Ուսումնական գարուն

Ժամանակահատված՝ մարտի 27․03-02․04․2023

Մասնակիցներ՝ 3․1 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • PowerPoint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Աշխատանքը`

  • Պատմի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունների  մասին․
    Քո տան պատշգամբից, պատուհանից, բակից դիտարկի՛ր բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները։ Դիտարկի՛ր նաև օրվա եղանակային փոփոխությունները։  Լուսանկարների, տեսագրությունների և պատումների օգնությամբ աշխատանքդ ուղարկի՛ր m.miqaelyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
  • Գարնանային ֆոտոշարերի ստեղծում՝ Գարունն իմ բակում
  • Մայրիկս նման է․․․  /աշխատանք PowerPoint կամ Paint նկարչական ծրագրով/
  • Իմ կենդանին… /տեսանյութ/

Գարնանային ընթերցանություն 

Սիրելի՛ սովորող, արձակուրդային շաբաթվա ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը և ընթերցի՛ր: Կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Թուխը և բոլոր-բոլորը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին»
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Դոնալդ Բիսեթի «Հեքիաթներ»

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Կարդացածդ գրքի մասին պատմի՛ր
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել /վերնագիրը, հեղինակի անունը/
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին

Նախագծի ընթացքում և արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։