Հանրակրթական Դիջիթեք 2026.Սովորող-սովորեցնող ծրագրով QR կոդերի ստեղծում

Հյուսիսայի դպրոցի Մաթեմատիկների ջոկատը Սովորող -սովորեցնող նախագծով Հանրակրթական Դիջիթեք 2026 ստուգատեսի շրջանակում 3․1 ջոկատին սովորեցրեց ստեղծել QR կոդեր:

Տեսանյութը այստեղ`

Kahoot ծրագրով ճամբարային ուրախ խաղ-վիկտորինա

Հունվարի 16-ին՝ հունվարյան ճամբարի ընթացքում, հանդիպեցին  «Ընթերցասերների ջոկատը» և 3.1 ջոկատը։ Հանդիպումը հագեցած էր զվարճալի, ուսուցողական, ընկերական պահերով։ Բացի այն, որ ջոկատները Հանրակրթական Դիջիթեք 2026-ի շրջանակում հանդես եկան սովորող-սովորեցնող նախագծով, այլ նաև ստեղծեցին հետաքրքրաշարժ խաղեր, փոխանցեցին հմտություններ ու հիմք դրեցին ամուր ընկերության։

Հանդիպման առաջին հատվածում «Ընթերցասերների ջոկատը» ներկայացրեց Kahoot ծրագիրը, բացատրեց՝ ինչպես մուտք գործել հարթակ, ապա 3.1 ջոկատի հետ միասին խաղացին իրենց ստեղծած խաղը։ Երկու ջոկատներն էլ մեծ ոգևորությամբ էին արձագանքում տրված ամեն մի ճիշտ պատասխանի, քաջալերում միմյանց, ուրախանում հաջողություններով։

Ավելին՝ տեսանյութում․

Մաս 1-ին


Հանդիպման երկրորդ հատվածում արդեն «Ընթերցասերների ջոկատի» և 3.1 ջոկատի ճամբարականները խմբեր կազմեցին ու ստեղծեցին իրենց սեփական խաղերը։ Զարմանալի, ուրախացնող ու ոգևորող էր այն փաստը, որ կրտսեր ճամբարականները շատ արագ էին սովորում խաղի կանոններն ու օգտվում գործիքներից, մի քանի րոպե հետո իրենք էին պրպտում, նոր գործիքներ գտնում, կիսվում նորություններով։ Ահա եկավ ամենասպասված պահը․ յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր խաղը, իսկ մյուսները միացան, խաղացին, հպարտացան իրենց ընկերներով ու կիսվեցին տպավորություններով։ Համագործակցությունը հագեցած ու նպատակային էր։

Ավելին՝ տեսանյութում․

Մաս 2-րդ

Սրբուհի Ներսիսյանի և 3.1 ջոկատի ամփոփումը՝

Խաղ-վիկտորինայի ստեղծում

1.Շահբազյան Ալեքսա
2.Ղարիբյան Նենսի
3.Հակոբյան Արսեն
4.Մանուկյան Ադամ
5.Դանիելյան Եվա
6.Հովհաննիսյան Արևիկ
7.Սաղոյան Մարի
8.Եղիազարյան Յանա
9.Աբրահամյան Գեղամ

Սովորող-սովորեցնող նախագիծ. «PowerPoint» ծրագրի ուսուցում

Օրը՝ 19․01 .2026

Ժամը՝  09:20 — 10:05

Վայր՝ Հյուսիսային դպրոցի 2․3 ջոկատի դասասենյակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 2․3 ջոկատներ

Պատասխանատուներ՝  Տաթև Մարգարյան, Սրբուհի Ներսիսյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ նեթբուք-նոթբուք

Նպատակը

Սովորողներին ծանոթացնել PowerPoint ծրագրին, սովորեցնել ինքնուրույն ստեղծել պարզ ու բովանդակային սահիկներ։

Խնդիրները

• Ձևավորել PowerPoint ծրագրի հիմնական գործիքների օգտագործման հմտություններ

• Սովորեցնել սահիկների ճիշտ կառուցում և դասավորություն

• Սովորեցնել տեղեկատվությունը ներկայացնել տեսողական և հասկանալի ձևով

• Խթանել ինքնուրույն և խմբային աշխատանքը

Նկարագրություն

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի   3․1 ջոկատի ճամբարականները   վարպետության դաս են վարելու 2․3 ջոկատի ճամբարականների հետ։ Ծանոթանալու են PawerPoint ծրագրի գործիքներին՝ ստեղծելով սահիկաշար։ Օգտվելով դասարանական բլոգից ահիկաշարում պետք է ներկայացնեն ճամաբարային շրջանում իրականացրած գործունեություններից և ճամփորդություններից մի քանիսը։

Արդյունքը՝ կհրապարակվեն դասարանական բլոգներում։

Հանելուկ-հորինուկներ տիեզերքի մասին

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 1․2 և 3․1 դասարանի սովորողները սովորող-սովորեցնող մեթոդով հորինեցին հանելուկներ և Paint նկարչական ծրագրի օգնությամբ նկարազարդեցին։

Читать далее «Հանելուկ-հորինուկներ տիեզերքի մասին»

Սովորող-սովորեցնող նախագիծ. PowerPoint ծրագրի ուսուցում

Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանցիները հյուրընկալեցին 3․1 դասարանի սովորողներին։ Ավագ ընկերները մեզ սովորեցրեցին օգտվել Powerpoint ծրագրից օգտվել։

«Սովորող-սովորեցնող»համագործակցային նախագիծ. #1

Սյսօր մենք հյուր էին գնացել 1.1ջոկատի ճամբարականներին։ «Դդմածես» նախագծի և «Ազգագրական փառատոն»-ի շրջանակում նկարեցինք զվարճալի դդումներ և դդումի մասին հանելուկներ հորինեցինք։

Արդյունքները ստորև՝

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Читать далее ««Սովորող-սովորեցնող»համագործակցային նախագիծ. #1»

Դիջիթեք 2025 ստուգատես.Սովորող-սովորեցնող նախագիծ.Ստեղծում ենք QR կոդեր

Ազգագրական փառատոն․Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրով նկարում ենք հայկական գորգեր

«Ձմեռային ազգագրական փառատոն 2025»ի շրջանակներում Հյուսիսային դպրոցի «Ուժեղներ» ջոկատն ուսումնասիրեց հայկական զարդանախշերն ու գորգը, այնուհետև Paint նկարչական ծրագրի միջոցով նկարեց։ Համագործակցեցինք Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի հետ։

Դիջիթեք 2025․Սովորող-սովորեցնող նախագիծ.Սովորում ենք WORD ծրագրում աղյուսակներ գծել

Ձմեռային ճամբար

«Դիջիթեք 2025» ստուգատեսի և «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում 3․1 դասարանի ճամբարականները սովորեցրեցին 2․1 դասարանի ճամբարականներին Word ծրագրում ստեղծել աղյուսակներ, որից հետո գծեցին և ստացան հունվար ամսվա օրացույցը։Օրացույցում նշեցին և գունավորեցին տոն օրերը։Ճամբարականները սովորեցին ևս մեկ մեդիահմտություն գործածելու կարողություն։Կեցցե՜ն մեր խելացիները։

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Մայիսյան 19-րդ հավաքի ընթացքում « Սովորող-սովորեցնող »  նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյւսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների հետ։Ավագ ընկերներն օգնեցին կրտսեր սովորողներին ամրապնդել word ծրագրի գործիքների կիրառումը և էլեկտրոնային հասցեի գործածումը։Շատ արդյունավետ, հետաքրքիր և կազմակերպված աշխատեցին սովորողները։Կեցցե՜ն բոլորը։

Ավելին տեսանյութում՝