Մարզական ստուգատես

Ձմեռային ճամբարը ինչպես գիտենք նաև ստուգատեսային է:Ճամբարականներիամենասիրելի ստուգատեսներից է մարզական ստուգատեսը:Այս տարին արդեն որպռս երրորդ դասարանի սովորողներ, ճածբարականները ներկայացրեցին իրենց մարզական կարողությունները և սահմանված նորմատիվները:

Գնդակախաղերի ստուգատես

Ձմեռային ճամբարի հերթական ստուգատեսներից էր գնդակախաղերի ստուգատեսը:Ճամբարականների հետ միասին ծանոթացել էինք խաղերին, ընտրել մեր նախընտրելի խաղերը:Ճամբարականները անհամբեր սպասում էին ստուգատեսին:Ստուգատեսն անցավ շատ ուրախ, հավեսով և լի տպավորություններով:Ինչպես նաև ստուգատեսի ընթացքում ձեռք բերեցին մի շարք կարողություններ և հմտություններ գնդակներով խաղերի համար:Գնդակախաղերը միայն խաղեր չեն, դրանք զարգացնում են արագ կողմնորոշվելու, ճկուն լինելու, խմբային աշխատելու, համագործակցելու , ուշադրությունը կենտրոնացնելու և մարզական հմտությունները զարգացնելու կարողությունները:

Ձմեռային մարզական ստուգատես

Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար

Համակարգումը՝ Մարզական ուսումնական կենտրոնի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Տաթև Սնջոյան

Օրը՝ հունվարի 22

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ

Ժամը՝ 11:50

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Ամենամյա Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:

Читать далее «Ձմեռային մարզական ստուգատես»

Գնդակախաղերի ստուգատես

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորողները «Ձմեռային մարզական ստուգատեսի» շրջանակում մասնակցելու են գնդակախաղերի ստուգատեսին:


Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 ջոկատի ճամբարականներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ

Օրը՝ Հունվարի 15

Ժամը՝ 11:50

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Տաթև Սնջոյան

Խնդիրները՝

  • Համագործակցային հմտությունների զարգացում:
  • Կարգապահության զարգացում՝ խաղի կանոնները պահպանելով:
  • Նպաստում է ուշադրության կենտրոնացմանը՝ հետևելով ուրիշների շարժումներին ու գործողություններին:
  • Արագ արձագանքելու, կողմնորոշվելու հմտության զարգացում:
  • Գնդակը բռնելու, նետելու կամ հարվածելու ընթացքում զարգանում է տեսողության և շարժման կապը:
  • Սովորում է պահպանել մարմնի հավասարակշռությունը տարբեր դիրքերում:
  • Ակտիվ շարժումները նպաստում են մկանների ամրապնդմանը և շարժումների արագացմանը։
Читать далее «Գնդակախաղերի ստուգատես»

Ձմեռային ճամբար.Մարզական ստուգատես

Ձմեռային ճամբարի ընթացքում 2.1 դասարանի ճամբարականները մասնակցեցին մարմնամարզական ստուգատեսին և հանձնեցին բոլոր նորմատիվները

Մարզական ստուգատես. Մարզական պարապմունք

Ձմեռային մարզական ստուգատեսին ընդառաջ մարզվում և կատարում ենք ստուգատեսային վարժությունները։

Մարզական հանդիպում․ էստաֆետային խաղեր օղակներով

Մարզական ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․2 և 2․1 դասարանի ճամբարականներն ունեցան մարզական հանդիպում, որի ընթացքում նախ մարզվեցին, հետո խաղացին էստաֆետային խաղեր օղակներով։

Խաղերը կազմակերպեց Ռոզա Մելիքյանը։

Ռոդարիական մարզական խաղեր

Հյուսիսային դպրոցի սովորողները իրականացնում են մարզական ստուգատես, բայց ոչ սովորական, այլ՝ ռոդարիական մարզական խաղեր։

Լողի ստուգատեսը առաջին դասարանում

«Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակում մայիսի 10-ին  առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է:

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին։

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել առաջին դասարանցիների լողալու, լողին նախապատրաստվելու հմտությունները:

Ստուգատեսն իրականացվել է 4 փուլով։

1-ին փուլ

Լողի ստուգատեսը կազմակերպվում է մի քանի փուլով: Առաջին փուլը նախապատրաստական է: Այս փուլի ընթացքում սովորողները տանը պատրաստում են փոքրիկ տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչ կա իրենց լողի ուսապարկում:
Տեսանյութերը՝ ստորև։

Ներկայացնում է Ադամ Մանուկյանը

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ներկայացնում է Ղարիբյան Նենսին

Ներկայացնում է Ավետիսյան Յանան

Ներկայացնում է Սաղոյան Սոֆին

Ներկայացնում է Սաղոյան Մարին

Ներկայացնում է Սառա Պողոսյանը

Ներկայացնում է Էլինա Գրիգորյանը

Ներկայացնում է Թովմասյան Կլարան

Ներկայացնում է Փանոսյան Հասմիկը

Ներկայացնում է Բարսեղյան Արմենը

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը

Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը

2-րդ փուլ

Լողի ստուգատեսի երկրորդ փուլում առաջին դասարանցիները ըստ լողի պարապմունքի ժամանակացույցի մասնակցում են ստւգատեսին: Սովորողները լողի համար անհրաժեշտ պարագաների ուսապարկով կրտսեր դպրոց-պարտեզից քայլքով անցնում են մինչև Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան ճանապարհը՝ ցուցադրելով քայլքի իրենց հմտությունները:
Ճանապարհն ուղեկցվվում է երգով, զրույցով, հաշվելով․․․

3-րդ փուլ

Ստուգատեսի երրորդ փուլում սովորողները զգեստափոխվում են, իրերը դասավորում են համապատասխան արկղիկներում, ընդունում են ցնցուղ, կատարում են նախավարժանք:

4-րդ փուլ

Չորրորդ փուլում լողում են լողավազանում՝ ի ցույց դնելով իրենց ձեռք բերած հմտությունները:

Մարզական պարապմունք

Մայիսյան 19-րդ հավաքի ընթացքում ևս ունեցանք մարզական պարապմունք, որի ընթացքում մի լավ մարզվեցինք և էստաֆետային խաղեր խաղացինք։

Ավելին տեսանյութում՝