Ուսումնական գարուն

Ժամանակահատված՝ մարտի 27․03-02․04․2023

Մասնակիցներ՝ 3․1 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • PowerPoint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Աշխատանքը`

  • Պատմի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունների  մասին․
    Քո տան պատշգամբից, պատուհանից, բակից դիտարկի՛ր բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները։ Դիտարկի՛ր նաև օրվա եղանակային փոփոխությունները։  Լուսանկարների, տեսագրությունների և պատումների օգնությամբ աշխատանքդ ուղարկի՛ր m.miqaelyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
  • Գարնանային ֆոտոշարերի ստեղծում՝ Գարունն իմ բակում
  • Մայրիկս նման է․․․  /աշխատանք PowerPoint կամ Paint նկարչական ծրագրով/
  • Իմ կենդանին… /տեսանյութ/

Գարնանային ընթերցանություն 

Սիրելի՛ սովորող, արձակուրդային շաբաթվա ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը և ընթերցի՛ր: Կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Թուխը և բոլոր-բոլորը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին»
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Դոնալդ Բիսեթի «Հեքիաթներ»

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Կարդացածդ գրքի մասին պատմի՛ր
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել /վերնագիրը, հեղինակի անունը/
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին

Նախագծի ընթացքում և արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։

Ուսումնական գարուն․ամփոփում

Գարունը մեր բակում․Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Գարուն․Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Իմ ընտանի թռչունը․Ներկայացնում է Մարի Մուրադյանը

Գարունը իմ պատուհանից դուրս ․Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Իմ կենդանին․Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Գարուն․Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Գարուն․Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Գարուն․Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Եղանակային մեկշաբաթյա դիտարկում․Ներկայացնում է Միլանա Ասլանյանը

Գարնանային ֆոտոշարք․Ներկայացնում է Էվա Կարապետյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը

Գարունն Օձունում․Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը

Իմ թութակը․Ներկայացնում է Անահիտ Համբարձումյանը

Գարնան մասին․Ներկայացնում է Աբտոյան Գայանեն

Գարնան մասին․Ներկայացնում է Արաբյան Արփին

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Մարտ․Ներկայացնում է Արեգ Մնացականյանը

Գարուն․Արագիլ․Ներկայացնում է հեռավար սովորող Վիկտորիա Սվազյանը

Իմ մայրիկը․Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը

Իմ կենդանին․Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը

Գարնանային ֆոտոշարք․Ներկայացնում է Վիկտորիա Սվազյանը

Գարուն․Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Գարնանամուտ․Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը

Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ես գարնանային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Դոնալդ Բիսեթի հեքիաթներից «Յակը» և «Զզզզզզզը»:

Յակը

Այս հեքիաթը մի մեծ յակի մասին էր, ով երազում էր հայտնվել ծովում: Յակն անուն չուներ: Նա սիրում էր երեկոյան նստել և խեցիով լսել ծովի ձայնը: Մի օր էլ նա որոշեց գնալ ծով: Ճանապարհին հանդիպեց վտակին, ով ցույց տվեց ծովի ճանապարհը։

Ես ավելի շատ հավանել եմ հետևյալ մասը.

-Այս կողմերում ի՞նչ գործ ունես:

-Լսում եմ,-պատասխանեց Յակը:

-Տուր ես էլ լսեմ- խնդրեց վտակը:

Յակը խեցին մոտեցրեց ջրին, և վտակն էլ ականջ դրեց:

Հեքիաթի հերոսներն էին Յակը, խեցին, վտակը և ծովը:

Յակը երազկոտ, բրդոտ և մեծ կենդանի էր:

Խեցին կոտրվող էր և նուրբ:

Վտակը շատ զվարթ էր և ուրախ:

Ծովը շատ մեծ էր և գեղեցիկ:

Ես սովորեցի, որ եթե երազանք ունես, պետք է վազես դրա հետևից ու անպայման հասնես դրան:

Ես ձեզ առաջարկում եմ, որ դուք էլ կարդաք։