Դիջիթեք 2024.Paint ծրագրով նկարում ենք դիջիգործիքներ

Սովորողները ծանոթացան Դիջիթեք ստեւգատեսի ուղղություններին և Դիջիթեք 2024-ի շրջանակում Paint ծրագրով նկարեցին դիջիգործիքներ։

Ստեղծում ենք դիջիթեքյան լոգոներ մեր ջոկատի համար

Ձմեռային ճամբարի ընթացքում մեր ջոկատի հետ ծանոթացանք Դիջիթեք 2024-ի ուղղություններին, խոսեցինք, թե ինչ է դիջիթեքը, այնուհետև որոշեցինք մեր ջոկատի համար ստեղծել դիջիթեքյան լոգոներ։Քանի որ ջոկատի անունը որոշել էինք անվանել « էլֆեր », այդ պատճառով լոգոները ստեղծվեցին էլֆերի կերպարներով։

Մեդիաբացիկներ․Նամակ Ձմեռ պապիկին

Սովորողների հետ դասարանում paint ծրագրով նկարեցինք նամակներ Ձմեռ պապիկին և մեզ ծանոթ տառերով մուտքագրեցինք փոքրիկ նախադասություններ ։Սակայն սովորողները ցանկանում էին, որ իրենց նամակները ամբողջական լինեն և այդ պատճառով նամակները շարունակեցին նաև տանը՝ ծնողների օգնությամբ մուտքագրելով այն բոլոր ցանկությունները, որոնք ուզում էին, որ սիրելի Ձմեռ պապը իրականացնի։

Բառուսուցում․Նկարում և մուտքագրում ենք ձմեռ բառը

Սովորողների հետ խոսեցինք ձմեռվա և ձմռան երևույթների մասին, ծանոթացանք ձմեռ բառին, Paint ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք ձմեռ բառը։

Paint ծրագրով նկարում ենք թթվի համար պիտակներ․մուտքագրում ենք թթու բառը

Paint ծրագրով սովորողները նկարեցին մեր պատրաստած թթուների համար պիտակներ, մուտքագրում ենք թթու բառը։Նկարները տպեցինք և ամրացրեցինք մեր թթվի բանկաներին։Արդյունքում թթուները ներկայացրեցինք ցուցահանդես-վաճառքին։

Սովորող-սովորեցնող նախագիծ.PAINT ծրագրում մուտքագրում ենք «ՍԱՐ» բառը

Հոկտեմբերյան 18-րդ բաց հավաքի ընթացքում Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Լուսինեի երկրորդ դասարանի սովորողների հետ, ովքեր կրտսեր ընկերներին օգնեցին առաջին անգամ մուտքագրել word ծրագրի մեջ։Քանի որ սկսել ենք բառուսուցումը, մուտքագրեցինք մեր առաջին բառը՝ «ՍԱՐ» բառը։Կեցցե՜ն բոլորը։

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը, ամրապնդում ենք տիեզերքի մասին մեր գիտելիքներն,բանաստեղծության իմացությունն և մեդիահմտությունները։

Տիեզերք նախագիծ.paint ծրագրով նկարում ենք Արեգակնային համակարգը

Տիեզերք նախագծի ընթացքում ծանոթացանք Արեգակնային համակարգի հետ, խոսեցինք մոլորակներից, արևից և լուսնից, ինչպես նաև դիտեցինք ուսումնական տեսանյութ Արեգակնային համակարգի մասին։Արդյունքում սովորողները paint ծրագրով նկարեցին Արեգակնային համակարգը։

Դիջիթեք 2023. scratch ծրագրի ծանոթացում.փուլ 1-ին

Ձմեռային ճամբարի ընթացքում Հյուսիսային դպրոցի  3․1  ջոկատին հյուր եկան մաթեմատիկների ջոկատը ընկեր Անիի հետ միասին։Հանդիպման ընթացքում մաթեմատիկների ջոկատի սովորողները կրտսեր ընկերներին ծանոթացրեցին scratch ծրագրի հետ, որի միջոցով հնարավոր է ուսումնական խաղեր ստեղծել։Հանդիպման ընթացքում սովորողները գրանցվեցին և ծանոթացան ծրագրի գործիքներին։Հանդիպումը շարունակական է լինելու։Համագործակցության ավարտին սովորողները կստեղծեն իրենց մտածած խաղերը և կներկայացնեն իրենց բլոգներում։

Սովորող-սովորեցնող նախագիծ.դդմածես.շարժական դդմաբացիկներ

Ձմեռային ճամբարի ընթացքում 3․1 դասարանի սովորողները հանդիպեցին 2.1 դասարանի սովորողների հետ և սովորեցրեցին ինչպես պատրաստել շարժական մեդիաբացիկներ։Քանի որ նաև դդմածես նախագիծն էինք իրականացնում այդ ընթացքում, այդ պատճառով սովորողները պատրաստեցին զվարճալի դդմաբացիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր կրտսեր սովորողների համար։