրան, որ նա պետք է դառնա աշխատասեր աղջիկ, ինչպես Հուռին, որ բոլորը նրան սիրեն և խաղան նրա հետ։
Читать далее «Նոր շունչ թումանյանական հերոսներին.Աշխատասեր Հուռին»

