Սեբաստացու օրեր.Կրթահամալիրի տոն

Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-30։

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Նպատակը՝

Սովորողներին, նրանց ընտանեկան դպրոցներին ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մասնակիցը դարձնել կրթահամալիրյան ծեսերին, նպաստել դրանց տարածմանը։

Խնդիրները

  • բանավոր խոսքի զարգացում
  • անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
  • հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում (ծիսական գործառույթների ուսումնասիրություն)
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում

Գործունեության կազմակերպում

Բլոգային պատումների փաթեթ

  • Ի՞նչու լինել սեբաստացի
  • Իմ սիրելի անկյունը

Հարթակում ծնողն է․ աշխատարաններ

  • Նոր մասնագիտությունների բացահայտում և հմտությունների զարգացում: Ծնող-սովորողներ-դպրոց կապի ճանաչում, ամրապնդում։
  • Ծնողները կներկայացնեն իրենց մասնագիտական հմտությունները, կարևոր տեղեկությունների մասին կխոսեն, կպատասխանեն սովորողներին հետաքրքրող հարցերին, կախված մասնագիտությունից։

Նախագծային ուղղություններ՝

Լավաշթխիկ

  • տեղծել մեդիաընթերացարաններ, հացի, լավաշի մասին։
  • հորինուկներ լավաշի մասին
  • կազմակերպել հարցազրույցներ լավաշի մասին

Թթուդրիկ

  • գրանցել թթվային բաղադրատոմսեր
  • կազմակերպել թթուդրիկ ընտանեկան դպրոցներում

Հարիսայի ծես

Մարզատոն

  • Էստաֆետային խաղեր
  • Ինքնագլորների շքերթ
  • Հեծանվաերթ

Համագործակցային նախագծեր՝

Նախագիծը դեռ խմբագրման փուլում է

Ուսումնական աշուն

Ժամանակահատված — 24․10․2022— 30.10․2022
Նախատեսված է- 3
-րդ դասարանի սովորողների համար
Նպատակն է-
 սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու և աշնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն: Անցած հեքիաթներին և բանաստեղծությունները կենդանացնելու հմտություն:
Անհրաժեշտ միջոցներ- ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ
Արձակուրդները լավ ժամանակահատված է օրվա տարբեր ժամերին զբոսնելու և բնության , եղանակային փոփոխությունները նկատելու համար:

Թեմա  1.  Ոսկե աշուն

  1. Անհրաժեշտ է, որ սովորողը լուսանկարի աշնանային ցանկացած տեսարան, որը բնորոշ է աշնանը: Նկարները հրապարակի բլոգում և ստեղծի իր աշնանային անհատական ֆոտո-ցուցահանդեսը
  2. Ձայնագրիչի օգնությամբ ձայնագրում է աշնանը վերաբերող հարցազրույցներ, բանաստեղծություններ:
  3. Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին:

Թեմա  2. Մեր թաղը

  1. Սովորողները տեղեկություններ են հավաքում իրենց թաղամասի վերաբերյալ: Լուսանկարում են իրենց բակը, տեղեկություններ են հավաքում թաղամասի ամենատարեց և ամենակրտսեր բնակչի մասին: Լուսանկարում են թաղամասի, իրենց ամենասիրելի վայրը և պատմում:

Թեմա   3.  Ընթերցում ենք

  1. Ընտրում եք Խնկոյանի հեքիաթներից մեկը, կարդում և բլոգում վերլուծություն գրում /ի՞նչ հասկացաք հեքիաթը կարդալիս, հերոսներն ինչպիսի՞ն էին, որ հերոսը ավելի դուր եկավ և ինչո՞ւ, հեքիաթի մեջ ի՞նչը կփոխեիր/
  2. Ընտրում է Խնկոյանի առակներից մեը և կենդանի ներկայացնում / ռադիոնյութ, paint նկարներով, տեսաձայնագրություն-հեքիաթի ընթերցում, բեմադրություն/:

Մաթեմատիկա

 

Բազմապատկում

Բաժանում

Տրամաբանական խնդիրներ
Խաղ խնդիրներ

Փայտիկներով խնդիրներ