Իմ բակի աշունը․Աշնանային դիտարկումներ

Ներկայացնում է Սամվել Փիլոյանը

Աշնանային դիտարկումներ

Ուսումնական աշուն․Նոյեմբերի 2-6

Ուսումնական արձակուրդի ընթացքում իրականացնելու ենք երկու նախագիծ՝

Ուսումնական աշուն

Թթուդրիքի ծես

Նպատակը 
Ճանաչողական,  տեղծագործական երևակայության, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի զարգացում:

Թթուդրիկի ծես. ուսումնական նախագիծ

Կրթահամալիրում թթուդրիկն ամենամյա ավանդական ծես է, որը խորհրդանշական է: Ծեսն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը: Այս տարի այն ընտանեկան է։

Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ խոհանոց-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Ճանաչողական,  տեղծագործական երևակայության, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի զարգացում:
  • Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
Читать далее «Թթուդրիկի ծես. ուսումնական նախագիծ»

«Ուսումնական աշուն» նախագիծ․Նոյեմբերի 2-6-ը

Տևողությունը նոյեմբերի 2-6

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի առաջին  դասարանցիներ

Նպատակը`

Շրջապատը հետազոտելու, խնամելու,  պահպանելու, բարեկարգելու  կարողությունների զարգացում

Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա  փոփոխությունների դիտարկում

Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
Խնդիրները՝

  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ, իմանալ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Նախագծի ընթացքում՝

  • Սովորողը  5 օրվա ընթացքում յուրաքանչյուր օր լուսանկարում է աշնանային ցանկացած տեսարան /աշնանային այգին, ծառերը, արևը ․․․/ և կատարում աշնանային դիտարկում: Լուսանկարները կհրապարակվեն  մեր դասարանական բլոգում՝  որպես սովորողի աշնանային անհատական ֆոտո-ցուցահանդես։
  • Աշնան մասին հեքիաթի  հորինում / ընտրել վերնագրերից մեկը՝ «Մոլորված աշունը», «Աշնան քույրերը», «Տերևի ճամփորդությունը», « Տերևների զրույցը»/ 
  • Ընտանիքի անդամների հետ զրույց աշնան մասին/ ցանկալի է, որ  զրույցն իրականացվի բակում , որտեղ կլինի աշնանային տեսարան/
  • Աշնանային տերևներով տեխնոլոգիական աշխատանք կամ  ուրախ մաթեմատիկա /գումարում և հանում տերևներով, աշնանային ծառերի հաշվում, 2-ական հաշվարկ, 5-ական հաշվարկ, համեմատում և այլն/։
    Տեխնոլոգիական աշխատանքների օրինակներ՝
Читать далее ««Ուսումնական աշուն» նախագիծ․Նոյեմբերի 2-6-ը»